Փետրվարի 4-ի լուսնային-արևային աստղագուշակը

Փետրվարի 4-ի լուսնային-արևային աստղագուշակը

03.02.2019 в 21:00 | Լուսնային

Փետրվարի 4-ը կիսում են լուսնային 29-րդ ու 30-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է: 

Լուսնային 29-րդ օրը, որը ձգվում է մինչև 08:27-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է: Օրվա երազները սուտ կլինեն: Սա անկումների ու աղետների օր է: Պետք է վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, ձանձրույթի ու տագնապի դեմ պայքարելը, զուսպ ու հնազանդ լինելը: Զբաղվեք տան ու կենցաղային հարցերով: Խորհուրդ չի տրվում նոր գործեր սկսել: 

Լուսնային 30-րդ օրը, որը սկսվում է 08:27-ից, սիրո, ներողամտության, լուսնային ամիսը եզրափակելու օր է: Ուշադիր վերլուծեք ձեր անցած ուղին ու փորձեք մաքրել ձեր մեղքերը: Սա ամեն անպիտան բանից ազատվելու ու զարգացման նոր շրջան մտնելու օր է: Բարենպաստ է եզրահանգումներ անել, վերլուծել անցած կյանքի ուղին, ուրախություն պատճառել մյուսներին, հրաժարվել անպիտանից, վերադարձնել պարտքերը, ավարտին հասցնել գործերը: Խուսափեք ագրեսիա դրսևորելուց:

Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Այսօր կարող են հայտնվել ճակատագրով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խուսափեք վիրահատություններից: Կարող եք ծանր սնունդ օգտագործել, խուսափեք միայն սնկից: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձեր մոտ շրջապատը տեսնեք:



Moder-003 433 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը 62


Վիճակագրություն

Яндекс.Метрика
Онлайн всего: 6
Гостей: 6
Пользователей: 0
© 2019 Сделано с DC_theme