ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 26.06 - 02.07
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2252 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթը հանգիստ չի անցնի: Ավելի հավանական է, որ այն կյանքի տարբեր ոլորտներում փոփոխություններ կբերի: Դրանք սպասվածից արագ տեղի կունենան, և մտորումների համար ժամանակ քիչ կմնա: Բայց ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի: Նրա հուշումների շնորհիվ դուք արագ կկողմնորոշվեք իրավիճակի մեջ, կհասկանաք՝ ինչպես գործել:

Կարող եք երկարաժամկետ նախագծեր ստանձնել: Դրանք կարող են ձեզ համար նոր լինել, բայց դուք արագ կկողմնորոշվեք, կսովորեք այն, ինչ պետք է: Չեն բացառվում անսովոր ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ եք լսել: Լավ տպավորություն թողնելու համար պիտի ջանքեր գործադրեք, բայց դուք դա էլ կանեք:

Հավանական են դրամական մուտքեր: Դրանք տեղին կլինեն. հնարավոր են ընտանեկան միջոցառումներ, հաճելի ընտանեկան իրադարձություններ, որոնք ծախսեր կպահանջեն:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթն առանց անակնկալների չի անցնի, բայց դրանք չեն խանգարի ձեր ծրագրերի իրագործմանը: Չեն բացառվում հաջող ֆինանսական օպերացիաները, շահավետ գործարքները: Որոշ Ցուլեր կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը, մյուսները կհասկանան՝ որտեղ ներդնել գումարը: Գրավիչ մասնագիտական հեռանկարներ կբացվեն, չի բացառվում սրընթաց մասնագիտական աճը:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Կլուծվեն նախկինում ձեզ ու ձեր հարազատներին անհանգստացնող խնդիրները, տարաձայնությունները կմնան անցյալում: Չի բացառվում ընտանեկան տոնի առիթ լինի:

Շատ Ցուլեր ապագայի նոր ծրագրեր կունենան: Դրանք կիրագործեք նոր համախոհների հետ միասին, որոնց հետ շուտով կընկերանաք: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերություններն ավելի ջերմ ու անբռնազբոս կդառնան: Հնարավոր է ռոմանտիկ պատմության սկիզբ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկզբին լուրջ տրամադրվելը սովորականից բարդ է լինելու: Այդ հատվածը հարմար չի լինի կենտրոնացվածություն և մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի համար: Շրջապատողները հաճախ կշեղեն ձեզ անտեղի խորհուրդներով, դատարկ զրույցներով: Աշխատավայրում վեճեր շատ կլինեն, և միայն ձեր ինքնատիրապետման ունակության շնորհիվ դրանք չեն խանգարի ժամանակին ավարտել բոլոր գործերը: Աշխատեք տեղի ունեցողին հումորով վերաբերվել, և դա կօգնի լիցքաթափել մթնոլորտը:

Շաբաթվա կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, շաբաթվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ ու հաջող կանցնի: Պիտանի տեղեկատվություն ստանալու շանս կունենաք: Դուք մյուսներից վաղ կարևոր բան կիմանաք ու միանգամից կհասկանաք՝ ինչպես օգտվել դրանից: Հավանական են պիտանի ծանոթություններ, նոր համախոհներ գտնելն էլ դժվար չի լինի:

Շաբաթվա վերջին օրերին արժե նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում: Դուք միանգամից դրական փոփոխություններ կնկատեք:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շտապել չարժե, նույնիսկ եթե շատ եք ուզում: Այս շաբաթ իրադարձությունները ուզածից դանդաղ կզարգանան: Հնարավոր է ավելի վաղ կառուցած ծրագրերը ստիպված լինեք փոխել: 

Շաբաթվա սկզբին փոքրիկ խնդիրներ կառաջանանա, բացի այդ, ստեղծված իրավիճակը դժվարությամբ ճիշտ կգնահատեք ու չեք կարողանաք որոշել՝ ինչպես է լավ գործել: Արժե խորհրդակցել ձեզ լավ ճանաչող մարդկանց հետ: Նրանք կհուշեն, թե ինչպես կարող եք արագ հաղթահարել դժվարությունները, և կօգնեն, եթե դրա կարիքը լինի:

Օր օրի դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Ինտուիցիան կհուշի, թե երբ է եկել նոր գործերի համար հարմար պահը: Շաբաթվա երկրորդ կեսն ամբողջությամբ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք կսկսեք ավելի լավ ճանաչել նրանց, ում հետ առաջ հաշտ չէիք: Ե՛վ աշխատանքային, և՛ ընտանեկան շատ տարաձայնություններ կմնան անցյալում:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկզբին դուք մեծ հաջողության հասնելու շանս կունենաք: Բայց ամեն ինչ միանգամից ուզածի նման չի դասավորվի: Ամենայն հավանականությամբ նպատակին հասնելու համար պիտի մի քանի փորձ ձեռնարկեք: Կարևորը ժամանակից շուտ չհանձնվելն է: Եթե ինչ-որ բան չի ստացվել, մի փոքր սպասեք, աշխատեք ավելի շատ ինֆորմացիա հավաքել, խորհրդակցեք ձեզ լավ ճանաչող մարդկանց հետ ու կրկին փորձեք: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, աստղերը սիրում են համառներին:

Շաբաթվա կեսից շփումների համար բարենպաստ շրջան կսկսվի: Դրական փոփոխություններ հավանական են և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններում: Դուք կհասկանաք, որ սկսել եք ավելի լավ հասկանալ շրջապատողներին, իսկ նրանք էլ՝ ձեզ: Որոշ Առյուծներ հուսալի համախոհներ կգտնեն, մյուսները՝ նոր ընկերներ: Շաբաթվա վերջին օրերը կուրախացնեն հաճելի իրադարձություններով ու նոր հնարավորություններ կբացեն: Շատ բան զարմանալիորեն հեշտ կստացվի: Արժե օգտվել պահից կարևոր առաջադրանքը լուծելու համար:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ողջ շաբաթը բարենպաստ կլինի շփումների համար: Հավանական են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի ծանոթություններ: Արժե մի կողմ թողնել ավելորդ համեստությունն ու պատմել ձեր հաղթանակների, ձեռքբերումների մասին. հավատացեք, որ դա ձեզ օգուտ կտա: Չի բացառվում հենց խելացի ինքնագովազդի շնորհիվ դուք առաջարկներ ստանաք, որոնց մասին առաջ երազել եք: Ամենագործունյա ու համառ Կույսերի առաջ գրավիչ մասնագիտական հեռանկարներ կբացվեն: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի նաև անձնական հարաբերություններում:

Նոր գործեր ու հեռանկարային նախագծեր ստանձնելու հնարավորություն կլինի: Սակայն կարևոր կլինի ուժերը չգերագնահատելը: Հնարավոր է ամեն ինչից միայնակ գլուխ հանել չստացվի: Մտածեք, թե ում կարող եք դիմել օգնության խնդրանքով: Զգուշությունը չի խանգարի գումարին վերաբերող հարցերում: Խոշոր գործարքներ կնքելուց առաջ համոզվեք, որ գործ ունեք հուսալի գործընկերների հետ:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթը վատ չի դասավորվի: Ճիշտ է, նրա առաջին օրերին հազիվ թե կարողանաք խուսափել թյուրիմացություններից, բայց դուք ամեն ինչից արագ գլուխ կհանեք: Գլխավորը, որ ձեզանից պահանջվում է, ժամանակին նույնիսկ աննշան սխալները նկատելը և ուղղելն է: Դա հաճելի ու հետաքրքիր չի լինելու, բայց թույլ կտա խուսափել ապագայի տհաճ պահերից: Շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կզգաք, որ պայմանները բարենպաստ են նոր նախաձեռնությունների համար: Չեն ուշանա առաջարկները, որոնց կուզենաք անմիջապես համաձայնել:

Զարմանալի անակնկալներ, անսովոր իրադարձություններ ու վառ տպավորություններ ձեզ սպասվելու են շաբաթվա երկրորդ կեսին: Երազանքներին, որոնց նույնիսկ դուք լուրջ չէիք վերաբերվում, փոխարինելու կգան հստակ ծրագրերը, և դուք շուտով կկարողանաք անցնել դրանց իրագործմանը: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարող եք ամեն հարցում հույս դնել:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեզ ոչ այնքան հասարակ, բայց բացառապես արդյունավետ շաբաթ է սպասվում: Դուք շատ բան կսովորեք, փորձ ձեռք կբերեք, որը անպայման մոտ ժամանակներս պետք կգա: Պատրաստ եղեք նոր բան սովորել, մի կառչեք կարծրատիպերից ու հնացած պատկերացումներից: Հնարավոր է ձեր կարծիքը փոխվի այն բաների մասին, որոնք նախկինում ակնհայտ էին թվում: Հենց այստեղ էլ պարզ կդառնա՝ ինչպես է պետք գործել, որպեսզի ձեր ամենահամարձակ երազանքները իրականություն դառնան:

Գործեր ու հոգսեր սովորականից շատ եք ունենալու, բայց դուք անպայման ժամանակ կգտնեք և՛ ընկերների հետ հանդիպելու, և՛ հարազատների հետ շփվելու, և՛ ռոմանտիկ ժամադրությունների համար: Սակայն նկատի ունեցեք, որ երբեմն պետք է մենակ մնալ, հանգիստ մտածել տեղի ունեցող իրադարձությունների մասին, պարզապես վերականգնել ուժերը:

Հավանական են անսպասելի ծախսեր: Ամենայն հավանականությամբ խոսքը փոքր գումարի մասին է լինելու: Բայց դուք բոլոր դեպքերում ուշադիր եղեք, աշխատեք շատ չծախսել մի բանի վրա, ինչի կարիքը շատ չունեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ձեզ բավական անհարթ, բայց հետաքրքիր շաբաթ է սպասվում: Լարված պահերից խուսափել չի հաջողվի, սակայն դուք արագ կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել իրավիճակից, ցանկացած բարդ դրությունից ելք կգտնեք:

Ինչ էլ պատահի, դուք կպահպանեք ինքնատիրապետումը: Դա տպավորություն կթողնի շրջապատողների վրա: Նախկինում ձեզ վրա կասկածող մարդիկ կհասկանան, թե որքան էին սխալվում: Չեն բացառվում համագործակցության անսպասելի առաջարկները: Կփորձեն ընկերանալ նրանք, ում հետ առաջ հաշտ չէիք: Իսկ ինչ-որ մեկն էլ կարող է զարմացնել ձեզ սիրո խոստովանությամբ:

Դուք հրաշալի գլուխ կհանեք ստեղծագործ մոտեցում պահանջող գործերից, որտեղ ձեզ հավասարը չի լինի: Իսկ ահա լավ ծանոթ առաջադրանքները լուծելն ավելի դժվար կլինի. դրանք չափազանց ձանձրալի կթվան: Մտածեք՝ արդյոք չի կարելի դրանք մի ուրիշին հանձնարարել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ շաբաթ է սպասվում: Այն հարմար կլինի բարդ ու կարևոր գործերի համար, որոնցում սխալներ չեք անի, արագ կհասկանաք՝ ինչ է պետք ձեռնարկել հաջողության հասնելու համար: Ձեր ծրագրերը ինչ-որ մեկին չափազանց համարձակ կթվան, բայց կասկած չկա, որ դրանք արագ կյանքի կկոչեք: Հաճույքով կօգնեն հին համախոհները, որոնք լավ գիտեն ձեզ: Բայց նոր օգնականների էլ արագ կգտնեք, եթե նրանց կարիքն ունենաք:

Հնարավոր են անսովոր ծանոթություններ: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե վստահել այն մարդկանց, որոնց այսօր առաջին անգամ կհանդիպեք: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, բայց դրանք ուզածի նման արագ չեն զարգանա և ապրումներ կբերեն:

Նկատի ունեցեք, որ ցանկացած կարևոր հարցի քննարկում այս շաբաթ ձգձգվելու է, անհրաժեշտ լուծումը գտնել էլ միանգամից չի ստացվի: Իրավիճակի վրա ազդել չեք կարողանա, պարզապես համբերությամբ զինվեք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ բավական անհանգիստ շաբաթ է սպասվում: Առաջին հերթին՝ հուզական դաշտը անկայուն կլինի, երկրորդ՝ ապրումների իրական առիթներ կլինեն: Սակայն դուք ամեն ինչից գլուխ կհանեք, եթե պահպանեք ինքնատիրապետումը, պրովոկացիաներին էլ չտրվեք: Հիշեք, որ պարտադիր չէ կարևոր որոշումները ոտքի վրա ընդունեք, նույնիսկ եթե շրջապատողները պնդում են: Ինքներդ ձեզ որոշ ժամանակ տվեք իրավիճակն ուսումնասիրելու և ամեն ինչ կշռադատելու համար: Փորձն ու առողջ բանականությունը կօգնեն խուսափել սխալներից: Խորհուրդների հարցով արժե դիմել հին ծանոթներին, որոնք հուսախաբ չեն անի:

Անձնական հարաբերությունները հարթ չեն լինի: Երբեմն մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը ավելի բարդ կլինի, քան համարյա անծանոթների հետ: Բայց լուրջ կոնֆլիկտներից խուսափել կկարողանաք: Հնարավոր է դրա համար պետք լինի միայն փոքրիկ զիջումների գնալ: Դուք դրանց համար հաստատ չեք զղջա:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այս շաբաթ նոր բաներ պիտի իմանաք: Ինֆորմացիան ամենաանսպասելի աղբյուրներից կստանաք, այդ թվում՝ ձեզ համար լրիվ նոր աղբյուրներից: Աշխատեք ոչինչ չանտեսել, ոչ մեկի խոսքին փակ աչքերով մի հավատացեք: Կարևոր որոշումներ ընդունելուց առաջ համոզվեք, որ փաստերի վրա եք հենվում, այլ ոչ թե ուրիշների մոլորությունների:

Հետաքրքիր հանդիպումներ շատ կլինեն: Ոչ բոլոր մարդիկ, որոնց հետ պիտի գործ ունենաք, դուր կգան ձեզ, բայց շատ հավանական է, որ նոր ընկերներ գտնեք: Հիշեք, որ հիմա լավ է չխառնեք մասնագիտական և անձնական հարաբերությունները: Աշխատանքին կամ բիզնեսին վերաբերող որոշումներ ընդունելիս աշխատեք համակրանքով չառաջնորդվել:

Հավանական են ձգձգումներ ֆինանսական հարցերը լուծելիս, դրանց հետ կապված փաստաթղթերը ձևակերպելիս: Եթե խոշոր գործարքներ եք ծրագրել, աշխատեք անձնապես համոզվել, որ դրանք կնքելու համար ամեն ինչ պատրաստ է:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2252 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0