ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 15-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 638 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Փետրվարի 15-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է:

Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 09:37-ը, լավ է անցկացնել միայնության մեջ և շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցով զբաղվելն ու բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն:

Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 09:37-ից, սկզբունքները, մարդկանց պաշտպանելու օր է: Օրը կարող եք ճանապարհին անցկացնել: Հատուկ ուշադրություն դարձրեք սնվելուն: Ինքներդ ձեզ մի զրկեք ուտելու հաճույքից, սոված մի մնացեք, բայց շատակերությամբ էլ մի զբաղվեք: Հակացուցված է կենդանական սնունդը: Ուշադիր եղեք մարսողական համակարգին:


Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա գիտելիքների և կապերի, ճամփորդությունների օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել, հինը նորով փոխարինել: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել: Լավ նշաններ կլինեն քամին, տերևները, հեռվից եկած հյուրերը, հին ու բարի կապերը վերականգնելը: Շատ լավ նշան կլինի սեփական անունն ամբոխի մեջ լսելը, բայց վատ կլինի, եթե ձեզ ուրիշի անունով դիմեն: Վատ նշանները կապված կլինեն կրակի ու մետաղի հետ: Օրվա գույներն են դեղինը, կանաչակապտավունը, երկնագույնը: Օրվա թվերն են՝ 17, 31, 48: լավ է, եթե այս թվերին հանդիպեք հեռախոսների, մեքենաների, տան համարների տեսքով: Խուսափեք ալկոհոլ օգտագործելուց: Երազները կշիռ կունենան ու բարի կլինեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 638 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1