ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 15-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 942 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հոկտեմբերի 15-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է մինչև 19:36-ը, ներքին ազատություն ձեռք բերելու, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Անվերահսկելի էներգիան իր մեջ տհաճ անակնկալներ կարող է պարունակել: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող այլ գործերով զբաղվելը, սիրելիի հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, զվարճանալը: Անբարենպաստ է ձանձրալի գործով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:

Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 19:36-ից, ստի, խարդավանքների, մեքենայությունների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ փորձում են շեղել ճիշտ ճանապարհից: Փորձեք ձեզ կողքից նայել, հրաժարվել պատրանքներից, ցածր բնազդներից: Շատ կարևոր է ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վատ սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է ինչ-որ բան պլանավորելը, հարբեցողությամբ զբաղվելն ու շատ ծխելը: Ուշադիր եղեք երիկամներին:


Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Դիմակազերծումների, գաղտնիքների բացահայտման օր է: Հումորի զգացումը կօգնի հաղթահարել կոմպլեքսները: Խորհուրդ է տրվում վերանորոգել, հագուստ գնել ու հագնել, նոր սանրվածք անել, զբոսնել, բայց ոչ ճամփորդել, ինչպես նաև՝ սովորել, կարդալ: Մայրամուտից հետո կարող եք խնջույք կազմակերպել: Խորհուրդ չի տրվում օծանելիք ու կոսմետիկա օգտագործել: Լավ նշան կլինի եթե կրկնվող երաժշտություն լսեք, կաշվից իրեր, գումար գտնեք: Վատ նշան կլինեն նյութական կորուստները, պատռված հագուստն ու կոշիկը: Հագուստի մեջ նախապատվությունը տվեք բաց յասամանագույնին, ոսկեգույնին, դեղինին: Ցանկալի չեն մուգ գույներն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 29, 43, 65, 56: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև աղցաններին ու բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձայներ ու երաժշտություն լսեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 942 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5