ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հորոսկոպների համադրություն. 12 փետրվար
Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 449 | 18:00 Ավելացրեց: armenlur

Երկուշաբթի. 12 փետրվար։ Տարվա 43-րդ օրն է, 7-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 322 օր։ Գարնան գալստյան մնում է 17 օր։

  • Երկուշաբթին լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում: 

Հին հայկական տոմարով 4979 թվականն է։ Ամսանունը՝ Մեհեկի (30 օր՝ 7 փետրվար - 8 մարտ)։ Օրանունը՝ Անի։ Շաբաթվա օրանունը՝ Արեգակ։

  • Արևային և լուսնային ժամերը տրված են ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:

Փետրվարի 12-ին արևային 11-րդ ամսվա 30-րդ օրն է։

  • 30-րդ արևային օրը շնորհի, անվերջ փայլատակման, ժամանակի հաղթահարման օր է։ Արևային ամսվա վերջին օրը խորհուրդ է տրվում ամփոփել արդյունքները, մաքրազերծ մտքերը, օրը նվիրել ուսմանն ու ուսուցչին: Ցանկալի է ամեն ինչ անել մանրազննին կոկիկ։ Սա լուրջ ընտրությունների ժամանակն է։
  • Օրվա համար նպաստավոր է կրակը: Լավ է այցելել եկեղեցի, հիշել հանգուցյալներին, աղոթել, մտածել (կրակի մոտ, հայելու առաջ): Խորհուրդ չի տրվում ավելորդ խոսակցությունները, ակտիվ գործունեությունը, մաքրությամբ զբաղվելը, լվացք անելը և այլն: Լավ նախանշանները կապված են ռիթմերի, ժամացույցի թիկ-թակի, զանգի ղողանջելու հետ։ Լավ է ծիածանի, կամրջի տակով անցնելը, լույս, կայծակ, արևածագ տեսնելը, ակնեղեն գտնելը, կոճակ կորցնելն ու հագուստի պատռվելը։ Լավ է ժամացույց և հայելի ձեռք բերելը, բայց ոչ կոտրելը։ Վատ նաշանշաններն են մռայլ օրը, խավարը, զարդերից դուրս ընկած քարը, կոտրված ժամացույցը կամ սպասքը:
  • Սնունդ. 30-րդ օրը պետք է ուտել սառը սնունդ՝ կաթ, կաթնաթթվային մթերքներ, հաց: Շատ լավ է պաս պահելը։
  • Գույն. սպիտակ գույնի օրն է, ուստի ներդաշնակ են բոլոր գույները, բացի սևից: Նախընտրելի են ոսկեգույն, բծավոր, փայլուն և զարդանախշ։ Քարերից բարենպաստ է ոսկե ավենտուրինը, վարդագույն տուրմալինը։ Թվեր. օրվա հետ կապված են բոլոր հոբելյանական ամսաթվերը, որոնք ավարտվում են հինգով ' 15, 25, 35-ով և այլն: Իսկ 40, 85-ը օրվա առեղծվածային թվերն են:

Արևածագ՝ 7:59, արևամուտ՝ 18:32։ Ճիշտ կեսօրը՝ 13։15։ Օրվա տևողությունը՝ 10:33 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Փետրվարի 12-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 4-րդ օրն է։

  • Օրը գործում են դիվանագիտական հակումները, հարմար պահ է ակտիվ շփումների և առևտրային գործառնությունների համար:
  • Որոշումներ կայացնելիս պետք է ձեռնպահ մնալ մակերեսային դատողություններից, քանի որ ավելանում է անհիմն ռիսկի միտումը:

Լուսնային 4-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը նպաստավոր է բոլոր նախաձեռնությունների և կորուստների փնտրելու համար։
  • Լավ երազները կատարվում են, իսկ վատերը՝ ոչ։ Նորածինները չարամիտ են։

Լուսինը Ձկներ համաստեղությունում է՝ 26°36'.

  • Լուսինը Ձկներ համաստեղությունում: Մտավոր կենտրոնացումը որոշ չափով թուլանում է, երևակայությունն այժմ գիտակցությանը փորձում է տանել պատրանքների աշխարհ, հետևաբար դժվար է գտնել իրականությունը:
  • Ավելի լավ է տրամադրվել ակտիվ հանգստի, հետաքրքիր ուղևորության կամ նվիրվել արվեստին: Թեև իրավական խնդիրները կամ ներդրում կատարելու գործարքները կանցնեն առանց առանձնահատուկ բարդությունների:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է՝ Գերլուսին։
Լուսնային օրն սկսվել է փետրվարի 12-ին՝ 09:32-ից և կավարտվի փետրվարի 13-ին՝ 09:57-ին։
Լուսնի ծագումը՝ 09:32։ Լուսնի մարումը՝ 21։44։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 119.7, բարձրությունը = 26.4°։
Լուսնի տեսանելիությունը՝ 8%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 360.232 կմ, երեկ՝ 358.327 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին հեռացել է 1.905 կիլոմետր։

Լուսին՝ առաջին փուլ։ Լուսին՝ օրական ժամական 00 րոպեական։

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ շաբաթ՝ 10 մարտ, 13:01։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝ 24 փետրվար, 16:30։

Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 449 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Հորոսկոպների համադրություն. 12 փետր, Բոլոր գուշակությունները | Վարկանիշ: 0.0/0