ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 21.08 - 27.08
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2214 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկզբին գործեր ու հոգսեր սովորականից շատ կունենաք: Նոր առաջադրանքների լուծմանն արժե ինքնուրույն անցնել՝ աջակցություն ու խորհուրդներ չսպասելով: Օգնականներ ավելի ուշ կհայտնվեն, երբ դուք արդեն հասած կլինեք առաջին հաջողություններին: Գործերում լավ է սեփական ինտուիցիային ապավինեք, քանի որ շրջապատողների խորհուրդները միայն կշեղեն ձեզ: Հավանական են հաջող բանակցություններ համագործակցության շուրջ, չի բացառվում ձեզ նոր աշխատանք առաջարկեն: Կարող եք տեխնիկա գնել, որից ամեն օր կօգտվեք:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, բայց այն նույնպես բարենպաստ կլինի: Այս շրջանը հատկապես հաջող կդասավորվի ժամանակին առաջատարի հատկանիշները դրսևորող Խոյերի համար, որոնք կկարողանան շրջապատողներին հետաքրքրել իրենց ծրագրերով, ոգեշնչել անսովոր արարքներ գործելու: Ե՛վ մտերիմներին, և՛ նոր ծանոթներին դուք կես խոսքից կհասկանաք, շփման մեջ խնդիրներ չեն առաջանա:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկիզբը հարմար կլինի անսովոր մի բան ստանձնելու համար: Դուք արագ կմտապահեք ամենը, ինչ պետք է, գլուխ կհանեք բարդ թվացողից: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն խելամիտ խորհուրդներ տալ, կօգնեն գլուխ հանել ձեզ համար նոր հարցերից: Ուրիշների սխալներից սովորելու ունակության շնորհիվ դուք ինքներդ չեք սխալվի: Հնարավոր են դրական փոփոխություններ գործնական հարաբերություններում: Մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին ձեր ունակություններին, կսկսեն ձեզ ավելի մեծ հարգանքով վերաբերվել, շուտով հետաքրքիր մի բան կառաջարկեն:

Շաբաթվա երկրորդ կեսին շատ Ցուլեր պիտի ուշադրություն հատկացնեն ընտանեկան գործերին, օգնեն մտերիմներից մեկին: Չի բացառվում դրա պատճառով ստիպված լինեք փոխել ծրագրերը, հետաձգել ծրագրած ուղևորություններն ու զվարճանքները: Բայց դրանից չեք վշտանա: Ուրախության առիթներ անպայման կհայտնվեն: Օրինակ՝ հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա առաջին օրերը իրադարձություններով հագեցած կլինեն, որոնցից շատերը ձեզ համար լրիվ անսպասելի կլինեն: Միանգամից չեք կարողանա ճիշտ տրամադրվել, կողմնորոշվել նոր իրավիճակում, իսկ հակասական հույզերը կարող են խանգարել ճիշտ որոշումներ ընդունելուն: Բայց ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք կփորձեն ձեզ հետ պահել սխալներից, հրաշալի խորհուրդներ կտան: Դուք անպայման կլսեք դրանք:

Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կուժեղանա: Փոփոխություններն առավել նկատելի կլինեն անձնական հարաբերությունների ոլորտում. դուք կսկսեք ավելի լավ հասկանալ շրջապատողներին, նրանք էլ ավելի հաճույքով ընդառաջ կգան ձեզ:

Շաբաթվա երկրորդ կեսը հետաքրքիր հնարավորություններ կբացի գործնական ոլորտում: Այն բարենպաստ կլինի Երկվորյակների համար, որոնք ձգտում են բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Նրանք հնարավորություն կունենան ցույց տալ իրենց ունակությունները:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Գործնական շփումների համար հաջող կլինի շաբաթվա սկիզբը: Լավ կանցնեն և՛ նախկինում ծրագրած բանակցությունները, և՛ այն հանդիպումները, որոնց մասին որոշումը վերջին պահին եք ընդունել: Դուք հրաշալի լեզու կգտնեք և՛ նոր ծանոթների, և՛ նրանց հետ, ում հետ առաջ համագործակցել եք: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նաև ղեկավարության հետ: Գաղափարները, որոնցով կկիսվեք, աջակցություն կստանան: Չի բացառվում դրանց իրագործմանն ուզենան մասնակցել ազդեցիկ անձինք:

Շաբաթվա երկրորդ կեսը նույնպես վատ չի դասավորվի, սակայն դրված նպատակիներին հասնելն ավելի մեծ ջանքեր կպահանջի: Այդ հատվածում պիտի միաժամանակ մի քանի հարց լուծեք, զբաղվեք և՛ ձեր, և՛ ուրիշների գործերով, ուղղեք ուրիշների գործած սխալները: Այդ ամենը ջանքեր կպահանջի, բայց դուք վատ գլուխ չեք հանի: Հնարավորություն կունենաք ուշադրություն հատկացնել տնային գործերին: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ. ձեր աջակցությունը նրանց համար շատ կարևոր կլինի:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկզբին աշխատեք պրովոկացիաներին չտրվել: Երբեմն հեշտ չի լինի հույզերը հաղթահարելը, չեն բացառվում լարված պահերը: Բայց փորձն ու առողջ բանականությունը կօգնեն ձեզ խուսափել սխալներից, չասել ու չանել մի բան, ինչի համար հետո պիտի զղջայիք: Չի բացառվում ստիպված լինեք շփվել այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաշտ չէիք: Այս անգամ դուք կկարողանաք շատ բաների մասին պայմանավորվել, եթե համբերատար ու բարեհամբույր լինեք: Հակակրանքին համակրանքը հազիվ թե փոխարինի, բայց բաց դիմակայությունից կհաջողվի խուսափել, իսկ դա արդեն լավ է:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ընդ որում՝ այն կյանքի բոլոր ոլորտներում նկատելի կլինի: Դուք ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք, որոշակիություն կմտցնեք ծրագրերում, կհասկանաք, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ մոտ ժամանակներս: Հավանական են լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ: Պայմանները բարենպաստ կլինեն նոր նախաձեռնությունների համար: Շաբաթվա վերջին հնարավոր են հաճելի ծանոթություններ, որոնք ռոմանտիկ շարունակություն կստանան:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկզբին որոշումների և խոստումների հարցում լավ է չշտապեք ու զգույշ գործեք: Լուրջ պարտավորություններով կապվելուց առաջ լավ մտածեք: Հնարավոր է խոստումները պահելը սպասվածից բարդ լինի: Բայց այս շրջանը վատն անվանել չի կարելի: Հակառակը՝ այն կարող է ձեզ ուրախացնել: Օրինակ՝ չեն բացառվում համագործակցության հետաքրքիր առաջարկները: Այս ժամանակահատվածը բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք կհասկանաք, թե ինչն է հուզում մտերիմներին, և կգտնեք նրանց աջակցելու ձևը:

Շաբաթվա երկրորդ կեսը հրաշալի կլինի կարևոր աշխատանքի, լուրջ առաջադրանքները լուծելու համար: Հատկապես շատ օգտակար բաներ կհասցնեն անել այն Կույսերը, որոնք չեն սահմանափակվի սեփական ծրագրերի իրագործմամբ, այլ կմասնակցեն բոլորի համար կարևոր գործերին: Ձեր գործողություններն աննկատ չեն մնա: Դրանք կգրավեն այն մարդկանց ուշադրությունը, որոնցից շատ բան է կախված, և դուք ազդեցիկ ընկերներ կգտնեք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկիզբը հարմար կլինի աշխատանքի մասին խոսելու, պոտենցիալ գործընկերների և գործատուների հետ զրուցելու, համագործակցության հեռանկարները քննարկելու համար: Ձեր գիտելիքներն ու փորձը շատերի վրա տպավորություն կթողնեն, իսկ գաղափարները, որոնցով կկիսվեք, հետաքրքրություն կառաջացնեն: Այս օրերը վատը չեն լինի ֆինանսների տեսանկյունից: Հնարավոր են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից, հաջող գործարքներ ու գնումներ: Որոշ Կշեռքներ լուրջ ընտանեկան խնդիրները լուծելու շանս կունենան:

Շաբաթվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի հանդիպումներով ու լավ նորություններով: Հաստատ ձանձրանալու առիթներ չեն լինի: Հնարավորություն կունենաք լինել հետաքրքիր միջոցառումներին կամ այցելել վայրեր, որոնց մասին շատ եք լսել: Չի բացառվում հյուր գան մարդիկ, որոնց շատ կարոտել էիք: Որոշ Կշեռքներ հին կապերը վերականգնելու, մինչև վերջին ժամանակներս լարված հարաբերությունները կարգավորելու հնարավորություն կունենան:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթը հաջող կլինի մասնագիտական տեսանկյունից, հավանական է առաջընթաց շատ գործերում: Չի բացառվում արդյունավետ համագործակցության սկիզբը, որի շնորհիվ նկատելիորեն կամրապնդեք ձեր դիրքերը, ձեզ ավելի ինքնավստահ կզգաք, կդադարեք տագնապել դատարկ բաների պատճառով: Նոր ծանոթները կարող են հետաքրքիր մի բան առաջարկել, ձեզ գրավել իրենց նախագծերով: Բայց պետք է զգույշ լինել, քանի որ վտանգ կա՝ ինչ-որ մեկը փորձի օգտագործել ձեզ սեփական նպատակներին հասնելու համար:

Շաբաթվա սկզբին դուք հազիվ թե հանգստի, մտերիմների հետ շփումների և հաճելի զբաղմունքների համար շատ ժամանակ գտնեք, քանի որ չափազանց զբաղված կլինեք: Սակայն դա լուրջ վիրավորանքների և խնդիրների չի հանգեցնի: Ավելի ուշ իրավիճակը կփոխվի, դուք կսկսեք ավելի շատ ուշադրություն հատկացնել անձնական գործերին, և դա նույնպես օգուտ կտա: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան դրական միտումները նկատելի կլինեն անձնական հարաբերություններում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ցանկացած կարևոր հանդիպում ու բանակցություն արժե ծրագրել շաբաթվա սկզբի համար: Եթե ուզում եք ինչ-որ մեկին դուր գալ, լավ տպավորություն թողնել, ապա շտապեք, քանի որ մինչև չորեքշաբթի դա անելը դժվար չի լինի: Հեշտ կլինի նույնիսկ ամենապահանջկոտ ու քչախոս մարդկանց հետ լեզու գտնելը: Շատ Աղեղնավորների հմայքը կօգնի գործնական հարցերը լուծելիս: Նրանք ոչ միայն նոր համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեն:

Շաբաթվա երկրորդ կեսին ուշադրություն պահանջող գործերը կշատանան: Դրանցից շատերը պիտի ինքնուրույն անեք, քանի որ հազիվ թե ինչ-որ մեկը ժամանակին օգնության հասնի: Ձեզ կփրկի հնարամտությունը: Դուք նպատակին տանող սեփական ուղին կգտնեք, բարդ առաջադրանքները լուծելու նոր եղանակ կգտնեք: Այս հատվածը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են նկատելի դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Որոշ Աղեղնավորների կվերադարձնեն հին պարտքերը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկզբին հուզական դաշտը բավական լարված կլինի, դուք դատարկ բաների պատճառով կանհանգստանաք, շատ բան սրտին մոտ կընդունեք: Չեն բացառվում տարաձայնությունները նախկինում ձեզ ամեն հարցում աջակցող մարդկանց հետ: Աշխատեք պահի հույզերին չտրվել, որոշումների հարցում չշտապել: Վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի ձեզ հանել հավասարակշռությունից, պրովոկացիայի կենթարկի: Մի տրվեք դրան: Հենց ցանկացած պարագայում հանգստություն պահպանելու ունակության շնորհիվ դուք սխալներ չեք անի, խնդիրներ չեք ստեղծի ձեր ու շրջապատողների համար:

Շաբաթվա կեսը նոր հնարավորություններ կբացի և կուրախացնի հաջող զուգադիպություններով: Նոր գաղափարներ կհայտնվեն, անհապաղ դրանց իրագործմանն անցնելու շանս կունենաք: Կգտնվեն մարդիկ, որոնք կօգնեն ձեզ, և դուք շուտով կընկերանաք: Բայց արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս: Լավ է գնումների հարցում չշտապեք: 

Շաբաթվա վերջին օրերին ձեզ միշտ հետաքրքրող բանով զբաղվելու հնարավորություն կունենաք: Հավանական են ուղևորություններ: Դրանցում ձեզ հաճույքով կմիանան ընկերները և մյուս մտերիմները: Բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն: Անսովոր միջոցառումների լինելու, ձեր ծանոթներից տարբերվող մարդկանց հետ շփվելու հնարավորություն կունենաք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկզբին ձեր և ուրիշների հետաքրքրությունները զատելը դժվար կլինի, բարդ կլինի որոշելը, թե ինչին եք նախապատվությունը տալիս: Բացի այդ, կարող եք տրվել շրջապատողների ազդեցությանը, իսկ հետո զղջալ դրա համար: Աշխատեք զգուշություն ցուցաբերել, և՛ գործնական, և՛ անձնական կապերին ընտրողաբար վերաբերվեք: Մի շտապեք վստահել նրանց, ովքեր առատ խոստումներ են տալիս, առանց երկար մտածելու մի ընդունեք գրավիչ թվացող բոլոր առաջարկները: Առողջ քննադատությունը կօգնի խուսափել հիասթափություններից, սխալներից ու ցավալի կորուստներից:

Դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա: Շուտով դուք կնկատեք, որ իրավիճակն ավելի հանգիստ ու կանխատեսելի է դարձել: Ծրագրերում որոշակիություն կհայտնվի, կասկածների ու տագնապների առիթները կքչանան: Հնարավոր է այդ հատվածում էլ մտերիմները ձեզ կես խոսքից չհասկանան, բայց լուրջ տարաձայնություններ չեն առաջանա, արագ փոխզիջումային տարբերակներ կգտնեք:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկիզբը հարմար կլինի լրիվ նոր բան ստանձնելու համար: Հնարավոր է ձեր ոչ բոլոր գաղափարները փայլուն լինեն, բայց դուք մտածածը կյանքի կկոչեք ու չեք զղջա դրա համար: Հաճույքով կօգնեն նոր ծանոթները, և դրանից կարող է երկարատև ընկերություն կամ գեղեցիկ սիրային պատմություն սկսվել: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն հարցում կարող եք ինտուիցիային ապավինել: Դրա շնորհիվ դուք կսկսեք ավելի լավ հասկանալ մտերիմներին, գլուխ կհանեք սեփական զգացմունքներից:

Շաբաթվա կեսը աշխատանքի հետ կապված լավ նորություններ է խոստանում: Շատ Ձկների մասնագիտական ոլորտում ոգեշնչող փոփոխություններ են սպասում: Չի բացառվում կարիերայի սանդուղքներով բարձրանալու, մրցակիցներից առաջ անցնելու շանս լինի: Կիրառում կգտնվի ձեր այն գիտելիքներին ու տաղանդներին, որոնց մասին քչերին էր հայտնի:

Շաբաթվա վերջին օրերը կուրախացնեն ընտանիքում լավ նորություններով: Նախկինում մտերիմների հետ հարաբերությունները փչացնող բոլոր խնդիրներն անցյալում կմնան, վեճերի առիթներ էլ չեն լինի: Այս հատվածը հաջող կլինի նոր ծանոթությունների ձգտող Ձկների համար:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2214 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0