Իսկական ազատության կարմա
| |
Բաժին: Կարմա | Դիտումներ: 3153 | 15:00 | |
Այն մարդկանց համար, ովքեր ծնվել են ստորև թվարկված ժամանակամիջոցներից մեկում, սպիտակ կարման նշանակում է Չարի ու Բարու տարանջատում, իսկական ազատության ձեռք բերում: Այդ ժամանակամիջոցներն են. 1924 թ. փետրվարի 15-ից 1925 թ. սեպտեմբերի 15-ը, Այն մարդիկ, որոնք կարողացել են այս կարման դրսևորել բարձրագույն մակարդակով, իսկապես ազատ են: Նրանց վերջնական ընտրությունը Լույսի օգտին է, նրանք հանդիսանում են դրա մի մասնիկը և միշտ հստակորեն տարանջատում են Չարը Բարուց՝ դրա դիմաց ոչ մի պարգևատրում չպահանջելով: Միջին մակարդակով արտահայտված նման կարման մարդուն տալիս է լավ և հավատարիմ ընկերներ և հաջողություն է բերում բարենորոգումներ ու բարեփոխումներ անելիս: Այն նաև պահպանում է մարդու ազատությունն ու անկախությունը, օգնում տարանջատել Չարը Բարուց: Հաճախ նման կարմայով երեխաները սիրում են վանդակից ազատել թռչուններին կամ էլ փորձում են ինչ-որ կերպ ազատություն շնորհել որևէ այլ արարածի: Նա, ում մոտ այս սպիտակ կարման արտահայտվում է ամենացածր մակարդակով, նոր և հառանկարային գործերում հաջողության հասնելու մեծ հնարավորություններ է ունենում: Լույսի աշխարհի հետ ամուր կապեր ունենալու համար պետք է օգնել շրջապատրղներին Բարու և Չարի տարանջատման բարդ հարցերում, պետք է պատրաստակամորեն անհրաժեշտ բարենորոգումներ կատարել, ազատություն տալ անօրինաբար դրանից զրկված մարդկանց, կենդանիներին և թռչուններին: |
|