ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ժողովրդական բժշկություն. Բնական միջոցներ կոկորդի ցավի դեմ
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 337 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Կոկորդի ցավի հիմնական պատճառը վարակներն են, որոնք ձմռանն առավել հաճախ են անհանգստացնում։ Այս խնդրի դեպքում կարող են օգնել նաև բնական միջոցները՝ առանց քիմիական դեղորայքի օգտագործման։

Խնձորի քացախ և մեղր։ Խնձորի քացախն իջեցնում է pH-ի մակարդակը և օգնում ազատվել կոկորդում գտնվող միկրոբներից, իսկ մեղրը հակաբակտերիալ ազդեցություն ունի։

Բաղադրիչներ.

  • 1 ճաշի գդալ խնձորի քացախ՝ 10 մլ,
  • կիտրոնի հյութ՝ 5 մլ,
  • 1 ճաշի գդալ մեղր՝ 15 գրամ,
  • պղպեղ՝ ըստ ցանկության,
  • 1 բաժակ ջուր։

Պատրաստման եղանակը: Ջուրը եռացրեք։ Ավելացրեք խնձորի քացախն ու կիտրոնի հյութը։ Ավելացրեք մեղրը, խառնեք այնքան, մինչև լուծվի ջրում։ Ըստ ցանկության՝ կարող եք պղպեղ ավելացնել։ Յուրաքանչյուր անգամ ուտելուց հետո խմեք 1 բաժակ։

Կիտրոն։ Կիտրոնը համարվում է բնական հակաբիոտիկ, որը պարունակում է նաև վիտամին C: Այս վիտամինն օգնում է վարակների դեմ պայքարում։

Բաղադրիչներ.

  • 4 կիտրոն,
  • 2 ճաշի գդալ մեղր՝ 30 գրամ։

Պատրաստման եղանակը: Կիտրոնը եռացրեք ջրի մեջ։ Քամեք հյութը, ավելացրեք մեղրը։ Խառնեք այնքան, մինչև ստանաք միասեռ զանգված։ Օրվա ընթացքում 2 անգամ ողողեք կոկորդը, մինչև ցավն անցնի։

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 337 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Ժողովրդական բժշկություն, հետաքրքիր | Վարկանիշ: 0.0/0