ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ժողովրդական բժշկություն. Օստեոխոնդրոզի բուժում տնային պայմաններում
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 252 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Օստեոխոնդրոզը ողնաշարի ամենատարածված հիվանդություններից է: Հիվանդության զարգացման մի քանի աստիճան կա, որոնցից յուրաքանչյուրի դեպքում կա համապատասխան բուժում և բժշկական հրահանգներ: Բուժման կոմպլեքսում կարևոր դեր ունի մի քանի պարզ կանոնների պահպանումը:

ՃԻՇՏ ԵՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Որպես օրենք, օստեոխոնդրոզն առաջանում է կամ նստակյացության պատճառով, կամ ծայրահեղ և ոչ ճիշտ ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով: Որպեսզի կանգնեցվի հիվանդության ընթացքը և հետզարգացում սկսվի, անհրաժեշտ է ճիշտ ծանրաբեռնել մարմինը, կանոնավոր կերպով կատարել հատուկ վարժություններ: Խոսքը վերաբերում է ողնաշարի համար հատուկ առողջարարական մարմնամարզությանը, որը նպատակաուղղված է միջողային սկավառակների բեռնաթափմանը և նրանց կողմից ներվերի ճնշվածության վերացմանը, ինչպես նաև մեջքի մկանային գոտու ամրացմանը: Շատ նյարդաբաններ խորհուրդ են տալիս զբաղվել լողով: Սակայն պետք է ճիշտ ընտրել լողի տեխնիկան: Օրինակ, պարանոցային շրջանի օստեոխոնդրոզի դեպքում խորհուրդ է տրվում լող մեջքի վրա, որը օգնում է խուսափել գլխի անցանկալի դիրքից և միջողային սկավառակների կրկնակի վնասումից:

ԿԵՑՎԱԾՔԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ և ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ՍՆՈՒՆԴ

Կարևոր տեղ ունի օստեոխոնդրոզի բուժման մեջ կեցվածքի վերահսկումը: Երբ արդեն դրված է պարանոցային կամ կրծքային շրջանի օստեոխոնդրոզ ախտորոշումը, չափազանց կարևոր է ողնաշարի  լարվածության թուլացումը, վերահսկելը նստած դիրքում մարմնի ճիշտ անատոմիական դիրքը, ճիշտ ներքնակի օգտագործումը: Բժիշկները խորհուրդ են տալիս պացիենտներին մտովի ձգել ողնաշարը գլխի գագաթից դեպի վեր քայլելիս կամ նստած ժամանակ: Դա օգնում է պահպանել ողնաշարի ճիշտ դիրքը, կարգավորում է նրա սկավառակների և նյարդերի ճնշվածությունը:

Հավասարակշռված սնունդը և անհրաժեշտ սննդանյութերի ընդունումը նույնպես նշանակալիորեն արագացնում են առողջացման պրոցեսը: Հոդային հյուսվածքի վերականգնման համար անհրաժեշտ նյութերը պետք է ընդունել ամեն օր. դրանք են՝ խոնդրիոտինը և գլյուկոզամինը: Ճիշտ է դրանք օգտագործել կոմպլեքսների մեջ, հարստացված ծծմբով, հիալուրոնաթթվով և վիտամին C-ով:

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 252 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Ժողովրդական բժշկություն, հետաքրքիր | Վարկանիշ: 0.0/0