Շաբաթվա աստղագուշակ 08.04 - 14.04

Շաբաթվա աստղագուշակ 08.04 - 14.04

08.04.2019 в 15:00 | Շաբաթվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շատ պետք է աշխատեք: Շաբաթվա պլաններ կառուցելիս նկատի առեք, որ գործեր սովորականից շատ են լինելու: Դրա հետ մեկտեղ լրիվ անսպասելի նոր խնդիրներ կառաջանան, պետք է որոշ գործեր կիսատ թողնեք մյուսներին անցնելու համար: Շատ Խոյերի նման պահերին օգնության կհասնի փորձը, քանի որ նախկինում էլ շատ են եղել իրավիճակներ, երբ անհրաժեշտ է եղել մի գործից մյուսի վրա կենտրոնանալ:

Թեժ վեճեր էլ կլինեն: Պետք է ասել, որ հաճախ ինքներդ դրանք կհրահրեք, քանի որ չեք ուզենա լսել ուրիշների փաստարկները և նույնիսկ փաստերին ուշադրություն չեք դարձնի, եթե դրանք հակասեն ձեր տեսակետին: Բարեբախտաբար, կհաջողվի անձերին չանցնել, չվիրավորել նրանց, ովքեր թանկ են ձեզ համար:

Կուրախացնի ընկերների ու մյուս մտերիմների հետ շփվելու հնարավորությունը. նրանք անպայման կգտնեն ձեզ ուրախացնելու ձևը:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ հաջող շաբաթ է սպասվում: Կարող եք շատ պատասխանատու ու բարդ գործերում հաջողությունների հասնել: Բավականաչափ փորձ ու գիտելիքներ կունենաք նոր խնդիրներից գլուխ հանելու համար, իսկ ինտուիցիան կհուշի՝ ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին:

Ողջ շաբաթը բարենպաստ է շփումների համար: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, իսկ նրանք կփորձեն կատարել ձեր ցանկությունները, չեն մերժի օգնության ձեր խնդրանքը, կաջակցեն ձեր գաղափարներին: Համախոհների խումբ հավաքելու ու նրանց հետ միասին համարձակ պլանը կյանքի կոչելու համար եկել է հարմար պահը:

Շաբաթվա երկրորդ կեսը հիանալի է սիրային ժամադրությունների, նաև այն մարդու հետ շփվելու համար, ում կուզենայիք դուր գալ: Երբեմն կհաջողվի անջնջելի տպավորություն թողնել՝ առանց դրա համար ջանքեր գործադրելու:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթը բավականին անհանգիստ կսկսվի: Նրա առաջին օրերին փոքրիկ տհաճություններ, տանն ու աշխատավայրում թյուրիմացություններ կծագեն, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Դա կարող է խանգարել պլանների իրագործմանը. հաճախ ձեզ պարզապես չի հաջողվի կենտրոնանալ, հանգիստ ամեն ինչից գլուխ հանել ու հասկանալ՝ ուր է պետք շարժվել:

Բայց դրական փոփոխություններ կնկատվեն արդեն շաբաթվա կեսին: Հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չէիք նկատել, շատ բանի ունակ մարդկանցից աջակցություն կստանաք: Գործնական հարցերը լուծելիս կօգնի անձնական հմայքը. հաճախ շրջապատողները պարզապես չեն կարողանա մերժել ձեր խնդրանքները:

Շաբաթը բարենպաստ է խոշոր գնումների համար: Կարող եք տան համար իրեր գնել, նվերներ անել մտերիմներին:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ամեն ինչ պլանի համաձայն չի ընթանա, բայց իրավիճակից գլուխ կհանեք, եթե դատարկ բաների պատճառով չհուզվեք ու քննադատությունները սրտին մոտ չընդունեք: Շաբաթվա սկզբին կարևոր է արագ ու ինքնուրույն գործել. դրանից կախված կլինի ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը:

Շաբաթվա կեսը ֆինանսական վիճակը բարելավելու, լավ գումար աշխատելու հնարավորություն կտա: Որոշ Խեցգետիններ իրենց տաղանդներին արժանի կիրառում կգտնեն, մյուսները գործարքներ կկնքեն, որոնք շատ շուտով կսկսեն եկամուտ բերել: Նոր ու հետաքրքիր գաղափարներ կունենաք, որոնց իրագործմանը մեծ ոգևորությամբ կանցնեք:

Ինչքան մոտենա շաբաթվա վերջը, այնքան կմեծանա հետաքրքիր ծանոթությունների, ճակատագրական հանդիպումների, անսովոր ու հաճելի իրադարձությունների հավանականությունը:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Արագ գործեք. շաբաթվա սկիզբը հաջող է, նրա առաջին օրերը մեծ հաջողության հասնելու հնարավորություն կտան: Հնարավորություն կունենաք լուծել այն հարցերը, որոնց վրա երկար ժամանակ գլուխ եք կոտրել, նաև ինֆորմացիա կստանաք, որը պետք կգա աշխատանքի մեջ:

Նկատի ունեցեք, որ գործնական ակտիվությունը օր օրի կնվազի: Ինչքան երկար ժամանակով հետաձգեք գործերը, այնքան դժվար կլինի դրանց անցնելը: Բացի այդ, շաբաթվա կեսին մյուսներից ավելի շատ կախված կլինեք, իսկ ավելի ուշ պայմաններն այնքան էլ հաջող չեն դասավորվի:

Շաբաթվա վերջին պետք է զբաղվեք կենցաղային խնդիրների լուծմամբ: Մտերիմների մոտ դժվարություններ կծագեն, որոնցից նրանք չեն կարողանա առանց ձեզ գլուխ հանել: Համբերատար ու նրբանկատ կլինեք նրանց հետ, ում սիրում եք, իսկ դա հարաբերությունները դեպի լավը փոխելու հնարավորություն կտա:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դժվարություններից ամբողջությամբ խուսափել հազիվ թե ստացվի: Շաբաթն առանց տհաճ անակնկալների էլ չի անցնի: Լավ նորությունն այն է, որ ունակ կլինեք հաղթահարել խոչընդոտները, իսկ ամենալարված ու բարդ պահերին կողքին կհայտնվեն օգնելու պատրաստ մարդիկ: Ձեզանից պահանջվում է ժամանակը զուր չվատնել ու աշխատել ցանկացած իրավիճակում օպտիմալ լուծում գտնել: Երբեմն դրա համար սովորականից շատ ժամանակ կպահանջվի: 

Ոչ միանշանակ կլինի ֆինանսական պատկերը: Հետևեք ծախսերին. շատ գումար կծախսեք և հիմնականում այնպիսի իրերի ու ծառայությունների վրա, որոնց անհրաժեշտությունն առանձնապես չունեք: Չեն բացառվում դրամական մուտքերը:

Անձնական հարաբերությունները հարթ չեն լինի, իսկ խնդիրներ հաճախ կառաջանան նրա պատճառով, որ շատ ինքնամփոփ կլինեք ու պարզապես չեք կարողանա հասկանալ, թե ինչն ու ինչու է անհանգստացնում շրջապատողներին:



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մի շտապեք: Իրադարձությունները հաճախ ուզած ձևով չեն զարգանա, հաճախ բարդ իրավիճակում կհայտնվեք: Բայց կենսափորձը կօգնի հաղթահարել դժվարությունները: Բոլոր խնդիրները, որոնց ստիպված կլինեք բախվել հիմա, նման կլինեն այն խնդիրներին, որոնք նախկինում հաջողությամբ լուծել եք:

Շրջապատողները միշտ չէ, որ ճիշտ կհասկանան ձեզ, երբեմն պետք է շատ ժամանակ ծախսեք ակնհայտ բաները բացատրելու համար: Բացի այդ, համախոհները, որոնք նախկինում աջակցում էին ձեր գաղափարներին, կսկսեն կասկածել դրանց վրա: Նկատի առեք, որ երբեմն մտածածն ինքնուրույն իրագործելն ավելի հեշտ կլինի, քան քննադատներին տարահամոզելը:

Հակված կլինեք շատ բարձր պահանջներ ներկայացնել մտերիմներին, նրանցից շատ բան սպասել: Դրա պատճառով երբեմն անհարմար պահեր կառաջանան, հիասթափություն կապրեք: Բայց լուրջ կոնֆլիկտներից բոլոր դեպքերում կհաջողվի խուսափել:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դժվարություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց շաբաթն ընդհանուր առմաբ վատը չի լինի: Աշխատեք ռիսկի չդիմել այնտեղ, որտեղ կարելի է խուսափել դրանից ու չվիճել մարդկանց հետ, որոնք նախկինում ձեզ աջակցել են:

Երբեմն ստիպված եք լինելու փորձարկումներ անել, նպատակին տանող նոր ուղիներ փնտրել: Սովորաբար նման իրավիճակներում խուճապի կմատնվեք, բայց հիմա կարող եք հուզվել, բոլորի վրա չարանալ: Աշխատեք լավատեսորեն տրամադրվել, հակառակ դեպքում չի հաջողվի խուսափել կոնֆլիկտներից, որոնք երկար ժամանակ կփչացնեն հարաբերությունները:

Չեն բացառվում ֆինանսական խնդիրները: Հաճախ դրանք ժամանակավոր բնույթ կկրեն ու կառաջանան ոչ ձեր մեղքով: Բայց եթե գումարին վերաբերող հարցերում թեթևամտություն ցուցաբերեք ու հույս դնեք հաջողության վրա, բյուջեի համար լուրջ վտանգ կստեղծվի:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շտապեք: Շաբաթվա սկիզբը նոր հնարավորությունների մասով առատաձեռն և արդյունավետ ժամանակ կլինի: Դրա հետ մեկտեղ կարևոր է մի կողմից չգերագնահատել ձեր ուժերը, իսկ մյուս կողմից ուրիշներից շատ բան չսպասել: Ձեր առջև իրական նպատակներ դրեք և այդժամ չիրագործված հույսերից առաջացած հիասթափությունից էլ կհաջողվի խուսափել:

Շաբաթվա կեսին աշխատանքում դժվարություններ կառաջանան, կդժվարանա գործընկերների հետ ընդհանուր լեզու գտնելը: Բացի այդ, իրենց մասին կհիշեցնեն հին մրցակիցները, այդ թվում նրանք, ովքեր արդեն ձեր հանդեպ հաղթանակ տանելու հույսով անազնիվ մեթոդներից օգտվել են: Իսկ դա նշանակում է, որ պետք է միշտ զգոն լինել:

Շաբաթվա վերջը լարված կլինի: Մի քանի օրվա ընթացքում շատ բան կհասցնեք, ընդ որում՝ պետք է զբաղվեք ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների գործերով: Հազիվ թե մեկ ուրիշը հետևի նման ռիթմի, իսկ ահա ձեզ մոտ դա կստացվի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկզբին աստղերը ձեր կողմից կլինեն: Օգտվեք դրանից հին մասնագիտական ու անձնական բնույթի խնդիրները լուծելու համար: Հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չէիք նկատել ու կաշխատեք օգտագործել դրանք:

Հավանական են անսպասելի նորություններ՝ կապված աշխատանքի կամ բիզնեսի հետ: Դրանք ձեզ կստիպեն վերամշակել պլանները, հետաձգել որոշ խնդիրների լուծումը: Միևնույն ժամանակ օգտակար գործնական կապեր հաստատելու ու պիտանի բաներ սովորելու հնարավորություն կունենաք:

Շաբաթվա երկրորդ կեսին հեշտ չեն դասավորվի անձնական հարաբերությունները: Մտերիմները ձեր առաջ պահանջներ կդնեն; Աշխատեք հանգիստ գլուխ հանել իրավիճակից: Հարաբերությունները փոխադարձ մեղադրանքներով պարզելը ոչ մի լավ բանի չի բերի:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այս շաբաթ ձեզ շատ հաճելի պահեր ու լավ նորություններ են սպասվում: Սակայն թուլանալ չի կարելի. կարևոր նպատակներին հասնելու հարցում դժվարություններ կառաջանան: Ուշադիր եղեք աշխատանքային խնդիրները լուծելիս: Նրանից, թե ինչպես գլուխ կհանեք ամենից, կախված կլինի ձեր կարիերայի հետագա զարգացումը:

Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ: Նկատի առեք, որ հիմա լավ է հուսալի տարբերակներ ընտրել: Արկածախնդրություն ու խաբեություն հիշեցնող ամեն ինչից լավ է հեռու մնալ:

Ոչ միանշանակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները: Մի կողմից՝ ձեզ շատ հարցերում կաջակցեն, իսկ մյուս կողմից՝ քննադատություն կլսեք այնտեղ, որտեղ դրա կարիքն ամենաքիչն ունեիք: Ձեր խոսքերը հաճախ սխալ կմեկնաբանեն, հնարավոր են հորինված վիրավորանքներ:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Վատ շաբաթ չէ: Այն անհանգստության լուրջ պատճառներ չի բերի, անլուծելի խնդիրներ էլ չեն առաջանա: Երբեմն ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, բայց ձեզ համար պարզ կլինի՝ ինչ է պետք անել դրանք հաղթահարելու համար: Այնտեղ, որտեղ սեփական ջանքերը բավարար չեն լինի, հաճույքով օգնության կհասնեն ընկերները:

Հնարավոր են շահավետ գործարքներ, ոչ մեծ դրամական մուտքեր: Լուրջ ֆինանսական հարցերի լուծումը մեծ զգուշություն կպահանջի, հատկապես եթե խոսքը նոր հնարավորությունների մասին լինի: Ինֆորմացիա հավաքելու ու ամեն ինչ կշռադատելու համար ձեզ ժամանակ է պետք: Թեթևամտությունը մեծ կորուստների կբերի:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից շաբաթը բարենպաստ է: Մտերիմների ու նոր ծանոթների հետ հեշտությամբ լեզու կգտնեք: Բացի այդ, կկարողանաք լավ գլուխ հանել ինքներդ ձեզանից, կհասկանաք, թե ինչ եք ուզում իրականում:


Moder-003 1430 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 114

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 34
Հյուրեր/Гостей: 33
Օգտատերեր/Пользователей: 1
Moder-003
© 2019 Պատրաստված է -ով