Աստղագուշակ․ հունվարի 16

Աստղագուշակ․ հունվարի 16

15.01.2019 в 17:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ, բայց բարդ օր է: Հաճախ ոչ միանշանակ իրավիճակներ կառաջանան, որոնցից միանգամից ելք գտնել չի հաջողվի: Հնարավոր է՝ ստիպված լինեք ռիսկի դիմել կամ ոտքի վրա փոխել պլանները, հարմարվել նոր պայմաններին:

Նույնիսկ եթե ինչ-որ բան այնպես չընթանա, մի կորցրեք ինքնավերահսկողությունը: Նպատակին տանող ճանապարհ անպայման կգտնեք: Շատ օգտակար կլինի ձեզ լավ ճանաչող մարդկանց հետ շփումը: Պարտադիր չէ քննարկել խնդիրները, ձեզ լավ գաղափար կտա նաև այնպիսի զրույցը, որը լրիվ այլ բանի կվերաբերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ համառ կլինեք: Այսօր դա չի օգնի լուծել խնդիրները, այլ միայն ավելորդ դժվարություններ կստեղծի: Դա հատկապես նկատելի կլինի անձնական հարաբերություններում: Հաճախ այնքան վստահ կլինեք ձեր որոշումների ճշմարտացիության մեջ, որ պարզապես չեք ուզենա լսել նրանց, ովքեր դրանք կասկածի կենթարկեն: Դա կոնֆլիկտների ու վիրավորանքների պատճառ կդառնա:

Չի բացառվում՝ ստիպված լինեք անսպասելի փոխել պլանները, հետաձգել այն, ինչով կնախընտրեիք հենց հիմա զբաղվել: Դա կվշտացնի այն Ցուլերին, ովքեր ավելի կանխատեսելի իրավիճակների են սովոր: Եթե հանգստություն պահպանեք, շուտով կհասկանաք՝ ինչպես գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այս բարենպաստ օրը հնարավորություն կտա ամրապնդել ձեր դիրքերն ու կարևոր գործերում նշանակալի առաջընթաց արձանագրել: Միայն թե ամեն ինչ հեշտությամբ չի տրվի, այնպես որ՝ արժե ավելի լուրջ տրամադրվել: Լավ է ոչինչ չհետաձգել, հակառակ դեպքում որոշ խնդիրներ այդպես էլ չլուծված կմնան:

Առավոտը անձնական ու գործնական հարաբերություններում որոշակի լարվածություն կբերի, պայմանավորվելը դժվար կլինի: Բայց շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: Երեկոն խոստանում է հաճելի լինել: Այն հարմար է ընկերական հանդիպումների ու սիրային ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը բարդ կլինի: Ձեր դիրքերն անկայուն կլինեն ու լավ կհասկանաք դա: Բարեբախտաբար, հեշտությամբ կդիմադրեք թշնամիների հարձակումներին: Հնարավոր է՝ ռազմավարական նահանջի կարիք լինի: Մի վշտացեք, քանի որ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա ու կլրացնեք կորցրածը:

Օրվա երկրորդ կեսին կկարողանաք գլուխ հանել բարդ գործերից, ավարտին հասցնել այն, ինչ սկսել եք: Այս ժամանակը հարմար է նոր ուղղությամբ առաջին քայլերն անելու համար: Միայն թե պետք չէ հույս դնել հեշտ ու արագ հաջողությունների վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամեն ինչ ուզածի նման հեշտ չի տրվի: Դրա դեմ պայքարելն անիմաստ է, մնում է միայն հաշտվել: Թշնամիներին դիմակայելը բարդ է լինելու, նրանք ակտիվ ու նախաձեռնող կլինեն, հաճախ կզարմացնեն ձեզ իրենց հնարամտությամբ: Բայց հաղթելու շանսեր ամեն դեպքում ունեք: Կարևորը չհանձնվելն ու ավելի շատ սեփական ուժերին, այլ ոչ թե օգնությանն ապավինելն է:

Օրը հարմար է հին գործերն ավարտին հասցնելու, փաստաթղթերը կարգի բերելու, իրավաբանական հարցերը լուծելու համար: Ամեն մանրուք կնկատեք, և հենց դա կօգնի խուսափել սխալներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ ժամանակ կխլի ուրիշների խնդիրների լուծումը: Առավոտյան սեփական գործերի վրա կենտրոնանալու ժամանակ չի լինի, իսկ դա կստիպի հուզվել: Բայց ամեն ինչ հասցնելու շանս ունեք: Ամեն ինչ կախված կլինի ձեր կազմակերպվածությունից ու առաջնահերթությունները ճիշտ դնելու ունակությունից:

Օրվա երկրորդ կեսին կարող եք մտածել անցյալի իրադարձությունների մասին, փորձեք վերականգնել կապերը, հաշտվել նրա հետ, ում հետ վիճել եք: Ձեզ համար դժվար չի լինի շրջապատողներին հասկանալը, նրանց արարքների իրական մոտիվները հասկանալը: Իսկ ահա ձեր գաղտնիքները ոչ ոք չի կարողանա բացահայտել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամենահեշտ օրը չէ: Բայց ինտուիցիան կհուշի, որ բացասական միտումների ազդեցությունը ժամանակավոր է, և այն չի սխալվի: Մոտալուտ փոփոխություններն արդեն կզգացվեն օդում ու լավատեսություն կներշնչեն: Պարզ կդառնա՝ ինչ է պետք նախաձեռնել հաջողության հասնելու համար և ում կարելի է դիմել աջակցության խնդրանքով:

Հիանալի ժամանակ է գլոբալ նպատակների ու հեռավոր ապագայի պլանների մասին մտորելու համար: Չի բացառվում իրադարձությունների հաջող ընթացքը, որոնցից անձնական կյանքում հաճելի փոփոխություններ կսկսվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը շատ հաճելի կլինի: Կկարողանաք օրվա ճիշտ ռիթմին հետևել, չեք վախենա ինչ-որ կարևոր բան բաց թողնել, կզբաղվեք նրանով, ինչ հիմա շատ հետաքրքիր է թվում: Հավանական են չպլանավորված հանդիպումներ, ինչ-որ իմպրովիզացված միջոցառումներ: Դրանց ժամանակ կքննարկվեն երկարատև համագործակցությանը վերաբերող հարցերը, իսկ դա շատ օգտակար կլինի:

Չեն բացառվում դրական փոփոխություններն անձնական հարաբերություններում, բայց դրանք տեղի կունենան միայն այն դեպքում, եթե նախաձեռնող լինեք: Կարող եք զբաղվել ընտանեկան խնդիրների լուծմամբ, օգտակար կլինի հարազատներին օգնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը ձեզ դուր կգա: Կհաջողվի արժանի կիրառում գտնել ձեր ունակություններին ու տաղանդներին, հիանալի արդյունքների հասնել: Հարաբերություններում լարվածությունը կանհետանա, հեշտությամբ մոտեցում կգտնեք այն մարդկանց, որոնց հետ նախկինում լեզու չէիք գտնում: Շատերը պատրաստ կլինեն լսել ձեր կարծիքը, հետևել այն խորհուրդներին, որոնք հաճույքով կտաք:

Կենցաղային խնդիրները լուծելու, հաջող գնումներ անելու հնարավորություն կունենաք: Չեն բացառվում դրամական մուտքերը, որոնք ավելի մեծ կլինեն, քան ակնկալում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կկարողանաք նշանակալի հաջողությունների հասնել, եթե հնարամիտ լինեք: Կարևոր է ուժերը զուր չծախսել, կենտրոնանալ նրա վրա, ինչը ձեզ համար հատուկ արժեք է ներկայացնում: Բարձր կլինի ստեղծագործ պոտենցիալը: Նոր պլաններ կունենաք, որոնք կհաջողվի շուտով կյանքի կոչել:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում կամ հարազատներին վերաբերող լավ նորություններ: Սովորական աշխատանքն ու միապաղաղ գործերը հոգնեցուցիչ չեն թվա, էներգիայով լի կլինեք: Օրը հարմար է խոշոր գնումների համար: Լավ է տան համար իրեր գնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը բավականին հանգիստ կանցնի: Նոր գաղափարներ չեք ունենա, փոխարենը հին պլանները կկարողանաք կյանքի կոչել: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք հին ծանոթների հետ, կհաջողվի արագ պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Մտերիմների հետ հարաբերությունները արագ դեպի լավը կփոխվեն, եթե անկեղծ լինեք ու ոչինչ չթաքցնեք:

Լավ կանցնեն ուղևորությունները: Հետաքրքիր վայրերում լինելու, նոր տպավորություններ ստանալու ու օգտակար ինֆորմացիա ձեռք բերելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարդ, բայց արդյունավետ օր է: Ինչ նպատակ էլ որ դնեք ձեր առաջ, պատրաստ եղեք, որ դրանց հասնելու համար ստիպված պետք է լինեք աշխատել: Լավ է չհետաձգել գործերը: Դրանցից շատերից ավելի լավ գլուխ կհանեք առավոտյան: Դա հատկապես կարևոր կլինի այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցում ու հնարամտություն է պետք:

Երեկոն կապված կլինի անձնական բնույթի անսպասելի բացահայտումների կամ հեռվից ստացած նորությունների հետ: Հնարավոր է արարք գործեք, որի համար առաջ խիզախության պակաս էիք զգում, սկսեք ինչ-որ բան փոխել կյանքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



Moder-003 62 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը 62


Վիճակագրություն

Яндекс.Метрика
Онлайн всего: 10
Гостей: 10
Пользователей: 0
© 2019 Сделано с DC_theme