ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 27.07 - 02.08
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1851 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ հագեցած շաբաթ է սպասվում: Իրադարձություններ շատ կլինեն, որոնք հաճախ լրիվ անսպասելի կլինեն ինչպես ձեր, այնպես էլ ձեր մտերիմների համար: Պատրաստ եղեք իմպրովիզներ անել, վերամշակել ծրագրերը, հետաձգել նշանակված հանդիպումները: Դա միշտ չէ, որ հեշտությամբ կտրվի: Դուք կանհանգստանաք, կհուզվեք, կբարկանաք, բայց մեծ մասամբ ճիշտ կգործեք:

Գործնական տեսանկյունից շաբաթվա առաջին կեսը երկրորդից բարենպաստ կլինի: Հենց այդ հատվածում աշխատանքի մեջ հաջողությունների հասնելու մեծ շանսեր կունենաք, կլուծեք առաջադրանքները, որոնց վրա վերջին շրջանում շատ եք աշխատել: Ուսման մեջ հաջողությունները նույնպես հավանական են, չնայած՝ չի կարելի ասել, որ դուք ամեն ինչ ոտքի վրա յուրացնելու եք:

Շաբաթվա երկրորդ կեսին պետք է կենտրոնանաք անձնական հարաբերությունների վրա: Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչու է վերջին ժամանակներս ամեն ինչ դասավորվել ոչ այնպես, ինչպես կուզենայիք: Որոշ Խոյեր կսկսեն փոխել իրենց սովորույթներն ու վարքը:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ մի հուզվեք, եթե շաբաթվա սկզբին ինչ-որ բան այնպես չընթանա: Իրավիճակը դեպի լավը կփոխվի, շուտով հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել, կգտնեք հին խնդիրները լուծելու ձևը:

Շաբաթվա առաջին կեսը հարմար է ապագայի ծրագրեր կառուցելու կամ պարզապես մտորելու համար, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները: Դուք իրատես կլինեք, ամպերում չեք սավառնի: Այն, ինչ կմտածեք այս շրջանում, այսպես թե այնպես կհաջողվի կյանքի կոչել:

Շաբաթվա երկրորդ կեսը առաջինից հաջող կլինի: Այն բարենպաստ է շփումների, գաղափարների փոխանակության, գործնական և անձնական բնույթի կարևոր զրույցների համար: Կարող եք նոր գործեր սկսել: Դրանք իսկապես կոգեշնչեն ձեզ ու շրջապատողներին: Հեշտ չի լինի համախոհների խումբ հավաքելը, նոր ծանոթություններ հաստատելը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ է շփումների համար: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերի վրա բարենպաստ տպավորություն կթողնեք: Կարող եք մասնակցել տարաբնույթ միջոցառումների՝ սկսած մասնագիտականից, վերջացրած զվարճալի միջոցառումներով, որոնք հաճախ օգտակար կլինեն, վառ տպավորություններ կթողնեն: Այս շրջանը հարմար է ծրագրերով կիսվելու, հաջողությունների ու հաղթանակների մասին պատմելու համար:

Շաբաթվա երկրորդ կեսին պետք է կենտրոնանաք գործերի վրա, իսկ աշխատանքն ավելի շատ ժամանակ և ուժեր կխլի, քան սովորաբար: Ձեզ բավական լարված ու հոգնեցնող գործեր, բայց շատ արդյունավետ օրեր են սպասվում: Դուք կհասցնեք անել ավելին, քան սպասում էիք: Հավանական է ֆինանսական հարցերի հաջող լուծում:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Պատրաստ եղեք վճռական գործել: Այս շաբաթ շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք կուզենաք ձեզ վրա պատասխանատվություն վերցնել, բավականաչափ անկախ կլինեք դատողություններում և արարքներում: Դա չի նշանակում, որ պետք է արհամարհեք խորհուրդներն ու ուրիշի փորձը: Սակայն կարևոր կլինի բոլոր որոշումներն ինքնուրույն ընդունելը, ճնշումներին չտրվելն ու հույսեր չփայփայելը, որ ինչ-որ մեկն է զբաղվելու ձեր խնդիրներով:

Պետք է գալու այն, ինչ հասցրել եք սովորել վերջին ժամանակներս: Շրջապատողները կհասկանան, որ նախկինում թերագնահատել են ձեզ, չեն նկատել ձեր տաղանդները: Շաբաթվա երկրորդ կեսը հնարավորություն կտա ամրապնդել մասնագիտական դիրքերն ու մեծացնել եկամուտները: Գործերը կավելանան, բայց բավականաչափ ժամանակ կմնա նաև մտերիմներին ուշադրություն հատկացնելու համար:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դժվարությունները չեն բացառվում, բայց դուք հրաշալի գլուխ կհանեք դրանցից աստղերի աջակցության շնորհիվ:

Շաբաթվա սկզբին բարդ կլինի գործերի վրա կենտրոնանալը: Հաճախ ստիպված եք լինելու ինչ-որ ձանձրալի, միապաղաղ բանով զբաղվել, անընդհատ ուզենալու եք շեղվել, բայց դուք կհասկանաք, որ դա կարող է սխալների հանգեցնել: Շատ բան կախված կլինի կարգապահությունից, պոռթկումները վերահսկելու, դրված նպատակների մասին հիշելու ու գայթակղություններին չտրվելու կարողությունից: Գործերին լուրջ վերաբերմունքը թույլ կտա հաջողությունների հասնել:

Շաբաթվա երկրորդ կեսը համագործակցության, ջանքերը միավորելու, համախոհներ փնտրելու ժամանակն է: Մարդիկ, որոնց կյանքի հանդեպ հայացքները նման են միմյանց, հաճույքով ընդառաջ կգան իրար, ընդհանուր լեզու կգտնեն, կկարողանան արագ պայմանավորվել կարևոր բաների մասին: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամեն ինչ հեշտ, հասկանալի և միանշանակ չէ, բայց շաբաթն ընդհանուր առմամբ վատը չի լինի: Կարևոր է հիշել, որ հնարավոր է հաջողության հասնել, նույնիսկ եթե ամեն ինչ ձեր ուզածի նման չի դասավորվում: Վերամշակեք ծրագրերը, իմպրովիզներ արեք, աշխատեք ցանկացած իրավիճակից առավելագույն օգուտ քաղել: Վերջին շրջանում կուտակած փորձը ձեզ շատ կօգնի:

Շաբաթվա սկիզբը տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու ժամանակ է: Շատ կարևոր կլինի մարդկանց ու իրադարձությունների մասին անշահախնդիր դատելը, փաստերի, այլ ոչ թե հույզերի վրա հիմնվելը: Հենց այդ հատվածում այնպիսի որոշումներ կընդունեք, որոնք հետագայում ձեր կյանքը դեպի լավը կփոխեն:

Ավելի ուշ կգա մի շրջան, որը հարմար կլինի շփումների, նոր համախոհներ փնտրելու, բազմաբնույթ գաղափարներ քննարկելու համար: Ընկերների հետ միասին լավ ժամանակ անցկացնելու, հետաքրքիր վայրերում լինելու հնարավորություն կունենաք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթը բավական անհանգիստ կանցնի: Այն ապրումների բազում առիթներ կբերի: Չեն բացառվում անհաջող զուգադիպությունները, որոնք ձեզ կստիպեն հետաձգել ծրագրերի իրագործումն ու կենտրոնանալ ավելի բարդ առաջադրանքների վրա: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել աջակցության խնդրանքով: Ընկերները միշտ պատրաստ կլինեն ձեր կողմն անցնել:

Իրադարձությունները, որոնց համար հիմա շատ ուրախ կլինեք, դրական փոփոխությունների սկիզբ կդնեն: Կարևոր կլինի իրավիճակին անշահախնդիր նայելը, կարծրատիպերին ուշադրություն չդարձնելը, հնացած պատկերացումներին չկառչելը:

Շաբաթվա վերջին օրերին կհաջողվի լուծել աշխատանքի կամ ուսման հետ կապված կարևոր հարցերը: Չի բացառվում՝ նոր օգնականներ կամ համախոհներ գտնեք:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկզբին կարևոր կլինի չսխալվելը: Այդ հատվածը հարմար չէ շտապելով որոշումներ ընդունելու, մտքին եկածն անելու համար: Աշխատեք չտրվել ձեր թուլություններին, պահի ցանկություններին: Հիշեք ձեր նպատակների ու ծրագրերի, ինչպես նաև շրջապատողներին տրված խոստումների մասին:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Նոր գործեր կհայտնվեն, որոնց ոգևորությամբ կանցնեք, գաղափարներ կունենաք, որոնք իսկապես կոգեշնչեն ձեզ ու ձեր մտերիմներին: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է հին ընկերների ու նոր ծանոթների հետ շփվելու համար: Դուք հաճախ կկռահեք այն, ինչ ուզում են շրջապատողները, ինչի վրա հույս են դրել և ինչի մասին երազում են: Դա կօգնի մոտեցում գտնել նույնիսկ անմարդամոտ մարդկանց:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ապրումներից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց շաբաթն ընդհանուր առմամբ վատը չի լինի: Այն հարմար է հին սխալներն ուղղելու, ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու, վերջակետեր դնելու համար: Շատ Աղեղնավորներ կգտնեն այն ամենից ազատվելու ձևը, ինչը խանգարում էր առաջ շարժվել և իրենց ավելի ինքնավստահ ու ազատ կզգան: Մի շտապեք նոր բան ստանձնել. շաբաթվա երկրորդ կեսը դրա համար ավելի հարմար է, քան առաջինը:

Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է ստեղծագործ զբաղմունքների համար: Կարող եք երաժշտություն կամ նկարչություն սովորել, վերադառնալ հին նախասիրություններին, որոնց համար վերջերս ժամանակ չէր մնում: Չի բացառվում՝ մտածեք, թե ինչպես գումար աշխատել հոբբիի միջոցով: Այստեղ կարևոր կլինի մտորումներից գործողություններին անցնելիս չշտապելը. սկզբում հնարավորինս շատ ինֆորմացիա հավաքեք, վերլուծեք ուրիշի փորձը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ողջ շաբաթը վատ չի անցնի, իսկ շաբաթվա սկիզբն էլ ավելի հաջող կլինի: Այդ հատվածն օգտագործեք նոր նախաձեռնությունների համար: Կարող եք ստանձնել այն գործերը, որոնց երկար ժամանակ չէիք համարձակվում անցնել կամ սովորեք այն, ինչ նախկինում բարդ էր թվում: Ինքնավստահությունը ձեզ չի լքի նույնիսկ այն ժամանակ, երբ ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Հենց դրա շնորհիվ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսներին դա անել չի հաջողվել: Ռիսկի դիմել չարժե, բայց օգտակար կլինի ինտուիցիային լսելը. այն կհուշի՝ երբ է պետք անել վճռական քայլը:

Շաբաթվա երկրորդ կեսին հատկապես ուշադիր է պետք հետևել ձեր տրամադրությանը, մի կողմ վանել վատ մտքերը, չտխրել: Հուզական դաշտն այդ հատվածում բավական լարված կլինի, տհաճ պահերը չեն բացառվում: Բայց դուք կպահպանեք հոգեկան հավասարակշռությունը, եթե ջանաք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկզբին հնարավոր են տհաճ պահեր: Հաճախ տարաձայնություններ կառաջանան շրջապատողների հետ, երբեմն համառ կլինեք, կհրաժարվեք զիջումների գնալ, նույնիսկ եթե հոգու խորքում պատրաստ լինեք ընդունել, որ դրանք օգտակար կլինեին: Կարող են սրվել հին հակասությունները, չեն բացառվում վեճերը մարդկանց հետ, որոնց հետ նախկինում ամեն հարցում համաձայն էիք: Հետևեք, որ այդ ամենը ձեզ չխանգարի զբաղվել գործերի ծրագրմամբ, ժամանակին ավարտին հասցնել սկսածը:

Շաբաթվա երկրորդ կեսը հանգիստ ու արդյունավետ կլինի: Այն հարմար է և՛ առօրյա գործերի, և՛ լրիվ նորերի համար: Դուք շատ բան կսովորեք ոտքի վրա, արագ կյուրացնեք լավ գաղափարները: Եթե համարձակ ծրագրեր ունենաք, հեշտությամբ կգտնեք մարդկանց, որոնք կօգնեն կյանքի կոչել դրանք: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բավական հակասական կլինի շաբաթվա սկիզբը: Այդ հատվածում դժվար կլինի մեկ բանի վրա կենտրոնանալը, առաջնահերթությունները ճիշտ դնել էլ ամեն անգամ չի ստացվի: Հաճախ դա խառնաշփոթ կստեղծի: Մարդիկ, որոնք կփորձեն օգնել ձեզ, երբեմն չեն անի այն, ինչ պետք է: Դժվար, բայց անհրաժեշտ է նման իրավիճակներին փիլիսոփայորեն արձագանքելը, հակառակ դեպքում հարաբերությունները երկար ժամանակով կփչանան, վեճերն էլ օգուտ չեն տա գործին:
Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, շատ բան հեշտությամբ կտրվի:

Հնարավորություն կունենաք վերջին ամիսներին անհանգստացնող, տրամադրությունը փչացնող շատ հարցերին պատասխաններ ստանալ: Շաբաթվա վերջին օրերին օգտակար կլինի ընկերների ու համախոհների հետ հանդիպելը: Զրույցի նոր թեմաներ ու հետաքրքիր գործեր կգտնվեն:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1851 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/7