| Ատամի արմատի ցանկացած վնասվածք անտանելի ցավ է առաջացնում։ Fithacker.ru կայքը գրում է, որ նյարդի վնասման մի քանի պատճառներ կան. 
 ատամի կոտրվածք,ատամի կորուստ,կարիես,լնդերի բորբոքում,քնի ժամանակ ապնոէի համախտանիշ,ստորին ծնոտի հոդերի բորբոքում,պլոմբի սխալ տեղադրում։ Ատամի ցավը զգալիորեն իջեցնում է կյանքի որակը, այն հաճախ թույլ չի տալիս քնել, ուտել և խոսել։ Եթե ատամի ուժեղ ցավը հաճախ է անհանգստացնում, ապա հարկ է դիմել ստամնաբույժի օգնությանը։ Իսկ եթե ատամը սկսել է ցավել այնպիսի պահի, երբ հնարավոր չէ դիմել բժշկի օգնությանը, գոյություն ունի միջոց, որը կօգնի ժամանակավորապես մեղմել ցավը։ Բաղադրիչներ. 
 ½ թեյի գդալ երիցուկի փոշի,½ թեյի գդալ կոկոսի յուղ։ Ինչով է օգտակար այս միջոցը։ Երիցուկի փոշին քիմիական միացություն է պարունակում, որը մեղմացնում է ատամի ցավը։ Կոկոսի յուղը հակամիկրոբային հատկություններ ունի։ Պատրաստման եղանակը և օգտագործումը։ Ապակե տարայի մեջ խառնեք երկու բաղադրիչները։ Ատամի խոզանակի միջոցով քսեք ցավող ատամին։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 3 անգամ։ Մինչև ատամնաբույժի մոտ գնալը կարող եք ժամանակավոր ազատվել ատամի ցավից կամ գոնե մեղմել ցավը տան պայմաններում: Աղ և պղպեղ 
 Տարօրինակ է մտածել, որ համեմունքը կարող է բուժել ատամի ցավը: Սակայն, այս երկու բաղադրիչները միասին ունեն հակաբորբոքային հատկություններ: Վերցրեք աղ և պղպեղ հավասար համամասնությամբ և մի քանի կաթիլ ջուր ավելացրեք, ստանալու համար ատամի մածուկի նման խառնուրդ: Քսեք ցավոտ ատամի վրա և պահեք մի քանի րոպե: Այնհուհետև զգուշորեն ողողեք բերանի խոռոչը: Մոտ երկու ժամ կմոռանաք ցավի մասին: Սխտոր 
 Այն ևս հայտնի է հակաբորբոքային հատկություններով: Պարզապես սխտորի մի պճեղ ճզմեք և դրեք ատամի վրա: Թողեք 5-10 րոպե, ապա բերանի խոռոչը ողողեք տաք ջրով: Օրվա ընթացքում կատարեք այս գործողությունը մի քանի անգամ: Սառույց 
 Այն ևս իջեցնում է այտուցը և կանխում բորբոքումը: Ցավը թեթևացնելու համար հարկավոր է վերցնել սառույց։ Փաթաթեք սրբիչի մեջ և պահեք թշին: Աղաջուր 
 Աղաջրի մեջ կա այն ամենն, ինչը կազատի ձեզ ատամի ցավից: Համոզվեք, որ ձեր ջուրը սենյակային ջերմաստիճանի է: Ավելացրեք 1/2 թեյի գդալ աղ: Այս լուծույթով ողողեք մի քանի րոպե: Այս լուծույթը կվերացնի նաև բերանի խոռոչում առկա մանրէները: Սոխ 
 Մի կտոր սոխ դրեք ցավող ատամի վրա, ապա փորձեք կծել այն: Այս միջոցը ևս մասնակիորեն կազատի ցավից և կդանդաղեցնի բորբոքային գործընթացը: Անանուխ 
 Անանուխով պատրաստված թեյը վաղուց հայտնի է՝ որպես գերազանց և արագ ազդող ցավազրկող միջոց: Պատրաստեք անանուխով թուրմ և ողողեք բերանի խոռոչն ատամնացավի ժամանակ, կամ անանուխի թուրմով թրջած բամբակով տրորեք ցավող ատամը: Մեխակի յուղ 
 Այս յուղը հանդիսանում է ժամանակով ստուգված միջոց ատամնացավի դեմ, քանի որ ունի հակամանրէասպան և ցավազրկող հատկություններ: Այդ յուղից մի քանի կաթիլ կաթեցրեք բամբակի վրա և դրանով տրորեք ցավող ատամը, կամ կես բաժակ ջրի մեջ ավելացրեք 2-3 կաթիլ մեխակի յուղ և ողողեք դրանով բերանի խոռոչը: Վանիլին 
 Ուղղակի մի քանի բյուրեղ դրեք ցավող ատամի վրա: Մի քանի ժամում ցավն ուղղակի կանհետանա: Սոդա 
 Բերանը ողողել սոդայի լուծույթով (1 բաժակ գոլ ջրի մեջ ավելացնել 1 ճաշի գդալ սոդա և կարելի է ավելացնել նաև մեկ կաթիլ յոդ): Այս միջոցներով կարող եք ժամանակավորապես դադարեցնել ցավը, սակայն վերջնական ցավից ձերբազատվելու համար հարկավոր է այցելել ատամնաբույժի: |