ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ժողովրդական բժշկություն. Բարձր ճնշումը վերահսկելու բնական միջոցներ
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 288 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Զարկերակային բարձր ճնշումը բժշկության մեջ հայտնի է՝ որպես հիպերտոնիա։ Այն սիրտ-անոթային համակարգի գլխավոր թշնամիներից մեկն է։ Բարձր զարկերակային ճնշումը կարող է մի շարք բարդություններ առաջացնել, որոնք հնարավոր է կանխարգելել՝ ժամանակին անհրաժեշտ միջոցառումներ ձեռք առնելու շնորհիվ։ Բարձր զարկերակային ճնշման կարգավորմանը կարող են օգտակար լինել նաև բնական միջոցները։

Ռեհան։ Ռեհանի թուրմը միզամուղ և հակաբորբոքային հատկություն ունի, ինչի շնորհիվ օգնում է վերահսկել բարձր ճնշումը։ Դրա օգտագործումը թույլ է տալիս կանխարգելել հեղուկի կուտակումն օրգանիզմում, ինչպես նաև նվազեցնել նատրիումի մակարդակը։ Այս երկու գործոնները մեծացնում են հիպերտոնիայի առաջացման հավանականությունը։

Բաղադրիչներ

  • 1 թեյի գդալ թարմ ռեհան՝ 5 գրամ
  • 1 բաժակ ջուր՝ 250 մլ։

Պատրաստման եղանակը

  • Եռացրեք ջուրը, ավելացրեք ռեհանը։
  • Փակեք տարան, թողեք 10 րոպե։

Օգտագործման եղանակը։ Օրվա ընթացքում խմեք 2-3 բաժակ ռեհան՝ շաբաթվա ընթացքում 3 անգամ։

Դարչին։ Այս համեմունքը հարուստ է եթերային յուղերով, հակաօքսիդանտներով, հակաբորբոքային միացություններով, որոնք օգնում են լավացնել արյան շրջանառությունը և կարգավորել զարկերակային ճնշումը։ Այն խորհուրդ է տրվում նաև շաքարային դիաբետով հիվանդներին, քանի որ դարչինն օգնում է կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։

Բաղադրիչներ

  • 1 թեյի գդալ դարչին՝ 5 գրամ
  • 1 բաժակ ջուր՝ 250 մլ։

Պատրաստման եղանակը։ Դարչինը լցրեք եռացրած ջրի մեջ, թողեք թրմվի 10 րոպե։

Օգտագործման եղանակը։ Մի բաժակ խմեք առավոտյան՝ քաղցած վիճակում։ Ցանկության դեպքում կարող եք խմել ևս մեկ բաժակ՝ օրվա երկրորդ կեսին։

Կարդամոն։ Կարդամոնն օգնում է հանգստացնել նյարդային համակարգը և իջեցնել զարկերակային ճնշումը։ Այն հանքանյութեր է պարունակում, որոնք օգնում են կարգավորել նատրիումի մակարդակը և լավացնել արյան շրջանառությունը։

Բաղադրիչներ

  • 1 թեյի գդալ կարդամոն՝ 5 գրամ
  • 1 բաժակ ջուր՝ 250 մլ։

Պատրաստման եղանակը: Ջրին կարդամոն ավելացրեք և դրեք կրակին: Եռալուց հետո թողեք թրմվի 5-10 րոպե սենյակային ջերմաստիճանի պայմաններում։

Օգտագործման եղանակը։ Օրվա ընթացքում խմեք 2-3 բաժակ սնունդ ընդունելուց հետո։

Կտավատի սերմեր։ Կտավատը օմեգա-3 ճարպաթթուներ է պարունակում, ամինաթթուներ, մանրաթելեր, ինչի արդյունքում նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Այս նյութերն օգնում են վերահսկել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Արդյունքում՝ նվազում է սրտի նոպայի, աթերոսկլերոզի և այլ խնդիրների առաջացման հավանականությունը։

Բաղադրիչներ

  • 1 ճաշի գդալ կտավատի սերմեր՝ 10 գրամ
  • կես բաժակ ջուր՝ 125 մլ։

Պատրաստման եղանակը: Կտավատի սերմերն ավելացրեք տաք ջրին, թողեք ամբողջ գիշեր։

Օգտագործման եղանակը։ Խմեք ամեն օր՝ քաղցած վիճակում։ Ցանկության դեպքում կարող եք մի փոքր կիտրոնի հյութ ավելացնել։

Իմբիր։ Իմբիրը հիպերտոնիայի դեմ պայքարի ավանդական միջոցներից է։ Այն օգնում է լավացնել արյան շրջանառությունը։ Իմբիրը հակաօքսիդանտներ, սննդային մանրաթելեր, վիտամիններ ու հանքանյութեր է պարունակում, որոնք օգնում են օրգանիզմից դուրս բերել տոքսիններն ու ավելորդ հեղուկը։

Բաղադրիչներ

  • 1 թեյի գդալ իմբիր՝ 5 գրամ
  • 1 բաժակ ջուր՝ 250 մլ։

Պատրաստման եղանակը։ Եռացրեք ջուրը, ավելացրեք իմբիրը։ Երբ ջուրը եռա, կրակը դանդաղեցրեք, թողեք ևս 2 րոպե։ Թողեք թրմվի։

Օգտագործման եղանակը։ Խմեք քաղցած վիճակում։ Օրվա ընթացքում կարող եք խմել ևս 1-2 բաժակ՝ ուտելուց հետո։

Կիտրոնի հյութ և մաղադանոս: Հեղուկի կուտակումն ու այտուցները կարող են վտանգավոր լինել, հատկապես, երբ խոսքը հիպերտոնիայի մասին է: Կիտրոնը մեծ քանակով վիտամին C է պարունակում, ինչի շնորհիվ օգնում է պայքարել այտուցների դեմ՝ օգնելով օրգանիզմից դուրս բերել տոքսիններն ու նյութափոխանակության արգասիքները: Խորհուրդ է տրվում ամեն առավոտ 1-2 բաժակ ջրին կիտրոնի հյութ ավելացնել և խմել քաղցած վիճակում:

Սխտոր: Սխտորն օգտագործվում է առողջական մի շարք խնդիրների դեպքում: Այն օգնում է նաև կարգավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, խթանում է անոթների լայնացումն ու խոչընդոտում թրոմբների առաջացմանը: Սխտորն օգտագործեք մթերքի մեջ, կամ ամեն օր մի պճեղ սխտոր կերեք: Այդ դեպքում խորհուրդ է տրվում սխտորը մեկ բաժակ ջրում թողնել 6-8 ժամ:

Սև շոկոլադ: Սև շոկոլադը ֆլավոնոիդներ է պարունակում, որոնք օգտակար են սրտի առողջությանը: Այն նպաստում է զարկերակային ճնշման կարգավորմանը: Մասնագետները խորհուրդ են տալիս ամեն օր մի փոքր սև շոկոլադ օգտագործել: Հաշվի առեք, որ խոսքը կաթնային շոկոլադի մասին չէ:

Ձիթապտղի յուղ: Ձիթապտղի յուղն օգնում է կարգավորել օրգանիզմի մի շարք կարևոր պրոցեսներ: Այն օգտակար ճարպեր է պարունակում, ինչպես նաև մի խումբ սննդարար նյութեր: Ձիթապտղի յուղն օգնում է իջեցնել արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը:

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 288 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Ժողովրդական բժշկություն, հետաքրքիր | Վարկանիշ: 0.0/0