ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 13-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 854 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունիսի 13-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է: 

Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:31-ը, լավ է խիզախելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Ակտիվ, ստեղծագործ օր է: Աշխատանքի նոր վայր տեղափոխվել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Այսօր արժե ակտիվ լինել: Անբարենպաստ է սկանդալներ անելը, միայնակ մնալը, ծանր աշխատանքը միայնակ անելը:

Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 01:31-ից, կենսափորձի, կյանքի ճանաչողության է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ, արխիվային աշխատանքներով զբաղվելը, մյուսներին սովորեցնելը, փորձը փոխանցելը, աշակերտներ պատրաստելը, առատաձեռն լինելն ու գիտելիքներ կուտակելը: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերն էլ խորհուրդ չեն տրվում:


Այսօր արևային 25-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Օրը կապված է գրագիտության, նվիրվածության հետ: Խորհուրդ է տրվում մշտապես ջրի հետ շփման մեջ լինել, ժամանակ անցկացնել տանը, երեխաների, կենդանիների հետ, հաշտվել, չխուսափել սիրուց: Սա պարտքերը մարելու, ներելու օր է: Կարող եք օգնել կարիքավորներին: Խորհուրդ չի տրվում համառել ու նոր գործեր սկսել, բայց կարող եք ուղի նախանշել: Լավ նշանները կապված կլինեն արևի, ջրի, թռչունների ու ծաղիկների հետ: Լավ նշան կլինի գեղեցկության ու ներդաշնակության զգացումը: Վատ նշան կլինի վերադառնալն ու գետնից ինչ-որ բան վերցնելը: Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնն ու դեղինը: Օրվա թվերն են՝ 27, 75, 34: Նախապատվությունը տվեք հյութերին, կաթին ու մեղրին, կարագով շիլաներին: Խուսափեք կենդանական սննդից: Երազները կշիռ կունենան, եթե կոնկրետ լինեն և արագ կիրականանան, եթե վառ լինեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 854 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3