ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի 25-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 728 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Նոյեմբերի 25-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է:

Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:05-ը, խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, նպատակին հասնելու ճանապարհին համառ լինելու, հեղափոխական վերակառուցումների օր է: Հարմար է սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել խորհուրդ է տրվում լուսնային 21-րդ օրը: Արժե ակտիվ լինել: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, մենակ մնալը, ծանր աշխատանքը մենակ անելը: Խորհուրդ է տրվում մաքուր օդին ֆիզիկական վարժություններ անել:

Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 21:05-ից, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ և արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք և ինքներդ գիտելիքներ կուտակեք: Կարող եք շատ ուտել:

Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա ինքնավերլուծության, մեդիտացիայի, վախերից ազատվելու ժամանակ է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խորհուրդ չի տրվում աղտոտել ջուրն ու դեղեր խմել: Լավ նշաններ կլինեն թափված ջուրն ու անձրևը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելն ու ատամների ընկնելը, կոշիկի կրունկի կոտրվելը, ծարավը: Օրվա գույներն են մոխրագույնն ու կանաչը: Նախապատվությունը տվեք թափանցիկ կտորներին: Օրվա թվերն են՝ 20 և 41: Նախապատվությունը տվեք քաղցր հյութերին ու կաթնամթերքին: Երազները կշիռ կունենան: Լավ կլինի շատ քնեք, երազում լողաք, կենդանի ձկներ, պտուղներ, սնկեր տեսնեք: Վատ նշան կլինի երազում կրակ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 728 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0