ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 29-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1495 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 29-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 04:38-ից՝ Երկվորյակի:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:16-ը, սկզբունքները և մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել: Այսօր ուշադիր պետք է լինեք սննդին: Պետք է կուշտ լինեք, բայց շատակերությամբ էլ չզբաղվեք: Ձեզ մի զրկեք սիրելի ուտելիքներից: Ուշադիր եղեք մարսողական համակարգին:

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 08:16-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ: Եթե երկինքն ամբողջությամբ պարզ կամ ամբողջությամբ ամպերով է պատված եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելն ու մեղեդի լսելը: Բարենպաստ է կորած կամ գողացած իրեր գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները, բայց հիվանդացածներն արագ կառողջանան:


Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործ պոտենցիալը բացահայտելու, նոր գործեր սկսելու, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու հետ: Խորհուրդ է տրվում ազատվել հնից ու անպիտանից: Զգույշ եղեք հրդեհավտանգ իրերի ու նյութերի հետ: Լավ նշան կլինի դռներն ու պատուհանները բացող քամին: Վատ նշաններ կլինեն մարող կրակը, հրդեհները, այրվածքները, ծուխը: Գույներից նախապատվությունը տվեք շագանակագույնին ու դեղինին: Ներդաշնակ չի լինի կապույտը: Օրվա թվերն են՝ 81, 27, 68: Սննդի հարցում նախապատվությունը տվեք տաք, արագ յուրացվող ուտելիքներին: Երազները կշիռ կունենան, եթե մեծ քանակի մարդկանց տեսնեք նրանցում: Այսօր խորհուրդ է տրվում առույգ ու ուրախ արթնանալ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1495 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4