ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 30-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 673 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մարտի 30-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 08:33-ից՝ Կարիճի:

Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:40-ը, ներքին ազատություն ձեռք բերելու, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող այլ գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է միապաղաղ ու ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է:

Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 21:40-ից, ստի, մեքենայությունների, խարդավանքների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Պայքարեք ձեր վատ մտքերի դեմ, աշխարհի հանդեպ օբյեկտիվ հայացք մշակեք, հրաժարվեք պատրանքներից ու ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վատ սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ զբաղվելը, շատ ծխելը, պիտակավորելը: 


Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խորհուրդ չի տրվում աղտոտել ջուրը, դեղեր ընդունել: Լավ նշաններ կլինեն անձրևն ու թափված ջուրը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ատամների ընկնելը, կոտրված կրունկն ու ծարավը: Օրվա գույներն են մոխրագույնն ու կանաչը: Նախապատվությունը տվեք թափանցիկ կտորներին: Օրվա թվերն են՝ 20, 41: Երազները կշիռ կունենան: Լավ է շատ քնել: Լավ նշաններ կլինեն երազում լողալը, կենդանի ձկներ, պտուղներ, սնկեր տեսնելը: Ցանկալի չէ կրակ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 673 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1