ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հորոսկոպների համադրություն. 4 ապրիլ
Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 557 | 18:00 Ավելացրեց: armenlur

Հինգշաբթի. 4 ապրիլ։ Տարվա 95-րդ օրն է, 14-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 270 օր։ 

  • Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, որը թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան բերում է փառք, պատիվ, հաջողություններ:
  • Հինգշաբթի բոլոր գործեր ավարտին հասցվում են, պարզապես պետք է ինքնավստահ լինել: Իսկ եթե նման վստահություն չկա, ավելի լավ է հետաձգել գործերը:
  • Այս օրը ղեկավարության հետ շփումները դրական են, բանակցությունները՝ հաջող: Իսկ սիրտը կհուշի լուծելու սիրային գործերը: 

Հին հայկական տոմարով 4979 թվականն է։ Ամսանունը՝ Արեգ (30 օր՝ 9 մարտ - 7 ապրիլ)։ Օրանունը՝ Մարգար։ Շաբաթվա օրանունը՝ Լուսնթագ (Յուպիտեր)։

  • Արևային և լուսնային ժամերը տրված են ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:

Ապրիլի 4-ին արևային 1-ին ամսվա 17-րդ օրն է։

  • 17 արևային օրը կապված է հզոր, լուրջ և ծայրահեղական պայքարի հետ։ Դա վախերից և անպետքություններից ազատման ժամանակն է։ Արդարության պաշտպանության օրն է։
  • Խորհուրդ է տրվում արթնանալ արևածագին, լվացվել, կերակրել թռչուններին։ Լավ է սովորել, ստորագրել կարևոր փաստաթղթեր։ Այսօր պետք է շատ զգույշ լինել բառերի և անունների հետ։
  • Խորհուրդ չի տրվում կերակուր պատրաստել, բացել պատուհանները, պլանավորել և ավարտել գործերը։ Ամուսնության համար ցանկալի օր չէ։
  • Օրվա բարի նախանշաններն են հանդիպակաց քամին և թռչունները, հատկապես աքաղաղը: Բացասական նախանշաններն են մռայլ առավոտը, կեղտը, աղբը, սայթաքելը, բանալի կորցնելը։
  • Սնվել բոլոր կլոր ուտելիքներով՝ բլիթներ, խինկալի և այլն: Ուժ են հաղորդում փայտը, սրածայր փայտե առարկաները։
  • Հագուստի գույները՝ մուգ կարմիր, ոսկեդեղին, նարնջագույն, սպիտակ: Բացասական են կապույտը, սևը, մոխրագույնը։

Արևածագ՝ 6:40, արևամուտ՝ 19:29։ Ճիշտ կեսօրը՝ 13։04։ Օրվա տևողությունը՝ 12:49 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Ապրիլի 4-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 25-րդ օրն է։

  • Օրը հաջող է առևտրի, դատական գործերի, տեղափոխման կամ գործուղման համար: Նվիրեք ձեզ հանգիստ աշխատանքի:
  • Շատ օգտակար է կենտրոնանալ հոգևոր խնդիրների վրա, լավ քնել և հանգստանալ: Հնարավոր են քրոնիկ հիվանդությունների սրացում:

Լուսնային 25-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ չէ։ Հիվանդությունները վտանգավոր են։
  • Նորածինների կյանքը բարեկեցիկ է։

Լուսինը Ջրհոս համաստեղությունում է՝ 13°30'։

  • Այս պահին վերադասին կամ պետական պաշտոնյաներին ավելի լավ է չանհանգստացնել, այլ կազմակերպել հանդիպումներ, գիտաժողովներ կամ մասնակցել դրանց:
  • Այս պահը կատարյալ է ցանկացած մտավոր և ստեղծագործական գործունեության համար: Օգտակար է զբաղվել ինքնազարգացմամբ և նոր գիտելիքների ձեռքբերմամբ, նոր տեխնոլոգիաների ուսումնասիրությամբ և ներդրմամբ: Լավ կընթանան անշարժ գույքի հետ կապված, հասարակական և քաղաքական գործերը:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է  ապրիլի 4-ին՝ 04:25-ից և կավարտվի ապրիլի 5-ին՝ 04:59-ին։
Լուսնի ծագումը՝ 04:25։ Լուսնի մարումը՝ 14։09։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 219.3, բարձրությունը = 18.0°։
Լուսնի տեսանելիությունը՝ 26%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 367.933 կմ, երեկ՝ 372.886 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 4.953 կիլոմետր։

Լուսին՝ չորրորդ փուլ։ Լուսին՝ 24 օրական 22 ժամական 59 րոպեական։

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ 8 ապրիլ, 22:21։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ 24 ապրիլ, 03:49։

Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 557 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Հորոսկոպների համադրություն, 4 ապրիլ | Վարկանիշ: 0.0/0