ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օրահուշակ. 17 դեկտեմբեր
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 853 | 18:00 Ավելացրեց: armenlur

Կիրակի. 17 դեկտեմբեր։ Տարվա 351-րդ օրն է, 50-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 14 օր։

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

Հին հայկական տոմարով 4979 թվականն է։ Ամսանունը՝ Քաղոց (30 օր՝ 9 դեկտեմբեր - 7 հունվար)։ Օրանունը՝ Ասակ։ Շաբաթվա օրանունը՝ Երևակ (Սատուրն)։


Դեկտեմբերի 17-ին արևային 10-րդ ամսվա 3-րդ օրն է։

  • 3-րդ արևային օրը կապված է ստեղծագործական ներքին սկզբնաղբյուրի, ինչպես նաև ի բարօրությանն ուղղված գումարների կուտակման և մարդու ստեղծած գույքի հետ։
  • Խորհուրդ է տրվում եկեղեցի գնալ, սկսել տուն կառուցել, զբաղվել տնային գործերով։ Կարելի է ստեղծագործել, մասնակցել դատական գործերի։ Սուրբ գրքեր կարդալը, աղոթելը բարենպաստ են, քանի որ վանում է բացասականը և սնուցում ներքին կրակը։ Խորհուրդ չի տրվում արյուն թափել, վիրահատություններ կատարել։ Ծախսերն անցանկալի են։
  • Օրվա նախանշաններն ասում են, որ ավելի լավ է չոր լինել այս օրը: Անբարենպաստ է ցանկացած կորուստը։ Աշխատանքը կբերի հարստություն և բարգավաճում:
  • Սնունդ. օգտակար է ուտել շատ և այն, ինչ պատրաստել եք ինքներդ։ Ուժի հաղորդակներն են սաղավարտը, հովանոցը, ինչպես նաև ցանկություններն իրականացնող հեքիաթային վառարան և գլխարկը: Հագուստի համար նախընտրելի են բալագույնն ու մուգ կապույտը: Աններդաշնակ են բոլոր թունավոր գույները, հատկապես թունավոր-կանաչը։ Բարենպաստ քարեր են գագատը, ամազոնիտ, կախոլոնգը: Օրվա թվերն են 16-ը, 62-ը, 73-ը:

Արևածագ՝ 8:18, արևամուտ՝ 17:37։ Ճիշտ կեսօրը՝ 12։57։ Օրվա տևողությունը՝ 9:19 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե երկար է։

Դեկտեմբերի 17-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 5-րդ օրն է։

  • Օրն ամենապատասխատանու օրերից է: Եթե կյանքում որևէ նշանակալի բան պետք է անել, ուրեմն այսօր դրա հիմքերը դնելու օրն է:
  • Սա ցանկացած տեսակի գործունեության օբյեկտիվ գնահատման և կատարելագործման օրն է, և մարդկանց համար` բիզնեսի որակի: Ամեն ինչ կհաջողվի: Նպատակներ դրեք և հասեք դրանց: Բայց հավատարիմ եղեք սկզբունքներին և պարտականություններին:

Լուսնային 5-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրն անհաջող է։ Հանցանք կատարողները չեն խուսափի պատժից, կորուստները չեն գտնվում։
  • Երազները կանխատեսելի են, բայց կասկածելի։ Տկարները կտանջվեն։ Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Ջրհոս համաստեղությունում է՝8°28'։

  • Այս պահին վերադասին կամ պետական պաշտոնյաներին ավելի լավ է չանհանգստացնել, այլ կազմակերպել հանդիպումներ, գիտաժողովներ կամ մասնակցել դրանց:
  • Այս պահը կատարյալ է ցանկացած մտավոր և ստեղծագործական գործունեության համար: Օգտակար է զբաղվել ինքնազարգացմամբ և նոր գիտելիքների ձեռքբերմամբ, նոր տեխնոլոգիաների ուսումնասիրությամբ և ներդրմամբ: Լավ կընթանան անշարժ գույքի հետ կապված, հասարակական և քաղաքական գործերը:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է դեկտեմբերի 16-ին՝ 11:35-ից և կավարտվի դեկտեմբերի 17-ին՝ 12:10-ին։
Լուսնի ծագումը՝ 12:10։ Լուսնի մարումը՝ 22։34։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 112.3, բարձրությունը = -1.7°։
Լուսնի տեսանելիությունը՝ 23%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 367.988 կմ, երեկ՝ 367.956 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 32 կիլոմետր։

Լուսին՝ առաջին քառորդ։ Լուսին՝ 4 օրական 08 ժամական 28 րոպեական։

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ 2024 թվական, 11 հունվար, 15:57։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ 27 դեկտեմբեր, 04:33։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 853 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Հորոսկոպների համադրություն, 17 դեկտեմբեր | Վարկանիշ: 0.0/0