ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հորոսկոպների համադրություն. 23 փետրվար
Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 567 | 18:00 Ավելացրեց: armenlur

Ուրբաթ. 23 փետրվար։ Տարվա 54-րդ օրն է, 8-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 311 օր։ Գարնան գալստյան մնում է 6 օր։

  • Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան: 

Հին հայկական տոմարով 4979 թվականն է։ Ամսանունը՝ Մեհեկի (30 օր՝ 7 փետրվար - 8 մարտ)։ Օրանունը՝ Ծմակ։ Շաբաթվա օրանունը՝ Արուսյակ (Վեներա)։

  • Արևային և լուսնային ժամերը տրված են ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:

Փետրվարի 23-ին արևային 12-րդ ամսվա 11-րդ օրն է։

  • 11-րդ արևային օրը կապված է արեգակի հետ։ Օրը լուսավոր է և ուրախ։ Դա ջերմության, լույսի, երեխաների ամենաերջանիկ օրն է, երբ մաքրազերծվում են չարի սերմերից։ Ճանաչողության և աշխարհի հայտնագործման ժամանակն է։ Օրը կապված է գրագիտության, ընթերցանության, ուսմունքի հետ։
  • Այս օրը խորհուրդ է տրվում ամեն ինչ անել թեթև, արագ, հյուրեր ընդունելու համար տունը կարգի բերել։ Ցանկալի չէ սկսել ծոմապահություն, աղտոտել օդը, օրինակ՝ ծխելը: Խորհուրդ չի տրվում մերժել երեխաներին։
  • Լավ նախանշան է ցանկացած անակնկալ, առավոտից արևոտ եղանակը, ընկնող թուղթը, թռչող թռչունը։ Եթե առավոտ տանից դուրս գալով տեսնեք խաղացող երեխաների՝ դա առաջիկա հարստության նշան է։ Տուն ներ մտած թռչունը, եթե անգամ այն թղթե ծիտիկ է՝ հաճելի անակնկալ է սպասվում: Կորուստ է համարվում կողպեքի փչանալը, կոտրված ապակին, փչացած ճարմանդը: Սնունդ. լավ է շատ ուտել, բայց ոչ քաղցր և ոչ մսեղեն։ Կարելի է գարեջուր խմել։ Ուժի հաղորդակ է երկկողմանի փայտե սանրը: Օրվա գույները վառ են՝ ոսկեգույն, դեղին փայլով: Օրվա թվերը՝ 34, 79:

Արևածագ՝ 7:45, արևամուտ՝ 18:45։ Ճիշտ կեսօրը՝ 13։15։ Օրվա տևողությունը՝ 11:00 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Փետրվարի 23-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 14-րդ օրն է։

  • Օրը բարենպաստ է բոլոր տեսակի նախաձեռնությունների համար:
  • Կարելի է համարձակորեն առաջ տանել սեփական առաջարկները, դրանք անպայման արձագանք կգտնեն և կընդունվեն:

Լուսնային 14-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ է։ Տկարներն առողջանում են։
  • Երազները կասկածելի են։ Նորածիններն ամեն ինչում կատարյալ են։

Լուսինը Առյուծ համաստեղությունում է՝ 21°14'.

  • Երբ Լուսինը Առյուծի համաստեղությունում է, բարենպաստ ազդեցություն է ունենում բոլոր նպատակային և գործնական նախաձեռնարկությունների վրա՝ սկսած մարզական կամ մշակութային միջոցառումներ կազմակերպելուց մինչև ընկերախմբով երեկույթները՝ ուղղված թիմային արդյունավետ համագործակցությանը:
  • Շատերն են ձգտում շփումների ու հաճույքների: Այս օրերին զվարճանքի գրեթե բոլոր վայրերը կայուն եկամուտ են ստանում: Հատկապես դա վերաբերում է խաղատներին, բուքմեյքերական գրասենյակներին, քանի որ երբ Լուսինն Առյուծում է, արկածախնդրության և լավ չկշռադատված ռիսկայնության հակում է առաջանում: Այդ պատճառով արժե հետաձգել խոշոր ֆինանսական միջոցների հետ կապված բոլոր լուրջ ֆինանսական հարցերը:
  • Կորուստներից խուսափելու համար պետք չէ անշարժ գույքին, բաժնետոմսերին և լուրջ պայմանագրերին վերաբերող գործարքներ կնքել: Այսօրվա մարդկանց մեծ մասի մոտ գերլարված վիճակ է և շողոքորթության հակում է լինում:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է փետրվարի 22-ին՝ 16:37-ից և կավարտվի փետրվարի 23-ին՝ 17:40-ին։
Լուսնի մարդումը՝ 07։32։ Լուսնի ծագումը՝ 17:40։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 351.3, բարձրությունը = -30.9°։
Լուսնի տեսանելիությունը՝ 99%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 404.607 կմ, երեկ՝ 402.867 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 1.740 կիլոմետր։

Լուսին՝ երկրորդ փուլ։ Լուսին՝ 13 օրական ժամական 00 րոպեական։

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ շաբաթ՝ 10 մարտ, 13:01։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝ 24 փետրվար, 16:30։

Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 567 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն. 23 փետր | Վարկանիշ: 0.0/0