ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օրահուշակ. 11 դեկտեմբեր
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 631 | 18:00 Ավելացրեց: armenlur

Երկուշաբթի. 11 դեկտեմբեր։ Տարվա 345-րդ օրն է, 50-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 20 օր։

  • Երկուշաբթին լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում: 

Հին հայկական տոմարով 4979 թվականն է։ Ամսանունը՝ Քաղոց (30 օր՝ 9 դեկտեմբեր - 7 հունվար)։ Օրանունը՝ Երեզկան։ Շաբաթվա օրանունը՝ Լուսնի օր։


Դեկտեմբերի 11-ին արևային 9-րդ ամսվա 27-րդ օրն է։

  • Օրը նվիրված է ամպերին, երկրի պաշտպանիչ շերտին և դեպի երկինք տանող դարպասների բացմանը:
  • Խորհուրդ է տրվում ավելի շատ լինել դրսում։ Շփման կանոնների պահպանման օր է: Ավելի լավ է լինել բնական, զերծ մնալ դիմահարդարումից, լինել պասիվ մարդկանց հոսքում և լուռ հետևել աշխարհի անցուդարձին. նայել վայր ընկնող աստղերին և ցանկություն պահել։ Խրախուսվում է հյուրընկալությունը, նվերներ տալը, արշավային զբոսանքները, ֆիզիկական վարժությունները։ Ցանկալի չէ աշխատել հողի հետ։ Սեռական շփումներ խորհուրդ չի տրվում։
  • Օրվա բարենպաստ նախանշանները կապված են երկնքի և էլեկտրաէներգիայի հետ, ինչպես նաև ծիածանը, արևոտ անձրևը, բանալի գտնելը: Վատ նախանշաններն են հրդեհները, կոտրվածքները, խառնաշփոթը, վայր ընկնելը։
  • Սնունդը պետք է լինի թեթև և բազմազան, հեղուկ և ոչ քաղցր: Խորհուրդ է տրվում կաթնաթթվային արտադրանքները։ Հագուստի գույներից հաջողակ են երկնագույն-կապույտը, թեթև կապույտը, ոսկեգույնը: Կանաչն ու շագանակագույնն այսօր բացասական են։ Քարերից լավ է կրել լազուրիտ։ Օրվա թվերը են՝ 27, 89, 68:

Արևածագ՝ 8:13, արևամուտ՝ 17:36։ Ճիշտ կեսօրը՝ 12։54։ Օրվա տևողությունը՝ 9:23 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե կարճ է։

Դեկտեմբերի 11-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 28-րդ օրն է։

  • Երկրային ցանկացած գործի համար բարենպաստ օր է. սկսած նոր մեքենա ձեռք բերելուց մինչև բնակարան վերանորոգելը:
  • Թերևս հնարավոր են առողջության վատթարացման հետ կապված որոշ (առանձնահատուկ նշանակություն չունեցող) խնդիրներ: Օգտակար է լսել գործընկերների խորհուրդները` դա օգուտ կբերի և կշրջանցի դժվարությունները:

Լուսնային 28-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաջող է։ Նորածինները ծույլ են։

Լուսինը Կարիճ համաստեղությունում է՝ 28°13'։

  • Երբ Լուսինը Կարիճի համաստեղությունում է, նշանակում է առավել պատասխանատու որոշումներ կայացնելու ժամանակն է: Մտավոր գործունեության, կենտրոնանալու ունակության ակտիվացումն ու ինքնաքննադատության բարձր մակարդակը հնարավորություն են տալիս տարբերել կարևորը երկրորդականից:
  • Կարելի է համարձակորեն նոր նախաձեռնություններ սկսել, քանի որ բիզնես ծրագրերն ու պարտավորություններն իրագործելի են:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է դեկտեմբերի 11-ին՝ 06:31-ից և կավարտվի դեկտեմբերի 12-ին՝ 07:43-ին։
Լուսնի ծագումը՝ 06:31։ Լուսնի մարումը՝ 16։08։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 189.3°, բարձրությունը = 26.7°։
Լուսնի տեսանելիությունը՝ 3%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 382.292 կմ, երեկ՝ 387.188 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 4.896 կիլոմետր։

Լուսին՝ չորրորդ քառորդ։ Լուսին՝ 27 օրական 22 ժամական 32 րոպեական։

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ չորեքշաբթի՝ 13 դեկտեմբեր, 03:32։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ 27 դեկտեմբեր, 04:33։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 631 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: 11 դեկտեմբեր, Հորոսկոպների համադրություն | Վարկանիշ: 0.0/0