ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ժողովրդական բժշկություն. Թութքի բուժման ժողովրդական միջոցներ
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 356 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Թութքը հետանցքի ամենատարածված հիվանդություններից է, որը  հիմնականում դրսևորվում է թութքային հանգույցների ախտաբանական մեծացման, ցավի, հետանցքային ուղուց դրանց արտանկման ու արնահոսության տեսքով:

Եթե հիվանդությունը բարդացած չէ, ապա այն կարելի է բուժել ժողովրդական միջոցներով, սակայն մինչ այդ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:

1.  Թութքի ժամանակ հետանցքի շուջ քսում են վաղենակի ու ոսկե բեղի (золотого уса) խարնուդից պատրաստված սառը լուծույթ: Հարկավոր է 4 կաթիլ վաղենակի ու 3 կաթիլ ոսկե բեղի թուրմ: Թուրմի պատրաստման համար հարկավոր է ոսկե բեղի 1-ից 2 տերև մանրացնել ու լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ ու թողնել թրմվի 40 րոպե:

2. Բավականին արդյունավետ է նաև ոսկե բեղի թուրմը, որը նախատեսված է ներքին ընդունման համար: Թուրմը ընդունում են օրական 2 անգամ, ուտելուց 40 րոպե առաջ, մեկական թեյի գդալով, կուրսը նախատեսված է 10 օրվա համար:

3. Մեկ այլ ոսկե բեղով բաղադրատոմս ևս, որի բուժման կուրսը նախատեսում է 7 օր: Այն հարկավոր է խմել օրական 3 անգամ ուտելուց 1 ժամ առաջ, մեկական թեյի գդալից: Թուրմի պատրաստման համար հարկավոր է կես լիտր օղու մեջ լցնել 17 հանգույց ոսկե բեղ:

4. Կաթի մեջ շոգեխաշած սոխի օգտագործումը: Կաթսայի մեջ լցնել 3 լիտր կաթ ու նրա մեջ դնել 5 հատ սոխ ու ամուր փակել կափարիչով, դնել վառարանի մեջ ու շոգեխաշել 30-ից 40 րոպե: Կաթսան հանել, կափարիչը փոխել ու վրան դնել փայտե հարմարանք, որի կենտրոնական հատվածում անցքեր լինեն, նստել կափարիչի վրա 5-ից 10 րոպե: Պրոցեդուրան հարկավոր է կրկնել օրական 3-ից 5 անգամ: Այն համարվում է ներքին թութքի բուժման անփոխարինելի միջոց:

5. Հում կարտոֆիլի տեղային օգտագործում: Հում կարտոֆիլից կտրատել 7 սմ-ից ոչ փոքր մոմիկ՝ բութ մատի հաստությամբ: Մոմիկը տեղադրել հետանցքում այնպես, որ այն ամբողջությամբ ներս մտնի: Պրոցեդուրան կատարում են քնելուց առաջ, իսկ առավոտյան մոմիկը հարկավոր է հանել:

6. Օրական 3 անգամ, ուտելուց առաջ խմել 2 ճաշի գդալ արոսենու հյութ: Կուրսը նախատեսում է 10 օր:

7. 10 օր շարունակ ընդունել սրոհունդի եփուկ, օրական 4 անգամ՝ ¾ բաժակի չափով:

8. Թութքի դեպքում հարկավոր է հնարավորինս շատ հում քերած գազար օգտագործել, իսկ քնելուց առաջ խմել 1 բաժակ տաք ավելուկի թուրմ:

9. 1 լիտր եռացրած ջրի մեջ լցնել հազարատերևուկի 30 գրամ խոտ ու խմել որպես թեյ:

10. Դեղատնային երիցուկի ծաղիկներ 25 գրամ, խատուտիկ 25 գրամ, վաղենակի տերևներ 25 գրամ: Այդ խարնուրդից 2 ճաշի գդալ լցնել 0.5 լիտ եռացրած ջրի մեջ թողնել թրմվի 6 ժամ, նորից եռացնել 5-ից 7 րոպե, քամել ու կիրառել որպես հոգնա:

Լավագույն միջոցը` թութքի, աղիքային հիվանդությունների, բակտերիաների դեմ

Budetezdorovy.ru-ն գրում է, որ այս միջոցն օգնում է լավացնել առողջական վիճակը` դրական ազդեցություն ունենալով այնպիսի խնդիրների դեպքում, ինչպիսիք են թութքը, աղիքային հիվանդությունները, փորկապությունը: Ձիթապտղի յուղով թուզը լավագույն միջոցն է բակտերիաների դեմ: Պատրաստման եղանակը շատ պարզ է, օգտագործվում են բաղադրիչներ, որոնք առկա են բոլորի խոհանոցներում:

Բաղադրիչներ

• թուզ

• ձիթապտղի յուղ:

Պատրաստման եղանակը: Չորացրած թուզը լցրեք ապակե տարայի մեջ, ավելացրեք որակյալ ձիթապտղի յուղ: Թուզը կարող եք բաժանել մի քանի մասի: Պատրաստվող միջոցը պետք է թրմվի 40 օրվա ընթացքում, ապա այն կարող եք օգտագործել: Յուղն օգտագործում ենք ամեն առավոտ` քաղցած վիճակում և սնունդ ընդունելուց հետո` յուրաքանչյուր անգամ՝ մեկ ճաշի գդալ:

Միևնույն ժամանակ, հարկավոր է հետևել սննդակարգին: Խուսափեք կծու և դառը, թթու, յուղոտ մթերքի օգտագործումից: Ավելի շատ բանջարեղեն և միրգ օգտագործեք:

Մթերք, որը կօգնի մոռանալ թութքի մասին

Թութքը վտանգավոր չէ կյանքի համար, սակայն կարող է էապես ազդել կյանքի որակի վրա: Այս մթերքը կօգնի թութքի բուժման ընթացաքում, ինչպես նաև կարող է կանխարգելել դրա առաջացումը:

Կտավատի սերմեր: Կտավատի յուղն օգնում է ազատվել փորկապությունից և հաստ աղու լորձաթաղանթի բորբոքումից: Կտավատի սերմերը բավական շատ սննդային մանրաթելեր են պարունակում, որոնք օգնում են կանխարգելել փորկապությունը: Բացի այդ՝ այս սերմերը հարուստ են նաև օմեգա-3 ճարպաթթուներով:

Բազուկ: Փորկապությունը հաճախ կապված է թութքի հետ: Այս խնդրի դեմ պայքարի հիմնական միջոցներից մեկը սննդային մանրաթելերի օգտագործումն է: Բազուկը հարուստ է ոչ միայն մանրաթելերով, այլև վիտամին C-ով, ինչի շնորհիվ փորկապությունն ու թութքը կանխարգելելու հնարավորություն է տալիս:

Վարսակ: Վարսակը հարուստ է սննդարար նյութերով, այդ թվում՝ մանրաթելերով, որոնք ջրի հետ օգտագործելու դեպքում լավացնում են աղիների աշխատանքը:

Մրգեր և ընդեղեն: Ծիրանի չիրը, չամիչն ու արմավն ավելի շատ բջջանյութ են պարունակում, քան մյուս մրգերը: Ընդեղենը հարուստ է մանրաթելերով, որոնք օգնում են կանխարգելել փորկապությունը:

Խավարծիլ (ревень): Խավարծիլի արմատներն օգնում են լավացնել աղիների անցանելիությունը: Դրա օգտագործումը հնարավորություն է տալիս թուլացնել ցավը թութքի դեպքում, նպաստում է ճաքերի ապաքինմանը:

Սալոր: Սալորը հաճախ է օգտագործվում փորկապության, նյութափոխանակության հետ կապված խնդիրների, թութքի դեպքում: Օրվա ընթացքում 50 գրամ սալորի օգտագործումը կարող է օգնել ազատվել փորկապությունից, ցավից աղիների դատարկման ընթացքում:

Խնձոր: Խնձորն օգնում է մի խումբ առողջական խնդիրների դեպքում, այդ թվում՝ կարող է նպաստել աղիների աշխատանքին:

Հատապտուղներ: Սրանք օրգանիզմն ապահովում են սննդարար նյութերով, այդ թվում՝ վիտամին C, վիտամին K, մագնիում, մանրաթելեր: Բացի այդ՝ հատապտուղները նպաստում են անոթների առողջությանը, կարող են հակաբորբոքային ազդեցություն ունենալ, թեթևացնել ցավը թութքի դեպքում:

Եթե առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունեք, դիմեք բժշկի օգնությանը: Ինքնաբուժումը կարող է վնասել ձեր առողջությանը:

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 356 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Ժողովրդական բժշկություն, հետաքրքիր | Վարկանիշ: 0.0/0