ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 17.08 - 23.08
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1805 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ շաբաթ է աշխատանքի համար: Ճիշտ է, պետք է նկատի ունենաք, որ որոշ գործեր ավելի ժամանակատար են լինելու և ավելի մեծ ուժեր պահանջեն, քան սպասում էիք: Բայց դուք պատրաստ կլինեք համառություն դրսևորել ու հազիվ թե հրաժարվեք մտածածից, նույնիսկ եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան:

Մասնագիտական աճի, կարիերայի զարգացման, բիզնեսի հետ կապված գաղափարներ կհայտնվեն: Դուք լուրջ տրամադրված կլինեք, և դա շրջապատողներին դուր կգա, նրանք հետաքրքիր բաներ կառաջարկեն: Հնարավորություն կունենաք վերականգնել հին գործնական կապերը: Չի բացառվում՝ հին ծանոթներն առաջարկեն միանալ հեռանկարային նախագծի վրա տարվող աշխատանքին:

Շաբաթվա վերջին օրերը բացառապես հաջող են շփումների տեսանկյունից: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, շատերի վրա լավ տպավորություն կթողնեք:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթը բավական հաջող կսկսվի: Դուք հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք շուտով կկարողանաք կյանքի կոչել: Մտածածն իրագործելու հարցում կօգնեն մտերիմները, ինչպես նաև մարդիկ, որոնց հետ նախկինում ձեզ գործնական հարաբերություններն էին կապում: Կարող եք ուսում սկսել. հետաքրքիր կլինի, իսկ ստացված գիտելիքները շուտով պետք կգան:

Շաբաթվա սկզբին կարևոր կլինի չձանձրանալն ու անգործ չնստելը: Առաջադրանքներ փնտրեք, որոնց վրա հաճույքով կաշխատեք, զբաղվեք գործերով, որոնք ձեզ մոտ իրական ոգևորություն կառաջացնեն:

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Նշանի որոշ ներկայացուցիչների այն կարող է նույնիսկ ձանձրալի թվալ, քանի որ նշանակալի իրադարձություններ, կյանքում լուրջ փոփոխություններ չի բերի: Փոխարենը հնարավորություն կունենաք հանգիստ ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը և լուծել մտերիմներին անհանգստացնող հարցերը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բավական անհանգիստ շաբաթ է: Իրադարձությունները սպասվածից արագ կզարգանան, ձեզ ամեն անգամ չի հաջողվի ճիշտ կողմնորոշվել նոր իրավիճակում: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն լավ խորհուրդ տալ կամ օգնություն առաջարկել: Համախոհներին ուշադիր ընտրեք: Ինտուիցիան անպայման կհուշի, թե ում վրա կարելի է հույս դնել, իսկ ում վստահել չարժե:

Հավանական են փոփոխություններ անձնական հարաբերություններում: Դրանցում մրցակցության տարրեր կհայտնվեն, և այստեղ կարոր կլինի մրցելով չտարվելն ու ներդաշնակություն պահպանելը: Դուք հաճախ պետք է զիջումների գնաք, և դա ամեն անգամ հեշտությամբ չի տրվի:

Շաբաթը ուշադրություն պահանջող մանր-մունր գործեր կբերի: Չի բացառվում՝ ստիպված լինեք ուղղել հին սխալները, ընդ որում՝ ոչ միայն ձեր սեփականը: Դուք կփորձեք սկսածն ավարտին հասցնել, և դա ձեզ կհաջողվի անել, չնայած՝ ոչ միանգամից:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկզբին ինքնատիրապետումը պահպանելը դժվար կլինի: Դուք բռնկուն կդառնաք, սուր կարձագանքեք այնպիսի բաներին, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Կարող են սրվել հին տարաձայնությունները: Առողջ բանականությունը կհուշի, որ արժեր հարթել սուր անկյունները, բայց դուք երբեմն հույզերի ազդեցությամբ կգործեք:

Շաբաթվա կեսը նոր գործեր ու խնդիրներ կբերի, որոնք իսկապես հետաքրքիր կլինեն, ստեղծագործ մոտեցում կպահանջեն և թույլ կտան ցույց տալ, թե ինչի եք ունակ: Այդ շրջանում հասած հաջողություններից կարիերայի բարձունքներին տանող ուղի կսկսվի:

Շաբաթվա վերջին հավանական են հաջող զուգադիպություններ ու հաճելի անակնկալներ: Շատ Խեցգետիններ այդ հատվածում հաջողակ կլինեն այնտեղ, որտեղ դրա հույսը չունեին: Դեպի լավը կփոխվեն նախկինում լարված հարաբերությունները:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Աստղերը ձեր կողմից կլինեն, և այս շաբաթ շատ բաների կարող եք հասնել, եթե օգտվեք նրանց աջակցությունից: Ճիշտ է, մի փոքր համառություն է պետք սկսածն ավարտին հասցնելու համար: Բայց դուք հակված չեք լինի հանձնվել, քանի դեռ չեք ստացել այն, ինչին ձգտում եք:

Շաբաթվա կեսից մի շրջան կսկսվի, որը հարմար է նոր գործընկերներ փնտրելու, համագործակցության պայմանները քննարկելու համար: Սա այն եզակի շրջաններից է, երբ կարելի է առանց վախենալու խառնել անձնական ու գործնական հարաբերությունները, ընտանեկան բիզնես-նախագծեր սկսել: Չի բացառվում սիրային պատմության սկիզբն աշխատավայրում:

Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ են ստեղծագործելու համար: Շատ Առյուծներ այդ հատվածում իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում: Մյուսներից շուտ կարևոր տեղեկատվություն ստանալու շանս կունենաք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամենահասարակ շաբաթը չէ, բայց այն բավական արդյունավետ կլինի: Դուք պետք է զբաղվեք կարևոր գործերով, ընդ որում՝ հաճախ միայնակ: Հիշեք, որ աջակցության և շրջապատողների հավանության բացակայությունը մտածածից հրաժարվելու պատճառ չպետք է դառնան: Չի բացառվում՝ համախոհներ ու օգնականներ հայտնվեն այն բանից հետո, երբ կարողանաք հասնել առաջին հաջողություններին:

Շաբաթվա կեսը արդյունավետ գործնական բանակցություններ ու համագործակցության առաջարկներ է խոստանում, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա: Չի բացառվում՝ ձեր գործնական որակները ըստ արժանվույն գնահատեն նրանք, ովքեր նախկինում կասկածում էին դրանց վրա:

Շաբաթվա վերջին օրերը շատ հաճելի կանցնեն: Դրանք հարմար են մտերիմների հետ շփվելու համար և հնարավորություն կտան վերականգնել ընկերական կամ սիրային կապերը, որոնք թանկ էին ձեզ համար: Ե՛վ նոր ծանոթների, և՛ հների հետ հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լավ է հեշտ հաջողությունների վրա հույս չդնեք: Շաբաթը կարող է բավական լարված անցնել, հատկապես նրանց համար, ովքեր վերջին շրջանում հաճախ են ինչ-որ գործեր հետաձգել. հիմա պիտի ավարտին հասցնեք դրանք: Ծանոթները հաճույքով կօգնեն, բայց դուք աշխատեք չչարաշահել նրանց բարությունը, պատասխան ծառայություններ մատուցեք: Ընդհանուր գործերը կամրապնդեն հարաբերությունները, կօգնեն մոռանալ հին տարաձայնությունների, կասկածների ու փոխադարձ դժգոհությունների մասին:

Շաբաթվա կեսին կարևոր զրույցներ կլինեն: Դրանք կարող են թեթև ու անբռնազբոս սկսվել, բայց ինտուիցիան ժամանակին կհուշի ձեզ, թե երբ է եկել զրույցն ավելի լուրջ հունի մեջ դնելու ժամանակը: Չի բացառվում՝ հենց այդ ժամանակահատվածում լուծվեն ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերը:

Կուրախացնեն շաբաթվա վերջին օրերը: Դրանք հաճելի անակնկալներով, հաջող զուգադիպություններով ու հանդիպումներով հագեցած կլինեն, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Չեն բացառվում հին ընկերներից անսպասելի նվերները:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթը հազիվ թե լրիվ անամպ լինի, բայց դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, իսկ հաջողության հավանականությունը՝ մեծ: Դուք վճռական տրամադրված կլինեք, իսկ դա հաճախ կօգնի գլուխ հանել այն իրավիճակներից, որոնց առաջ մյուսները կնահանջեին ու անհաջողության կհանդիպեին:

Շաբաթվա սկիզբը հնարավորություն կտա հաջողությամբ լուծել կարևոր ու բարդ մասնագիտական խնդիրը՝ դրանով ամրապնդելով ձեր դիրքերը: Չի բացառվում՝ հենց այս շրջանում ընդունած որոշումները ձեր առաջ մասնագիտական աճի համար նոր հնարավորություններ բացեն:

Ավելի ուշ պետք է ուշադրություն դարձնեք նրան, թե ինչպես են դասավորվում շրջապատողների հետ հարաբերությունները: Հնարավոր է՝ հասկանաք, որ բոլոր հարցերում ճիշտ չեք եղել ու փորձեք ուղղել ձեր սխալները: Կարող է փոխվել ձեր կարծիքն այն մարդկանց մասին, որոնք նախկինում ձեզ դուր չէին գալիս:

Շաբաթվա վերջին օրերը համեմատաբար հանգիստ կանցնեն: Դրանք բարենպաստ են կենցաղային խնդիրները լուծելու, տան համար օգտակար բաներ գնելու համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ձեզ հագեցած և հաջող շաբաթ է սպասվում: Այն հրաշալի է լրիվ նոր բան ստանձնելու համար: Դուք արագ կսովորեք այն, ինչ կարող է պետք գալ, գլուխ կհանեք նրանից, ինչը մյուսներին չափազանց բարդ է թվում: Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ: Դրանք աննկատ չեն մնա, ձեզ ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված:

Ամեն ինչում հրաշալի արդյունքների հասնելուն կօգնի լուրջ մոտեցումը: Դուք պատասխանատու կմոտենաք ցանկացած հարցի լուծման, ոչ մի բանում թեթևամտություն չեք դրսևորի: Հնարավոր են երկարաժամկետ համագործակցության առաջարկներ: Չի բացառվում՝ ձեզ հետաքրքիր ու հեռանկարային աշխատանք առաջարկեն:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Եթե մտերիմների աջակցության կարիքն ունենաք, անպայման կստանաք այն: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այս շաբաթ դուք բազում լավ բաներ կանեք ձեր ու մյուսների համար: Դժվարությունները ձեզ չեն վախեցնի ու չեն ստիպի կանգ առնել, հրաժարվել մտածածից: Համառությունը կօգնի հաջողության հասնել նույնիսկ այն գործերում, որոնք ինչ-որ մեկին անհույս են թվում: Շատ Այծեղջյուրներ եկամուտները մեծացնելու կամ գործարքներ կնքելու հնարավորություն կունենան, որոնք եկամուտ կբերեն:

Չնայած նրան, որ գործեր սովորականից շատ կլինեն, դուք ձեզ հրաշալի կզգաք ու էներգիայի պակասից չեք բողոքի: Բացի այդ, ձեզ կհաջողվի ժամանակն այնպես տնօրինել, որ այն ամեն ինչի համար հերիքի՝ և՛ ծրագրերը կյանքի կոչելու, և՛ նոր խնդիրները լուծելու, և՛ մտերիմների հետ շփվելու:

Շաբաթը հարմար է ինքներդ ձեր, ձեր առողջության մասին հոգ տանելու համար:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամենահեշտ շաբաթներից չէ, բայց այն անհույս վատն անվանել էլ չի կարելի: Շատ բան սովորականից դժվարությամբ կտրվի, բայց դուք կփորձեք չնահանջել խոչընդոտների առաջ: Հաճախ նպատակին հասնելուն կօգնեն հնարամտությունը, իրերին ոչ ստանդարտ հայացքը: Դուք որոշումներն ինքնուրույն կընդունեք, չեք հետևի ուրիշներին. դա էլ կօգնի խուսափել սխալներից:

Այս շաբաթ կարևոր կլինի կարգապահությունը: Հիմա չարժե թուլանալ ու ծուլանալ, լավ է կենտրոնանաք ու փորձեք էներգիան խաղաղ հունի մեջ դնել: Շատ Ջրհոսների հիմա պետք կգա նախկինում ստացած փորձը:

Ֆինանսական գործերում զգույշ եղեք: Հիմա դուք կարող եք թեթևամիտ լինել գումարին վերաբերող հարցերում, շատ ծախսել դատարկ բաների վրա:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ բաների մասին պիտի մտածեք: Այս շաբաթվա իրադարձությունները կօգնեն նորովի նայել սովորական բաներին, նկատել այն, ինչին նախկինում ուշադրություն չէիք դարձնում: Չի բացառվում՝ փոխվեն ապագայի ծրագրերը, լրիվ նոր նպատակներ հայտնվեն:

Նշանակալիորեն կփոխվեն շրջապատողների հետ հարաբերությունները: Նրանք, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, կասկածում էին ձեր տաղանդներին, կփոխեն իրենց կարծիքը: Շատերը ուշադրություն կդարձնեն ձեր տաղանդներին, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում:

Օրվա առաջին կեսը հարմար է ստեղծագործ մոտեցում և երևակայություն պահանջող զբաղմունքների համար: Իսկ երկրորդին անհրաժեշտ է կենտրոնանալ պրակտիկ գործերի, ֆինանսական հարցերը լուծելու վրա, և առաջին պլանում կհայտնվեն կարգապահությունը, մանրուքներին ուշադրությունն ու խելամտությունը: Դուք ռիսկի չեք դիմի այնտեղ, որտեղ դրանից կարող եք խուսափել, այնպես որ՝ լուրջ կորուստներից էլ կարելի է չվախենալ:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1805 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1