ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Գերագույն ներդաշնակության կարմա
Բաժին: Կարմա | Դիտումներ: 3086 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Նրանց համար, ովքեր ծնվել են ստորև թվարկված ժամանակամիջոցներից մեկում, սպիտակ կարման նշանակում է Բնության և Տիեզերքի հետ ամբողջովին միաձուլվելու կարողություն, ոչ երկնային ոլորտների հետ շփման մեջ մտնելու կարողություն: Այդ ժամանակամիջոցներն են.

1924 թ. սեպտեմբերի 16-ից - 1925 թ. ապրիլի 16-ը,
1931 թ. սեպտեմբերի 16-ից - 1932 թ. ապրիլի 16-ը,
1938 թ. սեպտեմբերի 16-ից - 1939 թ. ապրիլի 16-ը,
1945 թ. սեպտեմբերի 16-ից - 1946 թ. ապրիլի 15-ը,
1952 թ. սեպտեմբերի 16-ից - 1953 թ. ապրիլի 15-ը,
1959 թ. սեպտեմբերի 16-ից - 1960 թ. ապրիլի 15-ը,
1966 թ. սեպտեմբերի 16-ից - 1967 թ. ապրիլի 15-ը,
1973 թ. սեպտեմբերի 16-ից - 1974 թ. ապրիլի 15-ը,
1980 թ. սեպտեմբերի 16-ից - 1981 թ. ապրիլի 15-ը,
1987 թ. սեպտեմբերի 16-ից - 1988 թ. ապրիլի 15-ը,
1994 թ. սեպտեմբերի 16-ից - 1995 թ. ապրիլի 15-ը:

Մարդիկ, որոնց մոտ այս կարման դրսևորվում է բարձրագույն մակարդակով, ընդունակ են գաղտնի օգնություն ցույց տալ կարիքավորներին, լուծել հոգեկան հիվանդությունները:

Միջին մակարդակով դրսևորված կարման մարդկանց տալիս է ներդաշնակ շրջապատ և մարգարեական երազներ. նրանց կյանքում մեծ դեր են կատարում նշանները: Սա է պարգևատրումը գթասրտության և հեզության համար, սրբապատկերներին խոնարհ ու անկեղծ ծառայության համար, կարիքավորներին ցուցաբերած անաչառ օգնության համար: Միջին մակարդակով դրսևորված կարման մանկության ժամանակ մարդուն տալիս է ներդաշնակ շրջապատ, աներևույթ աջակցություն և մարգարեական երազներ:

Որպես կանոն, այս մարդիկ կարողանում են կանխազգալ իրադարձությունները, սակայն այս ունակությունը  ժամանակի ընթացքում թուլանում է, իսկ շրջապատողների գթասրտությունը՝ անցնում:

Լույսի աշխարհի հետ կապերն ամրացնելու համար նման մարդը պետք է համեմատաբար մեկուսացված կյանք վարի և առանց ավելորդ աղմուկի օգնի ուրիշներին: Նույնիսկ սպիտակ մոգությամբ զբաղվելը նրա համար աններելի հրապուրանք է:

Բաժին: Կարմա | Դիտումներ: 3086 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: կարմա | Վարկանիշ: 5.0/3