ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Պայուսակներում մեծ պեղումների օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 232 | 11:00 Ավելացրեց: armenlur

Հունվարի 16-ին Ռուսաստանում նշում են  Պայուսակներում մեծ պեղումների օրը

  • Հունվարի 16-ը Պայուսակներում մեծ պեղումների օրն է։ Սա կանանց տոնն է: Չէ՞ որ հիմնականում կանանց ձեռքի պայուսակում են հավաքվում զարմանալի իրեր և  առարկաներ: Չկա ավելի մեծ բան, քան կանանց փոոոոքր պայուսակը։ Կնոջ պայուսակը մեծ առեղծված է մնում մեր մոլորակի արական բնակչության համար։
  • Իհարկե, այս իրադարձությունն այնքան մասշտաբային չէ, որքան հին տաճարի պեղումները։ Ինչ ասեք, որ չեք գտնի կանանց պայուսակներում՝ նոթատետրեր, թղթի բազմաթիվ կտորներ, կոսմետիկայի պայուսակ (այն նույնպես պետք է պեղումների ենթարկվի, բայց պայուսակից հայտնաբերված առարկաների վերլուծությունից հետո), փաստաթղթեր, մատիտներ ու գրիչներ, դրամապանակներ ու հին բանալիներ և շատ ու շատ տարօրինակ տպավորություն թողնող իրեր:
  • Ու միայն կանայք գիտեն, թե ինչու և ինչի համար են պայուսակում հավաքվում այնպիսի մանրուքները, որոնց տրամաբանական բացատրությունը ոչ մի տղամարդ չի կարող տալ:
  • Այս տոնը կարող էր կոչվել նաև Պայուսակն անվերջ քչփորելու օրը, երբեմն պեղումները կարող են նույն պահին չավարտվել։

Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ  հղումով։

Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 232 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Բոլոր տոները, Ռուսաստան, 16 հունվար | Վարկանիշ: 0.0/0