ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

ԸՆԿՈՒՅԶՈՎ ՄԻՍ
Բաժին: Խոհանոց | Դիտումներ: 177 | 10:00 Ավելացրեց: armenlur

1 կգ տավարի փափուկ միսը կտրատել, ամեն մի կտորը թակիչով ծեծել, վրան աղ ցանել և երկու կողմից բարակ շերտով մանանեխ քսել (ցանկության դեպքում կարելի է չքսել):

250 գրամ ընկույզը և 3-4 հատիկ սխտորը ծեծել, խառնել իրար և երկու կողմից քսել մսի կտորներին, ռուլետի նման փաթաթել, թելով կապել և թեթևակի տապակել, որից հետո թելերը հանել, շարել կաթսայի մեջ, վրան լցնել 1 թեյի բաժակ գինի և մեղմ կրակով եփել մինչև հյութը գոլորշիանա (գինու փոխարեն կարելի է ավելացնել մի քիչ տաք ջուր):

Մատուցել տաք վիճակում՝ տապակած կարտոֆիլի կամ ուրիշ խավարտով (գարնիր):

Բաժին: Խոհանոց | Դիտումներ: 177 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Ամալյա Բաղդասարյան, բաղադրատոմսեր, խորտիկներ, խոհանոց, մսեղեն | Վարկանիշ: 0.0/0