ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ժողովրդական բժշկություն. Հորմոնները կարգավորող եթերային յուղեր
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 249 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Հորմոնալ անհավասարակշռությունը լուրջ խնդիր է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։ Այն կարող է ուղեկցվել անքնությամբ, դեպրեսիայով, ճարպակալմամբ, տրամադրության անկումներով, հոգնածությամբ և այլն։ Ժամանակին ախտորոշելու և անհրաժեշտ քայլերի դիմելու դեպքում հնարավոր է կանխարգելել առողջության հետ կապված ավելի լուրջ խնդիրների առաջացումը։ Ներկայացնում ենք 7 եթերային յուղ, որոնք կարող են օգնել թեթևացնել նշանները։

Լավանդայի եթերային յուղ։ Լավանդայի եթերային յուղն առողջության համար մի շարք օգտակար հատկություններ ունի, այդ թվում՝ կարող է օգտակար լինել հորմոնների կարգավորման, ջղաձգումների, գլխացավի, սթրեսից և դեպրեսիայից ազատվելու համար։ Չափազանց զգացմունքայնությունն ու դեպրեսիան կարող են հորմոնների անհավասարակշռության հետևանք լինել։ Կարծիք կա, որ լավանդայի բույրը կարող է օգնել որոշակիորեն հանգստանալ, բարձրացնել տրամադրությունը։

Ծոթորի եթերային յուղ։ Ծոթորն օգնում է օրգանիզմին խթանել պրոգեստերոնի արտադրությունը։ Այս հորմոնի ցածր մակարդակը կարող է սթրեսի և մի շարք այլ խնդիրների պատճառ լինել։

Ռեհանի եթերային յուղ։ Մակերիկամները պատասխանատու են կորտիզոլ հորմոնի արտադրության համար, որն օգնում է ղեկավարել բացասական զգացմունքները։ Ռեհանի եթերային յուղը կօգնի օրգանիզմին պայքարել հուզական և ֆիզիկական սթրեսի դեմ։ Այս եթերային յուղն  օգնում է քնի խանգարումների, հիշողության հետ կապված խնդիրների, սթրեսի դեպքում։

Եղեսպակ՝ շալֆեյ։ Այս եթերային յուղն էներգիայի լավ աղբյուր է։ Այն արդյունավետ է սթրեսից ազատվելու համար։ Եղեսպակի յուղը միացություններ է պարունակում, որոնք կօգնեն հավասարակշռել էստրոգենի մակարդակը։

Կիտրոնի տերևների եթերային յուղ։ Պրոգեստերոնի և էստրոգենի սխալ արտադրությունը կարող են ցավոտ դաշտանի, անպտղության, ոչ պարբերական դաշտանի պատճառ դառնալ։ Հետազոտություններից մեկի արդյունքի համաձայն՝ կիտրոնի կեղևի և կիտրոնի եթերային յուղի կոմպոնենտներն օգնում են հորմոնների կարգավորման հարցում, լավացնում են լյարդի աշխատանքը։

Սանդալի ծառի եթերային յուղ։ Այս յուղը կարող է օգնել կարգավորելու տեստոստերոնի մակարդակը։

Մրտենու յուղ։ Վահանաձև գեղձը պատասխանատու է օրգանիզմի մի շարք գործառույթների համար, այդ թվում՝ մարմնի ջերմաստիճանի կարգավորում, նյութափոխանակության վերահսկում։ Այս յուղն օգնում է կարգավորել վահանաձև գեղձի հորմոնները։

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 249 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: հետաքրքիր, Ժողովրդական բժշկություն | Վարկանիշ: 0.0/0