Գրկախառնության 11 տեսակները և դրանց նշանակությունը
| |
Բաժին: Նախանշաններ | Դիտումներ: 3591 | 22:00 | |
Գրկախառնության 11 տեսակներ, որոնք ունեն բոլորովին տարբեր նշանակություններ: 1. Ամուր սեղմում Մենք բոլորս էլ գիտենք այդ գրկախառնության մասին: Այդպես մենք գրկում ենք մեր մտերիմներին, ում վաղուց չենք տեսել: Այդ գրկախառնություններն այնքան ուժեղ են, որ թվում է, թե հնարավոր է նույնիսկ զգալ սեփական ներքին օրգանները: Այդկերպ գրկելով միմյանց՝ մարդիկ արտահայտում են իրենց սերն ու կապվածությունը: 2. Երկարատև պահում Այս գրկախառնությունները իրոք մեծ նշանակություն ունեն: Մարդիկ այդկերպ գրկում են միմյանց, երբ նրանք հոգնել են, ունեցել են երկար և ծանր օր, երբ նրանց հարկավոր է միմյանց օգնությունը: Նրանք կարծես թե ասում են․ «Ինձ պետք է քո օգնությունը»: Եթե ինչ-որ մեկը այդկերպ գրկում է Ձեզ՝ ժամանակն է ցուցադրել սեփական սերը, հոգատարությունը և կարեկցանքը: 3. Ետևից Այս գրկախառնությունները, հավանաբար, ամենակարևորներից և ռոմանտիկներից մեկն են: Դրանք օգնում են արտահայտել սեփական սերն ու հոգատարությունը: Այդպես մարդիկ ցույց են տալիս, որ իրենք ունեն սիրելիի կարիքը, աջակցում են նրանց և կանեն ամեն ինչ, որպեսզի պաշտպանեն նրանց: 4. Շրջադարձ քայլ Գրկախառնության այս տեսակը ամենատարածվածն է մտերիմ ընկերների մեջ: Դա ցույց է տալիս, որ մարդիկ իրոք ուրախ են տեսնել մեկմեկու: 5. Դիմային գրկախառնություն Այս գրկախառնությունը, երբ մեկը նստած է իր զուգընկերոջ կոնքերին և ոտքերով գրկում է նրա իրանը: Երկուսն էլ գրկում են մեկմեկու ձեռքերով: Դա նշանակում է, որ երկուսն էլ վստահում են միմյանց: 6. Իրանի շուրջ Այս գրկախառնության տեսակը կարող է լինել այն մարդկանց մեջ, որոնք իրոք սիրում են մեկմեկու: Դա տարբերակ է ցուցադրելու, որ զուգընկերները սիրում և վստահում են մեկմեկու: Նրանք բաց են և չունեն գաղտնիքներ: 7. Արագ, թմբթմբացնելով Մարդիկ այդպես գրկում են մեկմեկու, երբ զգում են, որ հարմարավետ է միասին: Նրանք ուղղակի թմբթմբացնում են միմյանց մեջքին: Դուք պետք է իմանաք, որ երբ ինչ-որ մեկը այդկերպ գրկում է Ձեզ, նա դա անում է ուղղակի քաղաքավարությունից ելնելով: 8. Դանդաղ պար Այս բռնվածքը համապատասխանում է, երբ երկու մարդ ցանկանում են տեսնել մեկմեկու և խոսել, բայց չեն ցանկանում դադարեցնել գրկախառնությունը: Այդպես նրանք ուղղակի բռնում են միմյանց և զրուցում: 9. Լոնդոնյան կամուրջ Մարդիկ այդկերպ գրկում են մեկմեկու, երբ նրանք անհարմար են զգում, որովհետև նրանք այդքան էլ դուր չեն գալիս միմյանց: Այդպես երկու մարդ կանգնած են որքան հնարավոր է հեռու միմյանցից և գրկախառնվում են: 10. Փոփոխական ուսեր Այս գրկախառնությունը լայնորեն տարածված է այն մարդկանց միջև, որոնք մտերիմ են: Օրինակ, նրանք կարող են լինել լավ ընկերներ: Այս գրկախառնությունները ցույց են տալիս, որ երկու մարդ սիրում են ժամանակ անցկացնել միմյանց հետ և բաց են միմյանց հանդեպ: 11. Հասանելիություն մեկ ձեռքով Այս գրկախառնության տեսակը ծանոթ է բոլորին: Ինչ-որ մեկը ձեռքը դրեց ուսին: Եթե դա Ձեր ընկերն է, ապա նա առաջարկում է Ձեզ հարմարավետություն կամ օգնություն: Եթե դա Ձեր սիրելի մարդն է, ապա նա ցանկանում է պաշտպանել Ձեզ և լինել որքան հնարավոր է Ձեզ մոտ: |
|