ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 05.06 - 11.06
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2290 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկիզբն արդյունավետ կլինի, և դա մեծ մասամբ ձեր արժանիքը կլինի: Դուք բարդ առաջադրանքներից չեք վախենա, ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը, կաշխատեք լուծել նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը: Դուք նախանձելի էներգիա կունենաք: Կարևոր կլինի այն անմիջապես պիտանի հունի մեջ դնելը, ժամանակը դատարկ բաների վրա չվատնելը: Արժե լսել ձեզ լավ ճանաչող ու հասկացող մարդկանց խորհուրդները: Դա թույլ կտա խուսափել անհաջող որոշումներից ու չմտածված արարքներից:

Կարևոր կլինի շաբաթվա երկրորդ կեսին պատրանքներ չկառուցելը: Այդ հատվածում իրատես լինելու ունակությունը չափազանց կարևոր կլինի: Թույլ մի տվեք, որ ինչ-որ մեկը ձեզ մոլորության մեջ գցի, սուտ խոստումներով գրավի: Ձեր ուժերն ու ստեղծված իրավիճակն օբյեկտիվորեն գնահատելուց հետո կհասկանաք, թե ինչպես կարող եք հաջողության հասնել:

Շաբաթը կարող է անսպասելի իրադարձություններ բերել, որոնք միանգամից ճիշտ գնահատել չի ստացվի: Եզրահանգումների հարցում մի շտապեք: Մի փոքր սպասեք, հանգիստ ուսումնասիրեք իրավիճակը ու կհասկանաք՝ ինչպես օգուտ քաղել տեղի ունեցողից:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկզբին շատ կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը, կշռադատված որոշումներ ընդունելը: Հուզական դաշտը բավական լարված կլինի, իսկ եթե պահի հույզերին տրվեք, ապա կասեք կամ կանեք մի բան, ինչի համար հետո կզղջաք: Մի շտապեք խոստումներ տալ, հետաձգեք լուրջ զրույցները, աշխատեք չքննադատել ձեզ համար թանկ մարդկանց: Այս հատվածում լավ է կենտրոնանաք ձեր կոլեգաների միջամտությունը չպահանջող ծանոթ գործերի վրա: Ինքնուրույն գործելով՝ դուք նկատելի հաջողությունների կհասնեք, տրամադրությունն էլ կլավանա:

Շաբաթվա երկրորդ կեսը հարմար կլինի նոր գործեր ստանձնելու համար: Լավ է դրանցից ընտրեք երևակայություն, հնարամտություն, ստեղծագործ մոտեցում պահանջողները. այստեղ կարող եք մեծ հաջողությունների հասնել: Բացի այդ, այս հատվածը բարենպաստ կլինի ոչ ֆորմալ շփումների համար: Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները, չեն հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունները: Իրենց նախասիրության համար ժամանակ գտած Ցուլերին հաճելի ծանոթություններ են սպասվում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկզբին վճռական գործեք. այդ հատվածում դուք շատ բանի հասնելու հնարավորություն կունենաք: Աշխատանքի վրա կենտրոնացած Երկվորյակներին գործերում իրական բեկում է սպասվում: Աշխատեք ակտիվ մասնակցություն ունենալ մասնագիտական միջոցառումներին: Սեմինարներին ու կոնֆերանսներին ելույթները թույլ կտան ձեզ պիտանի ծանոթություններ հաստատել, հնարավորություն կտան ձեր գաղափարներով հետաքրքրել մարդկանց, որոնցից շատ բան է կախված: Այստեղ վերջին դերը չի խաղա ձեր հմայքը, լավ տպավորություն թողնելու և միանգամից համակրանք առաջացնելու ունակությունը:

Շաբաթվա երկրորդ կեսը կարող է բարդ թվալ նրանց, ովքեր սովոր են արագ որոշումներ ընդունել: Ինֆորմացիան բավարար չի լինի, և վտանգ կա սխալներ անեք, եթե առանց ամենից գլուխ հանելու եզրահանգումներ անեք: Եթե խոսքը կարևոր բաների մասին է, արժե խորհրդակցել փորձառու մարդկանց հետ: Նրանց հուշումները կօգնեն խուսափել ցավալի սխալներից:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ձեզ բարենպաստ շաբաթ է սպասվում, որը հաջողություններ և կյանքի բոլոր ոլորտներում դրական փոփոխություններ է խոստանում: Իրադարձությունները հնարավոր է ձեր ուզածի նման արագ չզարգանան, բայց դա հուզվելու պատճառ չպիտի դառնա: Պարզապես համբերությամբ զինվեք ու մի փոքր սպասեք: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ ամեն ինչ հաջող կդասավորվի:

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի գումարի հետ կապված ամեն ինչում: Ֆինանսական հարցերը, որոնց պատճառով վերջին ժամանակներս շատ եք անհանգստացել, հաջողությամբ կլուծվեն: Չեն բացառվում շահավետ գործարքները: Նկատելիորեն կարող են աճել գործարարությամբ զբաղվող Խեցգետինների եկամուտները:

Աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին, ոչինչ աչքաթող չանել: Դրանք կարող են կարևոր լինել: Դա վերաբերում է կյանքի բոլոր բնագավառներին, և առաջին հերթին՝ մտերիմների հետ հարաբերություններին: Համոզվեք, որ դատարկ բան չեք համարում մի բան, ինչը ձեզ թանկ մարդու համար շատ լուրջ բան է թվում:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկզբին սովորականից հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու: Շատերը կիմանան ձեր հաղթանակների և հաջողությունների մասին: Նախկինում ձեզ համարյա չնկատող մարդիկ կհետաքրքրվեն նրանով, թե ինչպես է ձեզ հաջողվում գլուխ հանել բարդ ու ոչ միանշանակ իրավիճակներից, արագ հասնել դրված նպատակներին: Նոր գործնական կապեր ձեռք կբերեք, չի բացառվում ընկերական ու սիրային հարաբերությունների սկիզբը:

Շաբաթվա երկրորդ կեսին շրջապատողները ձեզ ավելի քիչ են շեղելու: Դա նշանակում է, որ կարող եք կենտրոնանալ լուրջ բանի վրա: Իրական բեկման կհասնեն այն Առյուծները, որոնք զբաղված են լուրջ մտավոր աշխատանքով, կամ էլ լուծում են բոլորի համար կարևոր խնդիրները: Հնարավոր է մտերիմների հետ հարաբերություններում որոշակի սառնություն նկատվի: Սակայն դա ժամանակավոր բնույթ է կրելու: Շուտով ներդաշնակությունը կվերականգնվի:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկիզբը հարմար ժամանակ է լինելու գործերում նախաձեռնող լինելու համար: Կարող եք վերադառնալ հին ծրագրերին, իրագործել շատ վաղուց մտածածը: Արժե օգտվել բարենպաստ պահից ու ձեր մասին հիշեցնել մարդկանց, որոնց հետ միասին ժամանակին աշխատել եք: Նրանք հետաքրքիր մի բան կառաջակեն կամ իրենք կուզենան մասնակցել ձեր գաղափարների իրագործմանը:

Գործերին ձեր մոտեցումը շատերի վրա բարենպաստ տպավորություն կթողնի շաբաթվա երկրորդ կեսին: Այդ հատվածում մարդիկ իրենք կձգտեն դեպի ձեզ, կհետաքրքրվեն նրանով, թե ինչով եք զբաղվում: Հիմա սկսվող մասնագիտական բնույթի հարաբերությունները շուտով ոչ ֆորմալ բնույթ կստանան: Դուք կկարողանաք ընկերանալ նույնիսկ նրանց հետ, ում հետ մինչև վերջերս մրցակցում էիք: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկզբին հավանական են լարված պահեր ու ոչ միանշանակ իրավիճակներ: Հնարավոր են ֆինանսական կորուստներ: Սակայն ծագած խնդիրները նշանակալի չեն լինի, և դրանց լուծման համար հաստատ շատ ժամանակ պետք չի գա: Բացի այդ, ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ են օգնել ձեզ և՛ խորհրդով, և՛ գործով: Ինտուիցիան կհուշի, թե ում վրա կարող եք հենվել, իսկ ում լավ է չվստահեք:

Դրական միտումների ազդեցությունը օր օրի կուժեղանա, այնպես որ շատ շուտով դուք դրական փոփոխություններ կնկատեք: Շաբաթվա երկրորդ կեսը բազում հաճելի անակնկալներ է խոստանում այն Կշեռքներին, որոնց համար շատ կարևոր են ընտանեկան գործերն ու մտերիմների հետ հարաբերությունները: Աշխատանքի վրա կենտրոնացած Կշեռքների համար էլ այս հատվածը բարենպաստ կլինի: Տեղում դոփել չեք ուզենա, ժամանակին նախաձեռնող կլինեք ու հաջողության կհասնեք:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Եկել է ձեզ համար յուրահատուկ կարևոր գործերի վրա կենտրոնանալու ժամանակը: Աստղերը պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնությունները, հնարավոր է նկատելի առաջընթաց: Դուք կկարողանաք հաջողության հասնել նույնիսկ այնտեղ, որտեղ ուրիշներին իրավիճակը լրիվ անհույս է թվում: Բայց գործելուց առաջ համոզվեք, որ ճիշտ եք դրել առաջնահերթությունները և ղեկավարվում եք սեփական հետաքրքրություններով, այլ ոչ թե ժամանակ եք վատնում մյուսներին շահեկան բաների վրա:

Շաբաթը լավը կլինի այն Կարիճների համար, որոնց աշխատանքը կամ կենսակերպը ստիպում են աչքի առաջ լինել: Նրանք հեշտությամբ անհրաժեշտ տպավորությունը կթողնեն շրջապատողների վրա և կկարողանան դրանից օգտվել:

Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի նաև ֆինանսների ոլորտում: Հնարավոր են դրամական մուտքեր, չեն բացառվում շահավետ գործարքները: Որոշ Կարիճներ կհասկանան, թե ինչպես կարող են տնօրինել եղած գումարը, իսկ մյուսները լավ գումար աշխատելու հնարավորություն կունենան, երրորդներին էլ կհաջողվի երկուսը միասին անել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ բարենպաստ շաբաթ է շփումների համար: Ձեր կողքին համարյա միշտ կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության, աջակցության կամ խորհրդի խնդրանքով: Աշխատանքային հարցերի քննարկումը զարմանալիորեն հանգիստ ու արդյունավետ կանցնի: Այնտեղ, որտեղ առաջ վեճեր ու կոնֆլիկտներ էին, հիմա հնարավոր կլինի կառուցողական երկխոսությունը: Դուք համատեղ գործողությունների մասին կպայմանավորվեք նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ թշնամություն էիք անում: Եվ դա ինչ-որ հրաշք չի լինի, այլ դիվանագիտորեն գործելու արդյունք:

Դժվար կլինի միապաղաղ գործերի վրա կենտրոնանալը: Դուք արագ կձանձրանաք, կսկսեք շեղվել: Աշխատեք լուրջ վերաբերվել այն ամենին, ինչով զբաղվում եք: Դա թույլ կտա խուսափել նույնիսկ փոքրիկ սխալներից: Եվ մի մոռացեք ավելի վաղ տված խոստումների մասին, թեկուզ՝ կատակով տրվածների: Եթե աշխատեք դրանք ժամանակին կատարել, շրջապատողները շատ շնորհակալ կլինեն ձեզանից:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթը զարմանալիորեն հագեցած ու արդյունավետ կլինի: Եվ ամենը նրա շնորհիվ, որ դուք էներգիան պիտանի հունի մեջ կդնեք, վճռական ու արագ կգործեք, կաշխատեք ոչ մի բան չհետաձգել: Ինչ-որ մեկին կարող է թվալ, թե չափազանց համառ եք: Բայց ավելի շատ կլինեն մարդիկ, որոնց դուր կգա գործերին ձեր մոտեցումը: Նրանք անմիջապես կուզենան ընկերանալ ձեզ հետ, ձեր մասին ավելի շատ բան իմանալ: Նախկինում բացառապես գործնական հարաբերությունները ռոմանտիկ բնույթ կստանան:

Մտերիմների հետ շփումներում բաց և ուղղախոս կլինեք, կնախընտրեք առանց ակնարկների խոսել: Դա թույլ կտա խուսափել թյուրըմբռնումից ու սխալ որոշումներից: Կհաջողվի հանգիստ քննարկել բարդ հարցերը, գլուխ հանել իրավիճակներից, որոնք բոլորին անհարմարություն են պատճառել:

Միակ բանը, որն այս շաբաթ զգուշություն ու լրջություն է պահանջելու, փաստաթղթերի հետ աշխատանքն է: Այստեղ կարևոր կլինի չշեղվելն ու մանրուքներին ուշադիր լինելը:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մի կորցրեք հաջողության հանդեպ վստահությունը, նույնիսկ եթե ինչ-որ բան միանգամից լավ չստացվի: Այս շաբաթը համբերատարություն ու համառություն է պահանջելու, այդ թվում՝ այն Ջրհոսներից, որոնց նախկինում ամեն ինչ հեշտ է տրվել: Չարժե շրջապատողներից անվերապահ աջակցություն ու հասկացողություն սպասել: Նրանք կարող են կասկածել ձեր արարքների ճշմարտացիության վրա, քննադատել ձեզ, փորձել տարահամոզել ինչ-որ ծրագրերի իրագործումից: Այդ ամենին արժե առավելագույնս հանգիստ, նույնիսկ փիլիսոփայորեն մոտենալ: Ձեզ համար կարևորը սեփական ուժերի և ընտրած ուղու հանդեպ վստահություն պահպանելն է: Ուրիշներին բացատրություններ տալու ժամանակը հետո կգա:

Աշխատանքի մեջ շատ կարևոր կլինի գործերի ֆորմալ կողմին ուշադրություն դարձնելը՝ փաստաթղթերի ժամանակին ձևակերպմանը, ժամկետներին հետևելուն, պայմանագրի բոլոր պայմանների կատարմանը: Իսկ ահա անձնական հարաբերություններում արժե ուշադրություն դարձնել տեսանելի բաներին, նրան, ինչը մակերեսին է դրված:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկզբին արժե զբաղվել ձեզ իսկապես հետաքրքրող բանով: Ինչքան ավելի շատ ստեղծագործելու հորիզոններ բացեն այդ գործերը, այնքան լավ: Դուք ոչ միայն ձեր գիտելիքները, այլև ձեր նախանձելի երևակայությունը կիրառելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում ձեր մեջ տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին նախկինում չէիք կռահում: Դրանք աննկատ չեն մնա: Եթե ձեզ հիմա ճիշտ պահեք, ապա շուտով գործնական առաջարկներ կստանաք, որոնք բազում հնարավորություններ կբացեն:

Շաբաթվա երկրորդ կեսը, հակառակը, կստիպի կենտրոնանալ նրա վրա, ինչը հաճույքով մեկ ուրիշին կհանձնարարեիք: Բայց դուք դրանից էլ հրաշալի գլուխ կհանեք: Հնարավոր է սկզբում որոշակի ջանքերի կարիք լինի, բայց հետո ամեն ինչ բացառապես բարենպաստ կդասավորվի: Ժամանակին ցուցաբերած համառությունը թույլ կտա ձեզ բարձրանալ մասնագիտական սանդուղքով, մեծացնել եկամուտները, ամրապնդել մասնագիտական դիրքերը: Իսկ ահա տանը հանգիստ, բարեհամբույր ու զիջող կլինեք: Մտերիմներն անպայման կգնահատեն դա:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2290 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0