ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 03.07 - 09.07
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2086 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկիզբն առանց լարված պահերի չի անցնի: Չեն բացառվում և՛ դժվարություններն աշխատավայրում, և՛ տարաձայնությունները մտերիմների հետ, որոնց իրական պատճառը ձեզ հասկանալի չի լինի: Բացի այդ, այս հատվածում ավելի շատ ուշադրություն եք դարձնելու անհաջող զուգադիպություններին և ձեր սխալներին, քան հաճելի իրադարձություններին ու նոր հնարավորություններին: Հավատացեք, որ տագնապելու լուրջ պատճառ չկա: Դրական միտումները կարող են արագ ուժեղանալ, և ձեզ լավ բաներ են սպասվելու:

Նոր գործերի և վճռական գործողությունների համար հարմար շրջանը կսկսվի շաբաթվա կեսից: Այդ հատվածում ձեզ մոտ առաջ եկած գաղափարները կզարմացնեն շրջապատողներին, նրանց մտքով նման բան չէր էլ կարող անցնել: Ինչ-որ մեկին ձեր գործողությունները չմտածված ու տարօրինակ կթվան, բայց ավելի շատ կլինեն մարդիկ, որոնք կուզենան հետևել ձեզ ու ամենաակտիվ մասնակցությունն ունենալ ձեր ծրագրերի իրագործմանը:

Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն շփումների համար: Հավանական են նոր ծանոթություններ, որոնցից կարող են և՛ գործնական, և՛ ընկերական հարաբերություններ սկսվել: Ամենատարբեր մարդիկ ձեր հանդեպ համակրանքով կլցվեն:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկիզբը անհանգստության առիթներ կբերի: Այդ հատվածում շատ բան ուզածի նման թեթև չի ստացվի: Դուք կնախընտրեիք կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա, բայց նման հնարավորություն չեք ունենա: Ավելի հավանական է, որ պետք լինի միաժամանակ մի քանի գործով զբաղվել, լուծել ոչ միայն ձեր, այլև ուրիշների խնդիրները: Դուք ամեն ինչից կփորձեք գլուխ հանել, և դա ձեզ մոտ կստացվի: Հենց ձեր շնորհիվ աշխարհում ինչ-որ բան դեպի լավը կփոխվի, և շրջապատողները կգնահատեն դա: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ համարյա չէին նկատում, անպայման կուզենան ընկերանալ:

Ժամանակի ընթացքում իրավիճակը կկայունանա, դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք, կդադարեք դատարկ բաների պատճառով տագնապելը: Ամենաուշադիր Ցուլերը շաբաթվա երկրորդ կեսին պատասխաններ կգտնեն այն հարցերին, որոնց շուրջ երկար մտորել են: Կհեշտանա շրջապատողներին հասկանալը: Նույնիսկ այն մարդկանց հետ, որոնց միայն վերջերս եք հանդիպել, դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Այս շրջանը վատը չի լինի ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար: Եթե վաղուց էիք ուզում ինչ-որ մեկին ժամադրության կանչել, դա հիմա արեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք պիտի ամենատարբեր մարդկանց հետ գործ ունենաք, և նրանցից յուրաքանչյուրին պիտի յուրահատուկ մոտեցում ցուցաբերեք: Դուք դրանից գլուխ կհանեք: Ինտուիցիային ապավինեք. այն կհուշի՝ ինչպես պահեք ձեզ, կօգնի հասկանալ, թե ինչ կա շրջապատողների մտքին: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները: Որոշ Երկվորյակներ համախոհներ կգտնեն, որոնց վրա կկարողանան հույս դնել:

Շաբաթը հարմար կլինի կարևոր գործնական բանակցությունների համար: Չի բացառվում ձեզ նոր աշխատանք կամ գործարք առաջարկեն, որը եկամուտ կբերի: Գործերում նկատելի առաջընթացի կարող են հասնել գործարար Երկվորյակները, եթե չվախենան նոր բան ստանձնելուց: Հաջող կանցնեն գործնական ուղևորությունները: 

Միակ ոլորտը, որն այս շաբաթ զգուշություն է պահանջելու, ֆինանսներն են: Այստեղ հակված կլինեք որոշակի թեթևամտության, ուստի զուր ծախսերի վտանգ կա:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկզբին տեղի ունեցող իրադարձություններին աշխատեք հանգիստ վերաբերվել: Այդ հատվածում հնարավոր են անսպասելի իրադարձություններ, տարօրինակ զուգադիպություններ, չի բացառվում իրենց մասին հիշեցնեն հին խնդիրները: Ստիպված եք լինելու որոշ ժամանակ ծախսել ավելի վաղ գործած սխալներն ուղղելու վրա: Կարևորը սեփական փորձին ու խելամտությանն ապավինելն է, ստացված ինֆորմացիան ստուգելը, ուրիշների խորհուրդներին էլ առանց լավ մտածելու չհետևելը:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Շաբաթվա կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Հատկապես հեշտ կլինի նոր ծանոթների հետ լեզու գտնելը. դուք կզարմանաք, թե ինչ հեշտ է համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ:

Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն հանգստի համար: Այդ հատվածը հարմար կլինի պայմանները փոխելու, ինչ-որ տեղ մեկնելու համար: Վառ տպավորություններ ու հիշարժան պահեր շատ կլինեն:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այս շաբաթ հետաքրքիր բաներ պիտի իմանաք: Ինչ-որ օգտակար բան սովորելու հնարավորություն էլ կունենաք: Հավանական են անսպասելի ծանոթություններ, որոնք շատ օգտակար կլինեն գործնական տեսանկյունից: Մարդիկ, որոնք նախկինում ձեր համախոհը չեն եղել, կօգնեն ձեզ լուծել աշխատանքային առաջադրանքները կամ ուղղել հին սխալները:

Աշխատավայրում և տանը տարաձայնություններից խուսափել չի հաջողվի; Բայց դուք լուրջ կոնֆլիկտ թույլ չեք տա, կպահպանեք ձեզ համար թանկ մարդկանց հետ լավ հարաբերությունները: Մինչև շաբաթվա կեսը լավ է մանրուքների պատճառով չվիճեք, չքննարկեք այն, ինչի պատճառով առաջ վեճեր են եղել: Միևնույնն է բոլորին դուրեկան որոշում ընդունել չեք կարողանալու:

Շաբաթվա վերջին հնարավորություն կունենաք կենտրոնանալ ամենակարևոր գործերի վրա, և դուք դրանից հրաշալի գլուխ կհանեք: Այս հատվածը հարմար կլինի նաև խոշոր գնումների համար, որոնք հաջող կլինեն:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հնարավորություն կունենաք պատասխաններ ստանալ վերջին ժամանակներս առաջ եկած հարցերին: Կասկածներին փոխարինելու կգա որոշակիությունը, դուք ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգաք: Շատ Կույսեր կհասկանան, որ ավելի շատ համախոհներ ունեն, քան մտածում էին:

Կարող եք նոր գործեր ստանձնել, սակայն պատրաստ եղեք, որ դրանք արագ անել չի ստացվելու: Անհրաժեշտ արդյունքին հասնելու համար ժամանակ և ուժեր են պահանջվելու: Բայց դուք սկսածը կիսատ չեք թողնի, և ավելի ուշ ինքներդ ձեզ շնորհակալ կլինեք այս շաբաթ դրսևորած հաստատակամության համար:

Շրջապատողների հետ հարաբերությունները ավելի պարզ ու ներդաշնակ կդառնան: Ձեզ համար կարևոր բաների մասին ուղիղ կխոսեք, և շրջապատողներին դա դուր կգա: Որոշ Կույսերի շատ հաճելի ծանոթություններ են սպասվելու:

Հավանական են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Եթե շաբաթվա սկզբին դժվարություններ առաջանան, մի հուսահատվեք: Նույնիսկ եթե ամեն ինչ հարթ չընթանա, դուք անպայման կգտնեք հաջողության հասնելու ձևը: Մարդիկ, որոնք ձեզ լավ գիտեն, ձեզ լավ խորհուրդներ կտան: Շրջապատողները կարող են նկատել այն, ինչը վրիպել է ձեր աչքից, մատնացույց կանեն այն սխալները, որոնք ուղղելը դեռ ուշ չէ:

Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական հարաբերություններն ու նոր համախոհներ գտնել: Բայց եթե իսկապես կարևոր առաջադրանքները լուծելու համար օգնության կարիք ունենաք, այդ հարցով դիմեք ձեր հին ծանոթներին: Դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից:

Շաբաթվա երկրորդ կեսը առաջինից ավելի թեթև, հաջող ու հաճելի կանցնի: Այն նոր հեռանկարներ կբացի մասնագիտական հաջողության ձգտող Կշեռքների առաջ: Այս շրջանը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Տարաձայնություններն անցյալում կմնան, դրանց կփոխարինեն ներդաշնակությունն ու փոխհասկացողությունը:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթը վճռական գործողություններ է պահանջելու: Հույս մի ունեցեք, որ ամեն ինչ ինքն իրեն հաջող կդասավորվի: Ավելի հավանական է, որ առօրյա գործերից գլուխ հանելու համար ջանքեր գործադրելու կարիք լինի: Կարևորն այն է, որ դժվարությունների դեպքում սկսածը կիսատ չթողնեք, չհրաժարվեք ձեր ծրագրերից, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Շատ Կարիճներ իրենց համառության շնորհիվ կհասնեն նրան, ինչի մասին մյուսները միայն երազել կարող էին:

Դուք դատարկ բաների պատճառով չեք անհանգստանա, ոչ միայն կպահպանեք լավատեսությունը, այլև մյուսներին էլ կվարակեք դրանով: Չի բացառվում նոր համախոհներ ու ընկերներ գտնեք: Շատերը հմայված կլինեն ձեզանով: Նույնիսկ այն մարդիկ, որոնք սովորաբար իրենցով են զբաղված, չեն կարողանա դիմակայել ձեր գրավչությանը: Հնարավոր է ռոմանտիկ պատմության սկիզբ:

Հիշեք, որ իրավիճակը ժամանակի ընթացքում դեպի լավն է փոխվելու: Եթե ինչ-որ բան չի ստացվել, մի փոքր սպասեք ու ևս մեկ անգամ փորձեք: Աստղերն անպայման կաջակցեն ձեզ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամենահասարակ շաբաթը չի լինելու, բայց այն հաստատ շատ հետաքրքիր ու խոստումնալից կլինի: Նոր գործեր կհայտնվեն, և դուք դրանք մեծ ոգևորությամբ կստանձնեք: Հաջողության հասնելու համար շատ բան պիտի սովորեք: Բարեբախտաբար ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն կիսվել իրենց փորձով, հուշել, թե ինչպես է լավ գործել:

Հնարավորություն կունենաք վերադառնալ հին գործերին ու ծրագրերին, ավարտել այն, ինչ շատ վաղուց եք սկսել: Որոշ Աղեղնավորներ կկարողանան համոզիչ հաղթանակ տանել մրցակիցների և թշնամիների հանդեպ, որոնց նախկինում բարդացրել են իրենց կյանքը: Երբեմն ստիպված եք լինելու խառնվել ուրիշների գործերին: Բայց դուք դա նրբանկատորեն կանեք, ոչ ոք չի վիրավորվի:

Հավանական են փոփոխություններ ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերություններում: Դուք ուշադիր կլինեք մտերիմների հանդեպ, հոգ կտանեք նրանց հարմարավետության ու բարեկեցության մասին: Նախկինում ձեզ վշտացնող տարաձայնություններից հետք անգամ չի մնա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այս շաբաթ ձեզ շատ պետք կգա ցանկացած պարագայում ինքնատիրապետումը պահպանելու, հուզական մարդկանցից հեռու մնալու և դրանով իսկ ձեր ու ձեր շրջապատի համար խնդիրներ չստեղծելու ունակությունը: Քանի դեռ մյուսները կանհանգստանան մի բանի համար, ինչի վրա չեն կարող ազդել, դուք կկենտրոնանաք ձեր ամենակարևոր ծրագրերի իրագործման վրա: Ամենանկատելի հաջողություններին կհասնեն միայն իրենց ուժերի վրա հույս դրած Այծեղջյուրները:

Շաբաթվա առաջին կեսին արժե կենտրոնանալ արդեն ծանոթ գործերի վրա, իսկ հետո պիտի լրիվ նոր բանի անցնեք: Չի բացառվում ձեր տաղանդներին անսպասելի կիրառում գտնեք: Որոշ Այծեղջյուրների նոր աշխատանք կամ շահավետ պայմաններով համագործակցություն կառաջարկեն:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Բայց ծախսերն էլ չեն բացառվում: Ամենայն հավանականությամբ դրանք կապված կլինեն մտերիմներին ուրախացնելու, նրանց հին երազանքներն իրագործելու ձեր ցանկության հետ: Եվ այդ ծախսերն իզուր չեն լինի:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթը լավ կդասավորվի: Այն շատ նախաձեռնություններում հաջողություն է խոստանում: Դուք որոշումների հարցում չեք սխալվի, լրջորեն կմոտենաք ստանձնելիք բոլոր գործերին: Կհաջողվի ոչ մի կարևոր մանրուք բաց չթողնել, այնպիսի սխալներ չանել, որոնք կարող էին կասկածի տակ դնել ձեր ծրագրերը: Շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չեն լինի ձեր արարքների դրդապատճառները, բայց եթե օգնության դիմեք, ձեզ չեն մերժի:

Հետաքրքիր հանդիպումներ են սպասվում այս շաբաթ ուղևորությունների մեկնող կամ անսովոր միջոցառումների մասնակցող Ջրհոսներին: Հեշտությամբ լավ տպավորություն  կթողնեք շրջապատողների վրա: Ձեր արժանիքներին ուշադրություն կդարձնեն նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում միայն իրենց են նկատել:

Շաբաթվա երկրորդ կեսին ընտանեկան գործերն են ուշադրություն պահանջելու: Չի բացառվում հարազատներից մեկը ձեր աջակցության կարիքն ունենա:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա առաջին կեսին շատ բան պիտի հասցնեք, և հավանական է, պետք լինի շտապել: Շտապելիս ինչ-որ բան աչքաթող կանեք, ցավալի սխալներ կգործեք: Մի բարկացեք, եթե դրանց մատնացույց անեն ծանոթները: Առավել օգտակար կլինի սխալները հանգիստ ուղղելը, դա թույլ կտա խուսափել ապագայի տհաճություններից:

Չի բացառվում պետք լինի միաժամանակ մի քանի գործով զբաղվել, և հանգստի համար ժամանակ շատ քիչ կմնա: Մտածեք՝ արդյոք ձեզ վրա շատ բան չեք վերցրել, չարժե արդյոք ինչ-որ բան հետաձգել: Որոշ Ձկներ պիտի ընդամենը մի փոքր վերամշակեն ծրագրերը, որպեսզի կյանքն ավելի հանգիստ ու հաճելի դառնա:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Շաբաթվա վերջին օրերը հաճելիորեն կզարմացնեն ձեզ: Այդ հատվածում կարող են իրականանալ ձեր հին ցանկությունները: Հավանական են դրական փոփոխություններ ձեզ համար թանկ մարդու հետ հարաբերություններում:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2086 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0