ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հորոսկոպների համադրություն. 5 ապրիլ
Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 542 | 18:00 Ավելացրեց: armenlur

Ուրբաթ. 5 ապրիլ։ Տարվա 96-րդ օրն է, 14-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 269 օր։ 

  • Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան: 

Հին հայկական տոմարով 4979 թվականն է։ Ամսանունը՝ Արեգ (30 օր՝ 9 մարտ - 7 ապրիլ)։ Օրանունը՝ Ահրանք։ Շաբաթվա օրանունը՝ Արուսյակ (Վեներա)։

  • Արևային և լուսնային ժամերը տրված են ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:

Ապրիլի 5-ին արևային 1-ին ամսվա 18-րդ օրն է։

  • 18-րդ արևային օրը տոնական է՝ թեթև և ուրախալի, գթասրտության և երախտագիտության օր: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, կերակուրներ պատրաստել, տոնել, խմել և այլն։
  • Լավ է նվերներ տալը, բայց գնումներն անցանկալի են։ Օրը նպաստավոր է դատական որոշումների բողոքարկման համար։ Առողջությունն ամրապնդելու և բուժումներ կատարելու օր է։ Խորհուրդ չի տրվում սափրվել: Այս օրը կնքված ամուսնությունը կարող է կարճատև լինել:
  • Նախանշաններից լավ են ծիածանը և ամառային եղանակը։ Տան մերձակայքում մետաղադրամ գտնելը սիրո հաջողության նշան է։ Անբարենպաստ են ուշացումները, կտրվածքները, մազերի թափելը։ Օգտակար է թեթև, կաթնային սնունդը։ Ուտել պետք է հաճախ և քիչ-քիչ։ Ուժի հաղորդիչներ են մուգ անձրևանոցն ու սպիտակ ձեռնոցները: Օրվա գույները խիստ ու մուգ են։

Արևածագ՝ 6:38, արևամուտ՝ 19:30։ Ճիշտ կեսօրը՝ 13։04։ Օրվա տևողությունը՝ 12:52 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։

Ապրիլի 5-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 26-րդ օրն է։

  • Դժվար օր է: Պետք է զերծ մնալ ցանկացած ակտիվ գործողությունից: Ավելի լավ է խնայել կենսունակությունը, քան դրանք անօգուտ վատնել:
  • Ազատվեք ավելորդ շփումներից և սթափ հայացքով նայեք կյանքին:

Լուսնային 26-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Բարեհաջող օր չէ։ Հիվանդությունները վտանգավոր են։ Պետք չէ ոչինչ ձեռնարկել, տկարների համար վտանգավոր է։
  • Երազները կատարվում են։ Նորածինները երջանիկ են։

Լուսինը Ջրհոս համաստեղությունում է՝ 28°2'։

  • Այս պահին վերադասին կամ պետական պաշտոնյաներին ավելի լավ է չանհանգստացնել, այլ կազմակերպել հանդիպումներ, գիտաժողովներ կամ մասնակցել դրանց:
  • Այս պահը կատարյալ է ցանկացած մտավոր և ստեղծագործական գործունեության համար: Օգտակար է զբաղվել ինքնազարգացմամբ և նոր գիտելիքների ձեռքբերմամբ, նոր տեխնոլոգիաների ուսումնասիրությամբ և ներդրմամբ: Լավ կընթանան անշարժ գույքի հետ կապված, հասարակական և քաղաքական գործերը:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է  ապրիլի 5-ին՝ 04:59-ից և կավարտվի ապրիլի 6-ին՝ 05:28-ին։
Լուսնի ծագումը՝ 04:59։ Լուսնի մարումը՝ 15։27։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 209.9, բարձրությունը = 28.6°։
Լուսնի տեսանելիությունը՝ 17%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 363.679 կմ, երեկ՝ 367.933 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 4.254 կիլոմետր։

Լուսին՝ չորրորդ փուլ։ Լուսին՝ 25 օրական 22 ժամական 59 րոպեական։

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ 8 ապրիլ, 22:21։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ 24 ապրիլ, 03:49։

Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 542 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: 5 ապրիլ, Հորոսկոպների համադրություն | Վարկանիշ: 0.0/0