ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 31.07 - 06.08
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1013 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք շատ բան պիտի անեք: Այս շաբաթ հայտնված նոր առաջադրանքները հասարակ չեն լինի: Սակայն դժվարությունները, որոնք պիտի հաղթահարեք, ձեզ չեն վախեցնի: Դրանք հաղթահարելով՝ փորձ ձեռք կբերեք, որը պետք կգա մոտ ժամանակներս:

Ամեն ինչ մենակ անելու անհրաժեշտություն չի լինի: Դուք նոր համախոհներ կունենաք, որոնց թվում կլինեն շատ ազդեցիկ մարդիկ: Այս շաբաթ սկսվող գործնական հարաբերությունները շուտով ոչ ֆորմալ բնույթ կստանան: Դուք կարող եք նաև ընկերանալ նրանց հետ, ում հետ առաջ միայն մասնագիտական հետաքրքրություններով էիք կապված: Աշխատավայրում ռոմանտիկ տարվածությունները չեն բացառվում, և նման հարաբերությունների հեռանկարները լավը կլինեն:

Այս շաբաթ էներգիա շատ կունենաք, բայց ամեն անգամ չեք կարողանա այն ճիշտ հունի մեջ դնել: Երբեմն պետք է դադար վերցնել ոչ այնքան հանգստի, որքան տեղի ունեցողի շուրջ հանգիստ մտածելու, իրավիճակը կողքից դիտելու համար: Դա թույլ կտա խուսափել սխալներից:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք բազմիցս կիրառում կգտնեք ձեր դիվանագիտական տաղանդներին, որոնք կօգնեն խուսափել վեճերից, վերջ տալ ուրիշների վեճերին, հարթել սուր անկյունները: Սակայն շաբաթն առանց լարված պահերի չի անցնի: Շրջապատողները ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա: Որոշ մարդիկ իրենց բավական ագրեսիվ կպահեն, պրովոկացիայի կենթարկեն ձեզ ու կփորձեն հանել հավասարակշռությունից: Եթե իրավիճակը թույլ է տալիս, նրանցից հեռու մնացեք: Իսկ եթե նման կապերից խուսափելու հնարավորություն չկա, աշխատեք զուսպ ու քաղաքավարի լինել: Եթե կոնֆլիկտ բռնկվի, բոլորի համար պիտի պարզ լինի, որ դուք մեղավոր չեք:

Շաբաթվա առաջին կեսին արժե կենտրոնանալ այն գործերի վրա, որոնք կարող եք ինքնուրույն անել: Իսկ ահա երկրորդը բարենպաստ կլինի համախոհներ գտնելու, ջանքերը միավորելու համար: Կհեշտանա այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ առաջ հաշտ չէիք: Որոշ Ցուլեր իրենց մրցակիցներին համախոհների կվերածեն:

Մտերիմները սովորականից հաճախ ձեր ուշադրության ու հոգատարության կարիքը կզգան: Շաբաթվա համար ծրագրեր կառուցելիս նկատի ունեցեք սա. արժե ժամանակ թողնել ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատեք շաբաթը առանց շտապելու սկսել: Նրա առաջին օրերին բարդ գործերում հաջողությունների հասնելը հեշտ չի լինի, իսկ ահա ընթացիկ առաջադրանքները վատ չեք լուծի: Այս հատվածը հարմար կլինի նաև կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի համար:

Կկարողանաք արագ կենտրոնանալ և լուրջ սխալներ դուք թույլ չեք տա: Շաբաթվա երկրորդ կեսը այլ կերպ կդասավորվի. այն հարմար կլինի գործերում նախաձեռնող լինելու, նոր բան ստանձնելու համար: Ձեր կարողությունները ցույց տալու հնարավորություն կունենաք: Միայնակ գործելով՝ դուք կկարողանաք նկատելի հաջողությունների հասնել: Բայց ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ամեն պահի օգնության հասնել: Եթե դիմեք նրանց, ապա ոչ միայն նոր համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեք:

Ուշադիր եղեք շաբաթվա վերջին օրերին: Այդ հատվածում պիտանի տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենաք, կկարողանաք շփվել մարդկանց հետ, որոնք մի քանի կարևոր հարցերի պատասխաններ ունեն:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկզբին ձեզ կվշտացնեն բազմաթիվ տարաձայնություններն աշխատավայրում և տանը: Հեշտ չի լինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ սովորաբար հաշտ եք: Մտերիմները, ոչ միշտ հասկանալով ձեր ապրումների իրական պատճառը, կարող են անտեղի խորհուրդներ տալ, նկատողություններ անել: Ամեն ինչ դեպի լավը կփոխվի, եթե այդ հատվածում կենտրոնանաք նրա վրա, ինչը ձեզ մոտ լավ է ստացվում: Կարևոր չէ՝ դրանք բարդ գործեր կլինեն, թե հասարակ գործեր: Դրանք անելուց հետո ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք, շատ բաների այլ տեսանկյունից կնայեք:

Շաբաթվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ կբացի գործնական ոլորտում: Աշխատանքը փոխելու մասին մտածող Խեցգետինները պիտի այդ հատվածում ավելի ակտիվ գործեն: Լավ կանցնեն հարցազրույցները, գործնական բանակցությունների համար էլ այս շրջանը լավը կլինի: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Դրանք կարծես իրենք իրենց տեղի կունենան, դուք լուրջ ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկզբին աշխատեք ոչ ոքի հետ չվիճել: Դա հեշտ չի լինելու, հեշտ չի լինի նաև չմտածված արարքներից խուսափելը, որոնք կարող են տհաճ հետևանքներ ունենալ: Բայց եթե հույզերին չտրվեք, ղեկավարվեք առողջ բանականությամբ, ապա հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ դրա հույսը չունեիք: Ցանկացած գործնական հանդիպման արժե լուրջ պատրաստվել: Հույսներդ մի դրեք իմպրովիզներ անելու, արագ ճիշտ բառերն ընտրելու ձեր ունակության վրա. դա հաջողության հասնելու համար քիչ է լինելու: Իսկ ահա լավ մտածված ծանրակշիռ փաստարկները կարող են ապացուցել ձեր ճշմարտացիությունը: Մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ կլինի, նրանց աջակցության վրա ամեն պահի կարող եք հույս դնել:

Շաբաթվա երկրորդ կեսը հաջողություններ է խոստանում միայն սեփական ուժերին ապավինող Առյուծներին: Նրանք ժամանակը չեն ծախսի՝ օգնության սպասելով, այլ միանգամից կանցնեն վճռական գործողությունների, և նրանց մոտ ամեն ինչ կստացվի: Եթե աջակցության կարիք ունենաք, պատրաստ եղեք ձգձգումների, երկար բանակցությունների ու քննարկումների: Դրանք երկար կտևեն, բայց զուր չեն անցնի:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկիզբն անհանգիստ կանցնի, բայց նույնքան արդյունավետ կլինի: Չի բացառվում ապրումների նոր առիթներ ունենաք, օրինակ՝ որոշ Կույսեր կհուզվեն մտերիմների համար: Բայց դուք արագ կհասկանաք, թե ինչի վրա կարող եք ազդել, իսկ ինչը ձեզանից կախված չէ: Ե՛վ գործնական, և՛ անձնական պրակտիկ խնդիրները լուծելիս արագ հաջողության կհասնեք, և դրանից հետո ձեզ ավելի ինքնավստահ կզգաք:

Շաբաթվա կեսից կարևոր զրույցների համար բարենպաստ շրջան կգա: Նշանակություն չունի, թե ինչ է քննարկվելու: Բոլոր դեպքերում բոլորը արագ կխոստովանեն ձեր ճշմարտացիությունը, կաջակցեն ձեր գաղափարները, կուզենան օգնել դրանց իրագործման հարցում: Դուք կամրապնդեք ձեր մասնագիտական դիրքերը: Մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին ձեր գործնական հատկանիշներին, կհասկանան, թե որքան են սխալվել, կսկսեն ձեզ մեծ հարգանքով վերաբերվել:

Շաբաթվա վերջին օրերին շատ կարևոր կլինի ընտանեկան գործերի, մտերիմների հետ շփումների համար ժամանակ գտնելը: Ինչքան շատ սկսեք մասնակցել ձեզ համար թանկ մարդկանց կյանքին, այնքան լավ կզգաք ձեզ:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկզբին ցանկացած հարցի լուծման լուրջ վերաբերվեք: Հնարավոր է ձեզ թվա, թե խոսքը մանրուքների մասին է, սակայն դրանք ավելի ուշ կարևոր դեր են խաղալու: Հույս մի ունեցեք, որ ընթացիկ խնդիրները իրենք իրենց կլուծվեն, կամ էլ դրանցով մեկ ուրիշի կզբաղվի: Այն, ինչ ձեզ համար ինչ-որ հետաքրքրություն է ներկայացնում, աշխատեք անձնապես վերահսկել. միայն այդ դեպքում իրադարձությունները իսկապես բարենպաստ ձևով կզարգանան:

Ժամանակի հետ դուք իսկապես հետաքրքիր բանով զբաղվելու, խոստումնալից նախագծերի վրա աշխատելու հնարավորություն կունենաք, կամ էլ կմիանաք մարդկանց, որոնց գործունեությունը վաղուց է հիացնում ձեզ:

Շաբաթվա երկրորդ կեսը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են անսպասելի դրամական մուտքեր, հաջող գործարքներ: Կշեռքները, որոնք նախկինում կոմերցիոն գործունեությամբ չեն զբաղվել, իրենց մեջ գործարար ջիղ կհայտնաբերեն ու դրա օգնությամբ գումար կաշխատեն: Այս հատվածում մյուս ոլորտներում էլ դրական միտումները գերակշռող կլինեն:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբը հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Սա հանգիստ շրջան է լինելու, երբ ձեզ հազիվ թե ինչ-որ մեկը շեղի, ուստի կհաջողվի կենտրոնանալ նրա վրա, ինչը կարևոր եք համարում: Խնդիրներ չեն առաջանա մանր-մունր ընթացիկ առաջադրանքները կամ կազմակերպչական հարցերը լուծելիս, որոնք վաղուց էին ուշադրություն պահանջում: Հնարավոր են ոչ մեծ ձգձգումներ փաստաթղթերը ձևակերպելիս, բայց դա խնդիրների չի հանգեցնի, ամեն ինչ ընդհանուր առմամբ ուզածի նման կդասավորվի: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն, բայց անձնական հարաբերություններում նկատելի փոփոխություններ տեղի չեն ունենա:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի աշխույժ կանցնի: Հաճելի անակնկալներ են սպասվելու մասնագիտական գործերի վրա կենտրոնացած Կարիճներին, որոնք կփորձեն իրենց լավագույն կողմերով դրսևորել: Նոր համախոհներ գտնելու շանս կլինի, նրանց օգնությամբ կկարողանաք ամրապնդել ձեր դիրքերը, հաղթել մրցակցային պայքարում: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, լավ նորություններ, որոնք կարևոր կլինեն ձեր ու ձեր մտերիմների համար: Շաբաթվա վերջին օրերը հարմար կլինեն ուղևորության համար: Այն ռոմանտիկ կանցնի, եթե սիրելին միանա ձեզ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկիզբը շատ բարենպաստ կլինի աշխատանքի համար, հրաշալի կլինի կարևոր գործերի համար: Եթե պատրաստ եք նոր բան ստանձնել, ապա արագ գործեք, բաց մի թողեք հաջողության հասնելու շանսը: Շրջապատողները հազիվ թե ամեն հարցում աջակցեն ձեզ, բայց անհանգստանալու կարիք չկա, դուք ինքներդ էլ ամեն ինչ կանեք: Հավանական են հաջողություններ ուսման մեջ, ձեզ հեշտությամբ կտրվի նույնիսկ այն, ինչից երկար ժամանակ գլուխ հանել չէիք կարողանում: Հնարավոր են նոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը:

Շաբաթվա երկրորդ կեսին այնքան շատ գաղափարներ կունենաք, որ դժվարությամբ կորոշեք՝ ինչի իրագործմանն է պետք անցնել առաջին հերթին: Այստեղ կարող եք խորհրդակցել այն մարդկանց հետ, որոնց փորձը վաղուց է առաջացրել ձեր հարգանքը: Կողքից իսկապես ամեն ինչ ավելի տեսանելի կլինի, և դուք խելացի խորհուրդներ կստանաք: Շաբաթվա վերջին օրերը կուզենաք վառ հույզերով լցնել, և նման հնարավորություն դուք կունենաք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթը իրադարձություններով հագեցած կլինի, և դա ձեզ դուր կգա: Կհաջողվի լուծել նախկինում ոչ միայն ձեզ, այլև շրջապատողներին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը: Պիտի արագ գործեք, և հաճախ անհրաժեշտ է լինելու միաժամանակ մի քանի բանի մասին մտածել, բայց դուք ոչինչ բաց չեք թողնի ու չեք մոռանա: Չնայած գործեր շատ կունենաք, դրանք այնպես կբաշխվեն, որ բավարար ժամանակ կմնա հանգստի, մտերիմների հետ շփվելու, որոշ զվարճանքների համար:

Հավանական են դրական փոփոխություններ այն մարդկանց հետ հարաբերություններում, որոնք նախկինում թերագնահատել են ձեզ, բարձրից են նայել: Նրանք ձեր հանդեպ համակրանք կզգան կամ նույնիսկ հարգանքով կլցվեն, իրենք նախաձեռնող կլինեն շփման մեջ: Չեն բացառվում գործնական առաջարկները այն մարդկանցից, որոնց հետ նախկինում համագործակցել եք: Հաջող գործարքներ կկնքեք:

Շաբաթվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներով լի կլինի, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: Սիրելիի հետ անցկացրած ժամանակը դրական հույզեր կպարգևի և հիշարժան կլինի:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկզբին խառնաշփոթից ու շտապողականությունից խուսափել չի ստացվի: Այդ հատվածում շատ բան ուզածի նման չի դասավորվի, որոշ ծրագրերի իրագործում պիտի հետաձգեք: Բայց շատ չեք վշտանա: Ինտուիցիան կհուշի, որ լավ ժամանակները սարերի հետևում չեն, և այն չի սխալվի: Իսկապես, շուտով նոր հնարավորություններ կբացվեն, պարզ կդառնա, որ կյանքը կարգավորվում է:

Մինչև չորեքշաբթի լավ է կարևոր որոշումներ չընդունեք: Ստացված ինֆորմացիան կարող է ճշգրիտ չլինել, չի բացառվում՝ ինչ-որ մեկը փորձի ձեզ մոլորության մեջ գցել: Գաղտնիքներով կիսվել ու ծրագրերը քննարկել արժե միայն իսկապես վստահելի մարդկանց հետ:

Շաբաթվա երկրորդ կեսին հավանական են դրամական մուտքեր ու հաջող գնումներ: Այդ օրերը հարմար կլինեն ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու, ինչպես նաև իրավաբանական տարաձայնությունները կարգավորելու համար: Բացի այդ, ընտանեկան խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք, և դուք այն, իհարկե, չեք կորցնի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկիզբը հագեցած, իսկ երբեմն նաև լարված կլինի: Կարող են սրվել հին տարաձայնությունները, կդժվարանա նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ առաջ հաշտ էիք: Աշխատավայրում թեժ վեճեր շատ կլինեն, և դուք ձեր ճշմարտացիությունը ապացուցելու համար պիտի ջանքեր գործադրեք: Հավանական է, դժվար լինի գործնական և անձնական հետաքրքրությունները զատելը: Լուրջ որոշումների հարցում մի շտապեք, ինքներդ ձեզ ժամանակ տվեք իրավիճակից գլուխ հանելու, ամեն ինչ կշռադատելու համար:

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի հանգիստ ու հաճելի կլինի: Պարզ կդառնա՝ ինչպես հասնել վաղուց դրված նպատակին, և դուք ընտրված ուղղությամբ առաջին քայլերը կանեք: Ձեր նույնիսկ ամենահամարձակ ու անսովոր նախաձեռնություններն աջակցություն կստանան: Չի բացառվում ձեր նախասիրության շնորհիվ հաճելի ծանոթություններ հաստատեք ու նոր ընկերներ գտնեք: Հավանական է ռոմանտիկ տարվածությունը: Հիշեք, որ անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում իրադարձությունները լավ է չշտապեցնեք, թողեք իրենց հունով ընթանան:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1013 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0