ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի 8-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 758 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հուլիսի 8-ը կիսում են լուսնային 27-րդ ու 28-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 16:50-ից՝ Խեցգետնի:

Լուսնային 27-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 02:15-ը, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելը, նոր գործեր սկսելը: Օգուտ կտան նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:

Լուսնային 28-րդ օրը, որը սկսվում է 02:15-ից, բարձրագույն ճշմարտություններին հասնելու, նվերների ու գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել, բարի մտքեր տարածել: Այսօր պետք է փորձեք բարձր տրամադրության մեջ լինել, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք, մի նայեք վառ լույսին:


Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարելի է արդար գործի համար պայքարել: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, տուն կառուցել, սկսած գործն ավարտին հասցնել, մարել պարտքերը: Օրը ծուլություն ու խորամանկություն չի հանդուրժի: Լավ է, եթե կարողանաք հաղթահարել կասկածները: Խորհուրդ չի տրվում վնաս տալ բույսերին, աղտոտել ջուրը, մազերը կտրել, խորամանկել: Լավ նշանները կապված կլինեն մետաղի ու էքստրեմալ իրավիճակների հետ: Վատ նշաններ կլինեն կոտրվելու ու փչանալու հետ կապված ամեն ինչ: Օրվա գույներն են վառ կարմիրն ու դեղինը: Խորհուրդ չի տրվում երկնագույնը: Օրվա թվերն են՝ 20, 27, 68: Նախապատվությունը տվեք կծու, կոշտ ուտեստներին, արմատապտուղներին: Ցանկալի չէ ալկոհոլ, խոզի միս, սալ ու քաղցր օգտագործելը: Բարենպաստ կլինեն էքստրեմալ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 758 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1