ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 27.12 - 02.01
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1508 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ամենահասարակ շաբաթը չի լինելու: Նրա սկզբին շատ բան պիտի հասցնեք, ամեն ինչ չէ, որ միանգամից ուզածի նման կստացվի: Կարևոր կլինի հնարավորինս շուտ որոշակիություն մտցնել առաջնահերթությունների մեջ. հակառակ դեպքում վտանգ կա, որ ժամանակը ինչ-որ կարևոր բանի համար չի հերիքի:

Աշխատանքի մեջ արագ արդյունքների հույս մի ունեցեք. հիմա դուք կաշխատեք ապագա հաջողությունների հիմքը ստեղծելու համար: Չի բացառվում հիմա արվածի պարգևը սպասվածից ավելի ուշ ստանաք:

Արժե զգույշ լինել ֆինանսների հետ: Դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, մեծ գումար կծախսեք նրա վրա, ինչի կարիքն առանձնապես չունեք: Խելամիտ խնայողությունը ձեզ չի վնասի: Ոչ անհրաժեշտ գնումներն էլ լավ է հետաձգեք:

Ամենահասարակ շաբաթը չի լինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Ամեն անգամ չի հաջողվի ուշադրություն հատկացնել մտերիմներին, և դա երբեմն վիրավորանքների կհանգեցնի: Հետևեք, որպեսզի ժամանակ մնա նաև ընտանեկան գործերի, ընկերների ու սիրելիի հետ շփումների համար:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ամենահարմար շաբաթը չի լինի լուրջ գործեր ստանձնելու, մասշտաբային ծրագրերի իրագործմանն անցնելու համար, եթե արագ անհրաժեշտ արդյունքն ստանալու հույս ունեք: Ձգձգումների, թյուրիմացությունների հավանականությունը մեծ է: Ճանապարհին խոչընդոտներ կարող են առաջանալ, որոնք անհաղթահարելի կթվան: Դուք համառ կլինեք և, իհարկե, չեք հանձնվի: Բայց ամեն անգամ չի հաջողվի ճիշտ բաշխել ջանքերը, և հաճախ շատ էներգիա կծախսվի դատարկ բաների վրա: Մի փոքր սպասեք, ավելի ուշ պարզ կդառնա, թե ինչի վրա և ինչու է պետք կենտրոնանալ հիմա:

Շատ Ցուլերի կուրախացնի շրջապատողների մասին հոգ տանելու, նրանց նվիրական ցանկություններն իրագործելու հնարավորությունը: Հարմար շաբաթ է մտերիմներին հաճելի անակնկալներ անելու, ձեզ թանկ մարդկանց հաճելիորեն զարմացնելու համար: Կարող եք ուրախ միջոցառումներ կազմակերպել. ձեզ կհաջողվի բարձրացնել բոլորի տրամադրությունը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ բան պիտի անեք: Բարեբախտաբար, ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ: Դուք ուժերը զուր չեք վատնի, հաճախ նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք, կխնայեք և՛ ձեր, և՛ ուրիշների ժամանակը: Կարող եք քննարկել լուրջ աշխատանքային ծրագրերը, բայց նկատի ունեցեք, որ անհրաժեշտ արդյունքն ավելի ուշ կհաջողվի ստանալ:

Կարևոր կլինի գործնական և անձնական հետաքրքրությունները չխառնելը, աշխատանքի, ֆինանսական գործերի և ունեցվածքի հետ կապված հարցերին անդրադառնալիս հույզերը վերահսկելը: Նոր ծանոթների հետ ուշադիր եղեք. նրանք կարող են այն չլինել, ինչ ցույց են տալիս:

Շաբաթվա առաջին կեսը գործերով հագեցած կլինի, իսկ երկրորդին ժամանակ կմնա հանգստի ու զվարճանքների համար: Հարմար օրեր են հին ընկերներին ու ծանոթներին հանդիպելու համար, որոնց ոչ մի կերպ չէր ստացվում տեսնել: Կկարողանաք մտերմիկ զրույց վարել:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դժվարությունները ձեզ չեն վախեցնի, չեն ստիպի հրաժարվել մտածածից ու նույնիսկ տրամադրությունը չեն փչացնի: Ծագած ցանկացած խնդրի լուծման ստեղծագործաբար կմոտենաք, և հենց դա էլ թույլ կտա արագ հասնել անհրաժեշտ արդյունքին:

Շրջապատողների հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն, լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Դուք անկեղծ կլինեք, ոչինչ չեք փորձի թաքցնել, հաճախ կասեք այն, ինչ մտածում եք, բայց դա միշտ այնպես կանեք, որ ոչ ոք վիրավորվելու պատճառ չի ունենա: Կարող եք վերականգնել հին կապերը, հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն շատ հին ծանոթներն ու մանկության ընկերները: Հաճելի կլինի կրկին նրանց հետ շփվելը:

Օր օրի դուք նորանոր գաղափարներ կունենաք: Դրանց շարքում կլինեն և՛ իրականները, և՛ համարյա ֆանտաստիկները: Ամեն ինչ չէ, որ կկարողանաք միանգամից կյանքի կոչել, բայց ինտուիցիան անպայման կհուշի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Լարված պահեր հավանական են շաբաթվա սկզբին: Աշխատեք զգույշ գործել, հատկապես եթե կարևոր հարցեր եք լուծում: Կարող է պարզվել, որ ինչ-որ բան հաշվի չեք առել, աչքից մանրուքներ եք բաց թողել, սխալվել եք այլ մարդկանց գնահատելիս: Ամեն ինչ ուղղելու եղանակ կգտնեք, բայց դա ջանքեր ու ժամանակ կպահանջի:

Օր օրի դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դա հատկապես նկատելի կլինի շրջապատողների հետ ձեր հարաբերություններում: Եթե սկզբում դուք շատ բաների մասին թեժ վիճում էիք, չէիք կարողանում նույնիսկ մանրուքներում պայմանավորվել, ապա ավելի ուշ քննարկումներն ավելի հանգիստ կանցնեն, փոխզիջման հասնելն էլ կհեշտանա: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար կլինի նոր ծանոթություններին, ինչպես նաև այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց հետ վաղուց չեք տեսնվել:

Շաբաթվա վերջին օրերը հաճելի կանցնեն ու կոգեշնչեն: Կասկածներին կփոխարինի նոր նախաձեռնությունների հանդեպ վստահությունը, դուք կզգաք, որ պատրաստ եք ինչ-որ բարդ բան ստանձնելուն ու չեք նահանջի, քանի դեռ անհրաժեշտ արդյունքին չեք հասել:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք հակված կլինեք շտապել: Անհապաղ անհրաժեշտ արդյունքին հասնելու ցանկությունը կարող է ձեզ հակասական արարքների մղել, ստիպել ասել կան անել մի բան, ինչի համար հետո զղջալու եք: Լավ է համբերությամբ զինվեք. դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից և՛ հիմա, և՛ ապագայում:

Ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչու են շրջապատողները վարվում այս և ոչ թե այլ կերպ: Վատ մի զգացեք հարցեր տալուց, բայց աշխատեք նրբանկատ լինել. ձեր կողքին հիմա կլինեն խոցելի ու զգայուն մարդիկ: Եթե հաջողվի ճիշտ տոն ընտրել, կհաջողվի նաև կառուցողական քննարկել բարդ հարցերը, պայմանավորվել համատեղ գործողությունների և ընդհանուր ծրագրերի մասին:

Օր օրի հոգսերը կշատանան, բայց դրանք մեծ մասամբ հաճելի կլինեն: Շաբաթվա երկրորդ կեսը կարող է անօգուտ, բայց հաճելի խառնաշփոթի մեջ անցնել, այդ իսկ պատճառով էլ դուք դեռ երկար ու հաճույքով կհիշեք այն:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթը բարդ, բայց հետաքրքիր կանցնի: Ձեզ անպայման պետք կգա բոլոր դժվարություններին հումորով վերաբերվելու, լավատեսությունն ու հաջողության հանդեպ վստահությունը պահպանելու ունակությունը, նույնիսկ եթե բացարձակապես ամեն ինչ ծրագրի համաձայն չընթանա: Օգնության կհասնի փորձը. դուք դժվարությունները բազմիցս եք հաղթահարել, այդ իսկ պատճառով չեք կասկածի, որ հիմա էլ գլուխ կհանեք:

Գործեր անսպասելի շատ կունենաք: Չի բացառվում՝ պետք լինի չծրագրված ուղևորությունների մեկնել կամ հյուրեր ընդունել, որոնց տեղափոխությանը նախապատրաստվելու համար շատ քիչ ժամանակ կունենաք: Հաճախ կվշտացնի, որ ամեն ինչ պետք է շտապելով անեք. դուք վստահ կլինեք, որ շատ բան ավելի լավ կստացվեր, եթե շտապելու կարիք չլիներ: Բայց արդյունքը բոլոր դեպքերում չի հիասթափեցնի:

Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց հետ լեզու չէիք գտնում: Հիմա կարող եք վերջ տալ անհասկացողությանը, փոխադարձ վիրավորանքներին, վեճերն էլ անցյալում թողնել: Բացի այդ, նշված շրջանում հավանական են շատ լավ, իսկապես ոգեշնչող նորություններ: Չի բացառվում լուծվեն վերջին շրջանում ձեզ անհանգստացնող լուրջ խնդիրները:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Գործնական տեսանկյունից ամենահասարակ շաբաթը չի լինելու: Ծրագրերը հաճախ կխախտվեն, հասկանալի չի լինի, թե ինչպես կարելի է ծրագրած ամեն ինչ հասցնել: Այդ իսկ պատճառով լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք ու չհրաժարվեք այն օգնությունից, որը կառաջարկեն հին ծանոթներն ու փորձված համախոհները: Թող ինչ-որ մեկն իր վրա վերցնի ձեր հոգսերի մի մասը. այդ մարդուն շնորհակալություն հայտնելու հնարավորություն շուտով կունենաք:

Նոր մասնագիտական հեռանկարներ կբացվեն, և դա կուրախացնի: Ճիշտ է, խոսքը ապագայի մասին կլինի. իրական հնարավորություններ կհայտնվեն մի քանի շաբաթից: Բայց արդեն հիմա կարող եք որոշակիություն մտցնել ծրագրերի ու առաջնահերթությունների մեջ, որոշեք, թե ինչի վրա եք կենտրոնանալու առաջին հերթին, նախապատրաստական բանակցություններ վարել:

Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն ուղևորությունների համար, հատկապես՝ ընտանեկան: Այդ հատվածը հարմար կլինի նաև ընկերների ու հարազատների հետ հանդիպելու համար. շփումները կուրախացնեն, հաճելի պահեր կպարգևեն: Հավանական են սիրային անակնկալներ, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթը բարենպաստ կլինի: Ճիշտ է, նրա առաջին օրերին հուզական դաշտը կարող է անկայուն լինել, իսկ տրամադրությունը՝ հաճախ փոխվել: Աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել ու պահպանել լավատեսությունը. դա ձեր ուժերի սահմաններում կլինի:

Շաբաթվա սկզբին կարևոր կլինի աշխատանքային կոնֆլիկտներից խուսափելը: Լուրջ հարցերի քննարկումը լավ է հետաձգեք. միևնույնն է, հիմա հազիվ թե կարողանաք ինչ-որ որոշում ընդունել: Երբեմն դժվար կլինի գործընկերների վրա չբարկանալը, որոնք չեն շտապի կատարել իրենց պարտականությունները, բայց դուք հազիվ թե ինչ-որ բանի հասնեք, եթե շտապեցնեք շրջապատողներին:

Օր օրի դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ուրախության առիթներն էլ կշատանան: Հավանական են հաճելի անակնկալներ, ինչպես նաև անսպասելի բացահայտումներ, որոնցից հետո ձեր տրամադրությունը կլավանա:

Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնք կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ կդնեն: Եվ դուք ձեր շանսը բաց չեք թողնի, ժամանակին նախաձեռնող կլինեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ շաբաթ է նոր գործերի, հետաքրքիր զբաղմունքների համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք այնտեղ, որտեղ երևակայության ու ստեղծագործ մոտեցման կարիք կլինի: Նոր գաղափարներ շատ կունենաք, ոգևորությամբ կստանձնեք դրանք կյանքի կոչելու գործը: Շատ Այծեղջյուրներ միաժամանակ կսովորեն այն, ինչը շուտով նրանց անպայման պետք կգա: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնք ավելի ուշ կօգնեն ձեզ գործերում:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Այծեղջյուրների կվերադարձնեն հին պարտքերը, կվճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: Հնարավորություն կունենաք հաջող գնումներ անել, ձեռք բերել հենց այն, ինչ վաղուց էիք ուզում:

Ողջ շաբաթը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, բոլորի տրամադրությունը կբարձրացնեք, դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են շրջապատողների հանդեպ: Կարող եք վերականգնել հին կապերը, ձեր մասին հիշեցնել այն մարդկանց, որոնց հետ վաղուց չեք հանդիպել ու չեք զրուցել:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաջող շաբաթ է: Աստղերի աջակցության շնորհիվ դուք առաջընթացի կհասնեք շատ գործերում, հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Շատերը պատրաստ կլինեն օգնել ձեզ, լավ խորհուրդ տալ, աջակցել ձեր նախաձեռնությունները: Մարդիկ, որոնց հետ հիմա գործնական հարաբերություններն են կապում, շուտով ձեր ընկերները կդառնան:

Կլուծվեն իրավաբանական ու ֆինանսական հարցերը, որոնք վերջին ժամանակներս ստիպում էին անհանգստանալ: Դա թույլ կտա որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում, որոշել, թե ինչի վրա եք կենտրոնանալու մոտ ժամանակներս, իսկ ինչն եք հետաձգելու: Հավանական են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն, թույլ կտան շահավետ գնումներ անել:

Ձեր էներգիային միայն նախանձել կարելի է. ուժերն ամեն ինչին կհերիքեն: Նույնիսկ եթե գործեր սովորականից շատ ունենաք, դրանցից գլուխ հանելուց հետո պատրաստ կլինեք զվարճանալ, հանդիպել ընկերների հետ և ուրախացնել մտերիմներին: Կասկած չկա, որ շաբաթվա վերջին օրերը վառ ու հիշարժան են լինելու, դրական հույզեր են պարգևելու:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք ավելի շատ աչքի առաջ լինել. հիմա դա շատ օգտակար կլինի: Պատահական հանդիպումը կարող է բազում մասնագիտական հնարավորություններ բացել, թույլ տալ բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Ձեր գիտելիքներն ու տաղանդներն աննկատ չեն մնա, հետաքրքիր առաջարկներ շատ կլինեն: Գործընկերների հետ ոչ ֆորմալ շփումները դրական հույզեր կպարգևեն: Նախկինում բացառապես աշխատանքային բնույթ կրող հարաբերությունները կարող են ընկերական կամ նույնիսկ ռոմանտիկ բնույթ ստանալ:

Հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ և ուշադրության նշաններ շատ կլինեն: Ձեզ կուզենան ուրախացնել նույնիսկ նրանք, որոնցից նման բան չէիք սպասում: Դուք պարտքի տակ չեք մնա, կգտնեք բոլորի տրամադրությունը բարձրացնելու ձևը:

Ամենավառն ու հիշարժանը կլինեն շաբաթվա վերջին օրերը: Դա հրաշալի ժամանակ կլինի ընկերների հետ հանդիպելու, մտերիմների հետ շփվելու համար: Ձեր շնորհիվ կլուծվեն ընտանեկան խնդիրները, կհաշտվեն երկար ժամանակ անհաշտ մարդիկ:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1508 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0