8 հարց, որոնք կհետաքրքրեն Աստծուն
| |
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 100 | 12:00 | |
Անսպասելի և իմաստուն հարցեր, որոնք Դուք կարող եք ստանալ կյանքի վերջում: 1. Աստված չի հարցնի, թե ինչ մեքենա ունես: Նա կհարցնի, թե քանի մարդու ես մեքենայով տեղ հասցրել, որոնք փոխադրամիջոց չեն ունեցել: 2. Աստված չի հարցնի, թե քո տունը քանի քառակուսի մետր է: Նա կհարցնի, թե քանի մարդու ես հյուրընկալություն ցուցաբերել: 3. Աստված չի հարցնի, թե քանի զգեստ ունես պահարանում: Նա կհարցնի, թե քանի մարդու ես օգնել, որ հագնվեն: 4. Աստված չի հարցնի, թե քո ամենաբարձր աշխատավարձն ինչքան է եղել: Նա կհարցնի, արդյո՞ք դու քո բնավորությամբ փոխզիջման գնացել ես` այդ աշխատավարձը ստանալու համար: 5. Աստված չի հարցնի, թե աշխատանքում ինչ պաշտոն ես ունեցել: Նա կհարցնի, արդյո՞ք դու քո աշխատանքը մաքուր սրտով ես կատարել: 6. Աստված չի հարցնի, թե քանի ընկեր ես ունեցել: Նա կհարցնի, թե քանի մարդու համար ես դու ընկեր եղել: 7. Աստված չի հարցնի, թե ինչպիսի հարևաններ ես ունեցել: Նա կհարցնի, թե ինչպես ես դու վերաբերվել քո մտերիմներին: 8. Աստված չի հարցնի քո մաշկի գույնի մասին: Նա կհարցնի քո բնավորության կերտվածքի մասին: |
|