ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ժողովրդական բժշկություն. Բնական միջոցներ երակների վարիկոզ լայնացման բուժման համար
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 249 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Երակների վարիկոզ լայնացումն ամենատարածված խնդիրներից մեկն է, որի դեմ պայքարում են միլիոնավոր մարդիկ: Այս հիվանդությունն առավել հաճախ ախտահարում է ոտքերի անոթները և անուշադրության մատնելու դեպքում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Այս հիվանդությունը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, որոնց թվում են հղիություն ընթացքում կամ դաշտանադադարից հետո տեղի ունեցող հորմոնալ փոփոխությունները, ավելորդ քաշն ու ճարպակալումը, երկար ժամանակ նստած կամ կանգնած դիրքով մնալը, քրոնիկ փորկապությունը, գենետիկ նախատրամադրվածությունը, հիվանդի տարիքը և այլն:

Երակների վարիկոզ լայնացման բուժման համար մասնագետները սովորաբար նշանակում են հատուկ դեղամիջոցներ, սակայն կան նաև շատ ավելի պարզ ու հասանելի բնական միջոցներ, որոնք նույնքան արդյունավետ են, սակայն ի տարբերություն դեղամիջոցների չեն առաջացնում կողմնակի բարդություններ: 

Նման բնական դեղամիջոցները սովորաբար բաղկացած են լինում օգտակար դեղաբույսերից, որոնք ճիշտ համադրելու դեպքում կարելի է ազատվել ինչպես անոթային «աստղիկներից», այնպես էլ հիվանդության տհաճ ախտանշաններից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երակների վարիկոզ լայնացման դեմ ամենաարդյունավետ բնական միջոցները:

Դաշտային ձիաձետի եփուկ

Այս բույսը երակների վարիկոզ լայնացման դեմ ամենաարդյունավետ միջոցներից մեկն է, որը թույլ է տալիս հասնել հիանալի արդյունքի շատ կարճ ժամանակահատվածում:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 100 գրամ ձիաձետ դաշտային,
  • 1 լիտր ջուր:

Պատրաստման ու օգտագործման եղանակը.

Բույսը լցնել կաթսայի մեջ, ավելացնել ջուրն ու դնել կրակին: Եփել մոտ 15 րոպե, այնուհետև վերցնել կրակից, թողնել սառչի և քամել: Մաքուր կտորը թրջել պատրաստի եփուկով, դնել ախտահարված հատվածին ու թողնել 20 րոպե: Կոմպրեսը վերցնելուց հետո մաշկը լվանալու անհրաժեշտություն չկա: Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել 3 օրը մեկ:

Գազարով ու հալվե վերայով դիմակ

Շատ արդյունավետ կարող է լինել նաև գազարի և հալվե վերայի համադրությունը: Այս բաղադրիչները կարելի է կիրառել դիմակի տեսքով:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 1 հատ գազար,
  • հալվե վերայի տերև,
  • մի փոքր խնձորի քացախ:

Պատրաստման ու օգտագործման եղանակը.

Հում գազարը լվանալ, կեղևազրկել ու կոտորակիչի օգնությամբ լավ մանրացնել: Ավելացնել նույնքան հալվե վերա և կրկին խառնել մինչև ստացվի համասեռ զանգված: Ստացված խառնուրդին ավելացնել դրա մեկ քառորդի չափով խնձորի քացախ, խառնել ու քսել երակների վարիկոզ լայնացմամբ ախտահարված հատվածին: Թողնել դիմակը 20-30 րոպե, այնուհետև լվանալ մաշկը սառը ջրով:

Հալվե վերայով մերսում

Երակների վարիկոզ լայնացման դեպքում հալվե վերան շատ արդյունավետ կլինի անգամ որպես առանձին դեղամիջոց կիրառելու համար: Այս բույսի տերևներում պարունակվող գելով մաշկը մերսելը կօգնի ոչ միայն բուժել անոթները, այլև բարելավել մաշկի վիճակը: Այս բնական միջոցն ամեն օր օգտագործելու դեպքում կարելի է ընդամենը մի քանի ամսում զգալիորեն բարելավել բորբոքված անոթների վիճակը:

Ձիակասկի կեղև

Ձիակասկը երակների վարիկոզ լայնացման դեմ կիրառվող ամենատարածված ու արդյունավետ միջոցներից մեկն է: Բժշկության մեջ կիրառվում է միայն ձիակասկի կեղևը, որն ի տարբերություն պտղի չի առաջացնում կողմնակի բարդություններ: Սա երակների ու մազանոթների բուժման ու ամրապնդման լավագույն միջոցներից մեկն է:

Ձիակասկի կեղևը հարուստ է ֆլավոնոիդներով, ինչի շնորհիվ օժտված է հզոր հակաբորբոքային ու անոթները նեղացնող հատկություններով: Արդյունքում այն օգնում է բարձրացնել մազանոթների ու երակների դիմադրողականությունը: Բացի այդ, այս միջոցը շատ արդյունավետ է նաև ցելյուլիտի դեպքում և օգնում է բարելավել մաշկի վիճակը, իսկ իր կապող հատկությունների շնորհիվ այն կարող  է մեղմել անգամ թութքի տհաճ ախտանշանները:

Կիտրոնով ու սխտորով բուժիչ միջոց

Այս բաղադրիչներից պատրաստված դեղամիջոցով նուրբ մերսումը նույնպես կարող է շատ արդյունավետ լինել: Նման համադրությունը կօգնի հեշտությամբ ազատվել հիվանդության տհաճ ախտանշաններից:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 6 պճեղ սխտոր,
  • 1 կիտրոնից քամված հյութ,
  • 2 ճաշի գդալ բարձրորակ բուսայուղ:

Պատրաստման ու օգտագործման եղանակը.

Սխտորի պճեղները մաքրել, տրորել ու լցնել ապակյա տարայի մեջ, այնուհետև ավելացնել երկու ոչ մեծ ճաշի գդալ բուսայուղն ու կիտրոնի հյութը և լավ խառնել: Տարան հարկավոր է փակել կափարիչով, թողնել 12 ժամ թրմվի, այնուհետև լավ խառնել: Պատրաստի խառնուրդը հարկավոր է քսել ախտահարված հատվածի մաշկին ու մատներով նրբորեն մերսել:

Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու չեն առաջացնում կողմնակի բարդություններ, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին ու բուժզննում անցնել, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանգավոր լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Միայն փորձառու մասնագետը կկարողանա նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Երակների վարիկոզ լայնացումը բավականին տարածված խնդիր է, որն առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ։ Budetezdorovy.ru-ն ներկայացրել է բնական միջոց, որը, ըստ կայքի, կարող է թեթևացնել վիճակն այս խնդրի առկայության դեպքում։

Շագանակի թուրմ.

  • 10 շագանակ՝ առանց կեղևի,
  • կես լիտր կոնյակ։

Պատրաստման եղանակը

Մաքրեք շագանակը, կտրատեք, լցրեք ապակե տարայի մեջ, ավելացրեք կոնյակ։ Փակեք տարան, թողեք տաք վայրում մոտավորապես 3 շաբաթ։ Ժամանակ առ ժամանակ խառնեք։ 3 շաբաթ անց խառնուրդն անցկացրեք թանզիֆով, պահեք տարայում։ Այն նախատեսված է արտաքին օգտագործման համար։ Քնելուց առաջ այն քսեք ոտքերի այն հատվածներին, որտեղ երակների հետ կապված խնդիրներ են առաջացել։

Ալկոհոլային էքստրակտ.

  • 12 շագանակ՝ կեղևով,
  • 200-300 մլ կոնյակ։

Պատրաստման եղանակը

Կտրատեք շագանակը, լցրեք ապակե տարայի մեջ, փակեք։ 6 շաբաթ թողեք տաք վայրում, պարբերաբար խառնեք։ Մի քանի կաթիլ կարող եք ավելացնել թեյին կամ ջրին։

Ուշադրություն. այս միջոցը կարող է գրգռել ստամոքսի պատերը, հետևաբար՝ գերադասելի է այն օգտագործել ուտելուց հետո։ Հակացուցված է, եթե ստամոքսի խնդիր ունեք։

Բալզամ երակների համար.

  • 5 թեյի գդալ լանոլինի քսուկ,
  • 2 թեյի գդալ շագանակի էքստրակտ,
  • 2 թեյի գդալ շագանակի թուրմ,
  • 3 թեյի գդալ վաղենակ,
  • 2 գրամ մեղրամոմ։

Պատրաստման եղանակը

Լանոլինին ավելացրեք էքստրակտն ու թուրմը, խառնեք այնքան, մինչև միասեռ զանգված ստանաք։ Մեղրամոմը հալեցրեք ցածր ջերմաստիճանի պայմաններում, ավելացրեք խառնուրդին։ Տաքացրեք այն, խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։ Լցրեք ապակե տարայի մեջ։ Օգտագործեք օրվա ընթացքում մեկ անգամ։ Քսեք վնասված երակներին, մերսեք նուրբ շարժումներով։

Ուշադրություն. ցանկացած միջոց օգտագործելուց առաջ պարտադիր է խորհրդակցել մասնագետի հետ։ Ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը։

Այս բուժիչ միջոցը պատրաստելու համար հարկավոր է.

  • 5 հատ կանաչ լոլիկ,
  • 1 բաժակ խնձորի քացախ,
  • ապակյա տարա (կափարիչով),
  • մառլա:

Պատրաստման եղանակը.

Լոլիկները բարակ շերտերով կտրատել և լցնել քացախով լի տարայի մեջ: Տարան փակել կափարիչով, դնել որևէ շատ մութ տեղ և թրմել մոտ 48 ժամ:

Օգտագործման եղանակը.

Երբ դեղամիջոցը պատրաստ լինի, այն հարկավոր է քսել ախտահարված մաշկին, լոլիկի շերտերը դնել մաշկին ու ծածկել մառլայով: Դեղամիջոցը հարկավոր է թողնել 40 րոպե, այնուհետև լավ լվանալ ոտքերը սառը ջրով: Մաշկը հարկավոր է լվանալ միայն սառը ջրով, քանի որ այն կօգնի բարելավել արյան շրջանառությունը:

Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել ամեն օր: Բուժման կուրսը տևում է երկու շաբաթ:

Այս դեղամիջոցի արդյունավետությունը պայմանավորված է լոլիկների և քացախի խառնուրդով: Բանն այն է, որ այս բաղադրիչները խթանում են արյան շրջանառությունը՝ դրանով իսկ նպաստելով անոթների բուժմանը:

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 249 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: հետաքրքիր, Ժողովրդական բժշկություն | Վարկանիշ: 0.0/0