ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Թղթե փաթիլներ պատրաստելու օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 226 | 10:00 Ավելացրեց: armenlur

Դեկտեմբերի 27-ը Թղթե փաթիլներ պատրաստելու օրը (Make Cut-Out Snowflakes Day)

  • Թղթե փաթիլներ պատրաստելու օրը նշվում է ամբողջ աշխարհում՝ ամեն տարի դեկտեմբերի 27-ին: Թղթից նախշեր կտրտելը շատ հին արվեստ է, որը հանդիպում է տարբեր ժողովուրդների մոտ: Այն ծնվել է, ըստ երևույթին, Չինաստանում, որտեղ թուղթը հայտնագործել է Ցայ Լուն՝ 105 թվականին։
  • Քանի որ նոր նյութը չափազանց թանկ էր, սկզբում դրանից կտրտելը բացառապես կայսերական արքունիքի զվարճանք էր։ Չինացի մոդելավորողները և պալատական գեղեցկուհիները զարդարում էին իրենց դեմքերն ու սանրվածքները թղթից ձևված նկարներով:
  • Ավելի ուշ՝ XIII-XVII դարերում, երբ թղթի արժեքը զգալիորեն նվազեց, և այն ավելի մատչելի դարձավ, կտրտման արվեստը լայնորեն տարածվեց հասարակ ժողովրդի շրջանում՝ վերածվելով Չինաստանի ավանդական ժողովրդական դեկորատիվ և կիրառական արվեստի տեսակներից մեկի, որը կոչվում է «ցզյանչժի»: Այս ժամանակահատվածում, երբ չինական ժողովրդական արվեստն սկսեց զարգանալ, այն ավելի լայն տարածում ստացավ, քան ավանդական ժողովրդական արվեստը:

Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ  հղումով։

Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 226 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Բոլոր տոները, միջազգային տոներ, 27 դեկտեմբեր | Վարկանիշ: 0.0/0