ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Խուր-խուրմայի օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 144 | 11:00 Ավելացրեց: armenlur

Հունվարի 6-ին Ռուսաստանում նշում են Խուր-խուրմայի օրը

  • Եթե չկռահեցիք, թե որն է Խուր-խուրմայի օրը, ուրեմն հաստատ յոդի պակաս ունեք:
  • Բայց խուրմայի սիրահարների հետ նման վրիպում հաստատ չէր լինի։ Նրանք, կարծես, վաղուց հասկացել են, որ այսօր «խուրմայության» օրն է։ Արագորեն լիցքավորվեք այս նարնջագույն «արեգակներով»: Դրանք ոչ միայն կլրացնեն օրգանիզմը յոդի կաթիլով, այլև իրենց հետ կբերեն մանկությունից ծանոթ համ, կջերմացնեն հոգիդ և ուրախության մի մասնիկ կավելացնեն նույնիսկ ամենամռայլ օրվան։
  • Ի դեպ, խոսակցական հայերենում մենք նույնպես «խուրմա» բառն ենք օգտագործում, բայց տեղին է իմանալ, որ գրական հայերենում խուրման արմավն է՝ արմավենու պտուղը։
  • Թե որ երկիրը պետք է համարել այս կենսաբեր հատապտղի հայրենիքը՝ Չինաստա՞նը, թե՞ Ճապոնիան, գիտնականները վաղուց են վիճում: Բայց խուրմայի օգտակար հատկությունները, ընդհակառակը, կասկած չեն հարուցում։
  • Խուրման պարունակում է օգտակար կալցիումի մակրոէլեմենտ, ուստի այն խորհուրդ է տրվում սրտի հիվանդություններ ունեցող մարդկանց։
  • A և C վիտամինները հիանալի կերպով ամրացնում են դիմադրողականությունը, այնպես որ, եթե մրսածություն ունենք, պարզապես 4 ճաշի գդալ խուրմայի հյութը բացեք տաք ջրով և ողողեք ցավոտ կոկորդը:
  • Եթե գունատություն ունեք, սննդակարգում ներառեք խուրման. դրա բաղադրության մեջ առկա երկաթն ու կալցիումը նպաստում են արյունաստեղծմանը:
  • Այս կարմիր «գնդիկներն» ուղղակի հագեցած են մագնեզիումով, ածխաջրերով և ֆրուկտոզայով, որոնք հիանալի կերպով հանգստացնում են նյարդային համակարգը, ուստի խուրման, ըստ էության, բնական դեղամիջոց է հուզական անկայունության և նույնիսկ դեպրեսիայի դեպքերում:
  • Եթե հանկարծ պարզվեց, որ խուրման չափազանց կոշտ է երեխաների համար, մի հուսահատվեք: Պարզապես այն մի քանի օր թողեք սառնարանում՝ այսպես որ կարող եք նաև երկարացնել ձեր Խուր-խուրմայի օրը։

Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ  հղումով։

Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 144 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: 6 հունվար, Բոլոր տոները, Ռուսաստան | Վարկանիշ: 0.0/0