ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 19.06 - 25.06
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 3297 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկզբին կոնֆլիկտներից խուսափելը հեշտ չի լինելու: Հաճախ դրանք կառաջանան հենց ձեր կտրուկ նկատողությունների, քննադատությունների, երկիմաստ կատակների պատճառով: Շրջապատողների հանդեպ ավելի ներողամիտ եղեք, և նրանց հետ հարաբերություններն անմիջապես դեպի լավը կփոխվեն, շփվելն էլ ավելի հեշտ ու հաճելի կդառնա: Աշխատեք համբերատար լինել մտերիմների հետ, քանի որ նրանց համար հիմա ձեր աջակցությունը շատ կարևոր կլինի: Կոլեգաները կգտնեն ձեր սարկազմին դիմակայելու ձևը, իսկ ահա ձեզ իսկապես սիրող մարդկանց համար դա անելն ավելի բարդ կլինի:

Շաբաթվա երկրորդ կեսը, հակառակը, բարենպաստ կլինի շփումների համար: Դուք միանման լավ լեզու կգտնեք և՛ հին, և՛ նոր ծանոթների հետ: Բոլորին արագ մոտեցում գտնելու ունակությունը շատ Խոյերի կօգնի գործերում: Մասնագիտական հաջողությունների հասնելը սպասվածից հեշտ կլինի: Հավանական են դրամական մուտքեր: Բայց ծախսերն էլ չեն բացառվում: Հաճախ դրանք կապված կլինեն անսպասելի ուղևորությունների և միջոցառումների հետ, որոնց կուզենաք մասնակցել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկզբին համարձակ գաղափարներ կունենաք, որոնք կուզենաք անմիջապես կյանքի կոչել: Բայց վճռական գործողությունների անցնելուց առաջ մտածեք, թե արդյոք դրանք շոկի չեն ենթարկի շրջապատողներին, չեք խախտի արդյոք ավանդույթները: Այդ օրերը հարմար չեն լինի էքստրավագանտ արարքների համար: Դուք կարող եք անբարենպաստ տպավորություն թողնել նրանց վրա, ովքեր նախընտրում են զսպվածությունը, չափավորությունն ու հասարակական կանոններին հետևելը: Հենց այդպիսի մարդիկ ձեր կողքին շատ կլինեն, և օգտակար կլինի նրանց հետ լավ հարաբերություններ պահպանելը:

Բացի այդ, կարևոր կլինի գործնական ու անձնական հետաքրքրությունները չխառնելը: Դա այնքան էլ հեշտ չի լինի հատկապես այն Ցուլերի համար, որոնք նորովի կնայեն իրենց կոլեգաներին և նրանցից մեկի հանդեպ համակրանք կզգան: Ամեն դեպքում հիշեք, որ անսպասելի առաջացած զգացմունքը չպիտի ազդի ձեր մասնագիտական պարտականությունների վրա:

Ուշադրություն դարձրեք շաբաթվա երկրորդ կեսին ստացած առաջարկներին: Եթե դրանք ընդունեք, ապա ձեր կյանքում շատ բան կարող է դեպի լավը փոխվել: Բայց հեշտ չի լինելու, ձեզանից ջանքեր են պահանջվելու:

Լավ է գործ ունենաք փորձված համախոհների հետ, նրանք հուսախաբ չեն անի ու չեն հիասթափեցնի: Իսկ ահա անձնական ոլորտում իրավիճակն այլ կլինի: Այստեղ ձեզ ավելի շուտ կուրախացնեն մարդիկ, որոնց հետ միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Չի բացառվում սերն առաջին հայացքից:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ հեշտ չի լինելու, բայց հաստատ հետաքրքիր շաբաթ է սպասվելու: Շաբաթվա զբաղմունքներն ընտրելիս նախապատվությունը տվեք երկարաժամկետ նախագծերին ու այն գործերին, որոնց հաջող ավարտը ձեր առաջ նոր հեռանկարներ կբացի ապագայում: Հավանական են պիտանի ծանոթություններ: Որոշ Երկվորյակներ համախոհներ կգտնեն, որոնց հետ մոտակա մի քանի տարիներին կհամագործակցեն:

Չի բացառվում անձնական հարաբերությունների սկիզբը՝ գործնական կամ ընկերական, որոնք երկար ժամանակ կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Դրանք ձեր ուզածի նման արագ չեն զարգանա: Սակայն միանգամից պարզ կդառնա, որ խոսքը ժամանակավոր փոխադարձ համակրանքի մասին չէ, այլ ավելի լուրջ զգացմունքի:

Շաբաթը լավը կլինի կյանքում ինչ-որ բան փոխելու համար: Կարող եք չշտապել, կարևորը նոր նպատակներն ու նոր ուղղությունը ընտրելը, առաջին քայլերն անելն է: Հետո ամեն ինչ ավելի հեշտ կլինի:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այս շաբաթ ձեզ շատ պետք կգա ձեր ասածը պնդելու ունակությունը, քանի որ առանց դրա հաջողության հասնել չի ստացվի: Շրջապատողները միանգամից ձեզ չեն օգնի: Բայց եթե նրանց նորից ու նորից դիմեք, ոչ միայն խնդրեք, այլև պետք եղած դեպքում պահանջեք, ապա հուսալի համախոհներ կգտնեք: Սակայն ամենապատասխանատու որոշումները ինքնուրույն պիտի ընդունեք: Այստեղ արժե լսել ինտուիցիային, որի հուշումները ավելի օգտակար կլինեն, քան ուրիշների խորհուրդները:

Մտերիմները կարող են ձեր աջակցության կարիքը սովորականից շատ ունենալ, չնայած՝ հնարավոր է չխոստովանեն դա: Դուք նրբանկատ կլինեք, կպչուն չեք լինի, բայց կողքից դիտողի դերում էլ չեք լինի, եթե խնդիրներ առաջանան: Ուրիշների զգացմունքների և հետաքրքրությունների հանդեպ հարգանքը թույլ կտա խուսափել վիրավորանքներից, կոնֆլիկտային իրավիճակներից, փոխադարձ դժգոհություններից:

Այս շաբաթ հանգստի և զվարճանքների համար ժամանակ սովորականից քիչ կունենաք: Աշխատեք գոնե կարճատև դադարներ վերցնել, կարճ ժամանակով շեղվել գործերից, հակառակ դեպքում ուժասպառ կլինեք:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այս շաբաթ շատերը ուշադրությամբ կհետևեն ձեզ: Օգտվեք հարմար պահից ու ցույց տվեք, թե ինչի եք ունակ:
Եկել է աշխատավայրում նախաձեռնող լինելու, գաղափարներով կիսվելու, կոլեգաներին և ղեկավարությանը նոր բան առաջարկելու համար հարմար պահը: Ձեզ անմիջապես չեն աջակցի, ստիպված եք լինելու որոշ նկատողություններ լսել, բայց դա ձեզ չի վշտացնի ու չի ստիպի հրաժարվել մտածածից: Շատ շուտով ձեր ասածը կսկսեն լսել մարդիկ, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել, և դուք կարող են ծրագրելուց ու քննարկումներից կոնկրետ գործողությունների անցնել:

Հավանական են անսովոր հանդիպումներ, հետաքրքիր ծանոթություններ: Դուք կուզենաք ավելի շատ բան իմանալ շրջապատողների մասին, նրանց համար ձեր ուշադրությունը հաճելի կլինի: Նախկինում ձեր հանդեպ լրիվ անտարբեր մեկը կարող է համակրանք զգալ: Չի բացառվում անսովոր ռոմանտիկ պատմության սկիզբը, որը բազում վառ տպավորություններ կպարգևի:

Օգտակար կլինի մտերիմների հետ ևս մեկ անգամ ընդհանուր ծրագրերը քննարկելը: Հավանական է հիմա դուք օբյեկտիվորեն գնահատեք իրավիճակը և դրա շնորհիվ էլ գտնեք մտածածն արագ իրագործելու եղանակը:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար շաբաթ է կարևոր ու բարդ գործերը մեռյալ կետից շարժելու ևս մեկ փորձ կատարելու համար: Նույնիսկ եթե դեռ վերջերս թվում էր, որ դրանք պարզապես անհնար է հաջողությամբ ավարտելը, այս անգամ ամեն ինչ կարող է ստացվել: Նոր գործընկերներ գտնելու, համագործակցություն սկսելու համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն: Դուք լավ տպավորություն կթողնեք նրանց վրա, ովքեր սովորաբար չափազանց պահանջկոտ են, ուրիշների միայն թերություններն են նկատում ու դրա հետ կապված տհաճությամբ են կապի դուրս գալիս:

Մարդիկ, որոնց հետ այս շաբաթ կծանոթանաք, ձեզ իսկապես կհետաքրքրեն: Շատերի հանդեպ միանգամից համակրանք կզգաք, և այն ամենայն հավանականությամբ փոխադարձ կլինի: Հին ծանոթների հետ լեզու գտնելն ավելի հեշտ կլինի, քանի որ ակնարկներին ու կիսատ ասված բաներին փոխարինելու կգան անկեղծ շփումները:  Կհաջողվի քննարկել ու լուծել բոլորին վշտացնող խնդիրները:

Ֆինանսների հետ կապված ցանկացած հարցի քննարկում արժե հետաձգել շաբաթվա երկրորդ կեսի համար: Հենց այդ հատվածում ավելի հեշտ կհասկանաք, թե ինչպես է լավ գործել, ինչի վրա գումար ծախսել, իսկ ինչի վրա խնայել: 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լավ է թեթև հաջողությունների վրա հույս չդնեք: Այս շաբաթը կարող է բավական լարված դասավորվել, հատկապես նրանց համար, ովքեր տարբեր գործեր են ծրագրել: Հավանական են անսպասելի ձգձգումներ, որոնց պատճառով ժամանակին անհրաժեշտ արդյունքին հասնել չի հաջողվի: Չեն բացառվում տարաձայնություններն աշխատավայրում: Կոլեգաների հետ հարաբերությունները կարող են ավելի լարված դառնալ, եթե չաշխատեք հարթել սուր անկյունները: Հիշեք, որ երբեմն արժե մանրուքներում զիջումների գնալ և ձերը պնդել ավելի կարևոր բանում:

Արժե զգույշ լինել ֆինանսական գործերում: Շաբաթը հազիվ թե հարմար լինի սպոնտան գնումների, ներդրումների համար, որոնք նախապես չէիք ծրագրել: Գումարի հետ կապված որոշումներ ընդունելուց առաջ խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց փորձը ձեզ բազմիցս է օգտակար եղել:

Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները, ընդ որում՝ օրը օրի դրանք կուժեղանան: Դուք հաճախ մտերիմներին կես խոսքից կհասկանաք, իսկ նրանք կգտնեն ձեզ ուրախացնելու ձևը: Լավ կանցնեն ընտանեկան ուղևորությունները: Չի բացառվում ձեզ հյուր կանչեն անսովոր միջոցառումների: Մի մերժեք, ձեզ համար հետաքրքիր է լինելու:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթը կարող է անակնկալներ բերել, հազիվ թե կարողանաք իրագործել ձեր բոլոր ծրագրերը: Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները, պահպանեք լավատեսությունը. դրա համար բոլոր հիմքերը կլինեն:

Ե՛վ նոր, և՛ արդեն ծանոթ գործերից լավ գլուխ կհանեք: Անհաղթահարելի դժվարություններ չեն առաջանա, սկսած ամեն ինչ բավական արագ կկարողանաք ավարտել: Ձեզ հաճույքով կօգնեն նոր ծանոթները, որոնց ձեր գաղափարները շատ դուր կգան: Հավանական է առաջընթաց աշխատանքի մեջ, որը առաջ դժվարությամբ է տրվել: Դուք շատ բան կսովորեք, փորձ ձեռք կբերեք, որը շուտով պետք կգա: Այս շաբաթ ընդունած որոշումները շատ Կարիճների առաջ գրավիչ մասնագիտական հեռանկարներ կբացեն:

Անձնական հարաբերությունները միշտ չէ, որ հարթ կլինեն, բայց լուրջ կոնֆլիկտներից վախենալ չարժե: Դուք կհասկանաք՝ ինչպես պահեք ձեզ մտերիմների հետ նրանց չվիրավորելու համար: Շաբաթվա վերջին օրերը հարմար կլինեն հին կապերը վերականգնելու, հաշտվելու համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի հանդիպումների համար: Կարևոր չէ՝ ինչի մասին խոսք կլինի, բոլոր դեպքերում ձեզ շատ ուշադիր կլսեն ու անպայման կաջակցեն: Սա հարմար շրջան է լինելու կոլեգաների և համախոհների հետ տեղեկատվությամբ կիսվելու համար: Նրանք պարտքի տակ չեն մնա, իրենք էլ արժեքավոր բան կպատմեն: 

Գործերում խուսափեք շտապողականությունից: Լավ է կենտրոնանաք մասշտաբային ու երկարաժամկետ նախագծերի, անհապաղ արդյունք չնախատեսող զբաղմունքների վրա: Իհարկե, կուզենայիք նպատակին հնարավորինս արագ հասնել, բայց հիմա դուք ապագա բարեկեցության համար հիմքեր եք ստեղծելու:

Շաբաթվա երկրորդ կեսը անսպասելի իրադարձություններով լի կլինի: Ամենայն հավանականությամբ դրանց պատճառով պիտի փոխեք ծրագրերը: Որոշ Աղեղնավորներ կհասկանան, որ լավ է հետաձգել ուղևորությունները, քանի որ ամենահետաքրքիր բաները մոտ ժամանակներս տեղի են ունենալու ոչ թե հեռավոր վայրերում, այլ հենց իրենց տներում:

Մտերիմները հաճախ կզարմացնեն ձեզ, օրինակ՝ կկռահեն ձեր այն ցանկությունները, որոնց մասին երբեք ոչ մեկին չեք պատմել: Հաճելի անակնկալները շատ կլինեն:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկզբին դուք շրջապատողների հետ սովորականից հաճախ եք վիճելու: Նրանց ձեր ճշմարտացիության մեջ միանգամից չեք համոզի, այնպես որ համբերությամբ ու ծանրակշիռ փաստարկներով զինվեք: Աշխատավայրում շատ բան կախված կլինի շրջապատողների վրա ճիշտ տպավորություն թողնելու ձեր ունակությունից: Աշխատեք ցույց տալ, որ վստահ եք ձեր ուժերին ու հնարավորություններին, և այդ ժամանակ ոչ մեկի մտքով չի անցնի կասկածել դրանց:

Շաբաթվա երկրորդ կեսը, հակառակը, շատ բարենպաստ կլինի հատկապես ոչ ֆորմալ շփումների համար: Այդ շրջանում կարող եք հանդիպում ծրագրել մի մարդու հետ, որի վրա ոչ մի կերպ չէր հաջողվում տպավորություն թողնել: Հիմա դուր գալը դժվար չի լինի: Նոր ծանոթներն էլ անմիջապես կնկատեն ձեր լավագույն հատկանիշները, իսկ փոքրիկ թուլություններին ընդհանրապես ուշադրություն չեն դարձնի:

Ողջ շաբաթը բավական հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկզբի համար խոշոր ծրագրեր մի կառուցեք. այդ հատվածը ձեր ուզածի նման թեթև ու բարենպաստ չի լինի: Չի բացառվում, որ նույնիսկ առօրյա գործերն անելու համար սպասվածից շատ ժամանակ ծախսեք: Դա որոշ չափով կապված կլինի նրա հետ, որ դուք պիտի մենակ լուծեք բարդ առաջադրանքները, չդիմեք փորձված համախոհների ու հին ընկերների օգնությանը: Հեշտ չի լինելու, բայց դուք անպայման կգտնեք նպատակին հասնելու ձևը: Փորձը կօգնի արագ կողմնորոշվել նոր իրավիճակում, պատասխաններ գտնել կարևոր հարցերին:

Շաբաթվա երկրորդ կեսին շատ բան կպարզվի: Աղոտ գուշակություններին փոխարինելու կգա հուսալի աղբյուրից ստացված հստակ ինֆորմացիան: Իհարկե, ծրագրեր կառուցելն էլ անմիջապես կհեշտանա: Բացի այդ, դուք կտեսնեք, թե որտեղ եք նախկինում սխալվել, և ինչում եք ճիշտ եղել: Որոշ Ջրհոսներ կհասկանան, թե որն է եղել շատ դժվարությունների իրական պատճառը: Կփոխվեն շրջապատողների հետ հարաբերությունները: Մտերիմների հետ շփվելը կհեշտանա, դուք կզգաք նրանց աջակցությունը:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկզբին աշխատեք չհուզվել: Եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթացել, ուրախացեք նոր հնարավորությունների համար ու մի ափսոսացեք այն, ինչը չի հաջողվել իրագործել: Իմպրովիզներ անելու, արագ որոշումներ ընդունելու, համաձայն պայմանների ռազմավարությունը փոխելու ունակությունը ձեր առավելությունը կդառնա: Հենց դրա շնորհիվ դուք կկարողանաք առաջ անցնել մրցակիցներից ու զինաթափել թշնամիներին:

Շրջապատողներին դուր կգա գործերին ձեր մոտեցումը, ինչ-որ մեկը կուզենա համագործակցել ձեզ հետ, կառաջարկի միավորել ջանքերը ընդհանուր նպատակին հասնելու համար: Մի շտապեք համաձայնությամբ պատասխանել: Արժե ավելի շատ ինֆորմացիա հավաքեք հստակ իմանալու համար, թե ինչ է ձեզ սպասվում:

Շաբաթվա երկրորդ կեսին կարևոր կլինի բարյացակամությունը պահպանելու ձեր ունակությունը, նույնիսկ եթե շրջապատողներն իրենց տարօրինակ կամ հիմար ձևով պահեն, հատուկ կամ պատահաբար ձեզ համար խնդիրներ ստեղծեն: Ուրիշների խնդիրները լուծելն ու սխալներն ուղղելը այնքան էլ հետաքրքիր չի լինի: Բայց շուտով դուք դրանից գլուխ կհանեք ու կկարողանաք կենտրոնանալ ձեզ իսկապես գրավող, ուրախացնող ու ոգեշնչող բաների վրա:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 3297 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0