ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ժողովրդական բժշկություն. Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 312 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ:

Հեմոգլոբինի հիմնական դերը թոքերից թթվածին որսալն ու դրա պակասն ունեցող կառույցներին՝ օրգաններին ու հյուսվածքներին փոխանցելն է: Իսկ իր երթուղու հակառակ ուղղությամբ հեմոգլոբինը ածխաթթու գազի տեղափոխմանն է մասնակցում: Հեմոգլոբինի աշխատանքի արդյունքում օրգանիզմն էներգիա է ստանում:

Իսկ ինչո՞ւ է նվազում արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը: Փորձենք պարզել, թե ինչ մեխանիզմով է այն առաջանում: Հեմոգլոբինն արյան կարմիր գնդիկներում երկաթի ու սպիտակուցների բարդ միացություն է, որի գոյացման համար պետք է սնունդը բավարար քանակությամբ երկաթ պարունակի ու ստամոքսում և բարակ աղիքներում նորմալ ներծծվի:

Հեմոգլոբինի մակարդակը նորմում պետք է լինի 135-160 գ/լ` տղամարդկանց և 120-140՝գ/լ՝ կանանց մոտ: Հեմոգլոբինի մակարդակն արյան մեջ կանոնավորելու համար առաջարկվում է երկաթ պարունակող մթերք օգտագործել:

Երկաթի լավ յուրացման համար պետք է նաև C վիտամին ընդունել, օրական առնվազն 80 մգ, ինչը հավասար է 250 գ բրոքոլիի, ծաղկակաղամբի կամ  բրյուսելյան կաղամբի, թարմ ելակի, թուրինջի, արքայախնձորի ու նարնջի հյութի:

Ցածր հեմոգլոբինը կարելի է բարձրացնել հետևյալ մթերքների օգնությամբ.

  • շիլաներ. հնդկաձավարի, հատկապես՝ կիսաեփ կամ ծլեցրած, լոբի, ոլոռ ոսպ,
  • մրգերից՝ նուռ, խնձոր, տանձ, սալոր, դեղձ, արմավ, ծիրան ու սերկևիլ,
  • բանջարեղեն. բազուկ, գլուխ սոխ, լոլիկ, կատոֆիլ (հատկապես` կեղևով խորոված), դդում, նեխուր, սամիթ, սպանախ, բազուկի, խատուտիկի տերևներ,
  • հատապտուղներից՝ սև հաղարջ, ելակ, մորի,
  • հյութերից՝ կարմիր մրգերի, նռան, բազուկի ու գազարի մզվածքներ:

Արդյունավետ միջոց է համարվում գազարը. առավոտյան՝ քաղցած ստամոքսին 100 գ քերած գազարը` թթվասերով կամ ձեթով:

Հյութերի խառնուրդներ

  • Կարմիր բազուկ, գազար և սև բողկ՝ հավասար քանակությամբ. հյութը քամել ու ընդունել օրական 1-2 գդալ, մի քանի ամիս շարունակ:
  • Խնձորի ու բազուկի հյութը նույնպես օգնում է հեմոգլոբինի մակարդակի կարգավորմանը, սակայն այն պետք է թարմ լինի: Պետք է ընդունել մեկական բաժակ՝ օրական 2 անգամ, 20% բազուկի, 80% խնձորի հարաբերությամբ:

Շատ լավ արդյունք է տալիս աղացած հնդկաձավարը, որը պետք է ընդունել օրական 3 անգամ, մեկական ճաշի գդալ, պարզապես` ջրով:

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 312 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Ժողովրդական բժշկություն, հետաքրքիր | Վարկանիշ: 0.0/0