ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ձեռագրի միջազգային օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 207 | 09:00 Ավելացրեց: armenlur

Հունվարի 23-ին նշվում է Ձեռագրի միջազգային օրը (National Handwriting Day)

  • Ամեն տարի՝ հունվարի 23-ին, աշխարհում նշում են Ձեռագրի կամ Ձեռագիր նամակի օրը (National Handwriting Day), որն ուղղված է մարդկանց հիշեցնելու ձեռագիր նամակի ու ամեն մարդու ձեռագրի յուրահատուկ լինելը։
  • Համակարգիչների, էլետրական փոստի, sms-ների և արագ շփումների համար նախատեսված այլ ժամանակակից միջոցների տարեցտարի աճող հանրայնությունը մարդուն ավելի ու ավելի են հեռացնում մտքերը ձեռագիր արտահայտելու հնարավորությունից։ Հնարավոր է ոչ հեռու ապագայում արդեն ձեռքով գրված նամակը կամ բացիկը հազվագյուտ երևույթ դառնա ու ցանկալի ձեռքբերում համարվի։
  • Օրվա ընտրությունը պայմանավորված է նրանով, որ հունվարի 23-ին է ծնվել ամերիկացի պետական գործիչ Ջոն Հենքոքը, ով առաջինն է իր ստորագրությունը թողել Անկախության հռչակագրի տակ։ Հենքոքի ստորագրությունը զարմանալի մեծ ու արտահայտիչ է եղել, ինչն ավելի է մեծացրելք նրա հեղինակությունը։
  • Առաջին անգամ ձեռագրաբանություն տերմինը կիրառել է ֆրանսիացի Ժան Իպոլիտ Միշոնյերն՝ 1875 թվականին:
  • Ձեռագիրն ունի հազարամյակների պատմություն, և հոգեբանների կարծիքով, նրա միջոցով կարելի է որոշել մարդու բնավորությունը: Գիտնականները առանձնացնում են ձեռագրի 7 չափորոշիչ, որոնցով կարելի է բնորոշել մարդուն: Դա տառերի չափսն է, ձևը, թեքվածությունը, ինչ ուղղություն ունեն դրանք, գրելիս ինչքան ուժեղ է գրիչը սեղմվում թղթին, ինչ բառեր են գրվում և ձեռագրի ընդհանուր գնահատականը: Տարիքի և բնավորության փոփոխվելու դեպքում ձեռագիրը ևս փոփոխվում է:
  • Շնորհավորեք ձեր ծանոթներին Ձեռագրի միջազգային օրվա բացիկով (հղումը՝ ներքևում)։

Ձեռագրի մասին

  • Շատերը կարծում են, որ մարդուն կարելի է հոգեբանորեն ճանաչել միայն նրա հետ շփվելիս կամ ընկերական հարաբերությունների ժամանակ: Իրականում դա բոլորովին էլ այդպես չէ: Դեռևս 19-րդ դարում Օնորե դը Բալզակը եկել է այն եզրակացության, որ մարդկանց հոգեկան աշխարհը կարելի է բացահայտել նաև ձեռագրի միջոցով:
  • Այս մեթոդը այսօր էլ կիրառելի է: Ձեռագիրը վերլուծելիս պետք է հաշվի առնել որոշակի առանձնահատկություններ՝ տառերի չափը, տառերի ձևը, տողից շեղումը, տառերի հեռավորությունը, խզբզանքները, գրչի ուժգնությունը և այլն:

Տառերի չափը

  • Տառերի չափը խոսում է մարդու զսպվածության մասին:
  • Մանր, հասկանալի ձեռագիրը, որտեղ մեծատառերը և փոքրատառերը նույն չափերն ունեն, բնորոշ են ապագայում մեծ պոտենցյալ ունեցող, համեստ և հանգիստ մարդկանց:
  • Մանր, անընթեռնելի ձեռագիր ունեցող մարդիկ աչքի են ընկնում իրենց չափազանց փակ և զսպված բնավորությամբ:
  • Խոշոր ձեռագիրը բնորոշ է այն մարդկանց, ովքեր ցանկանում են լինել ուշադրության կենտրոնում, մարդամոտ են, երբեմն աչքի են ընկնում ագրեսիվ արարքներով, նրանք սկզբունքային են և չեն սիրում լինել ենթակայի դերում:

Տառերի ձևը

  • Տառերի ձևը կարող է լինել կլորավուն և սուր:
  • Կլորավուն ձեռագիր ունեցող մարդիկ սիրում են լինել հասարակության մեջ, նախաձեռնող չեն, չեն համակերպվում որևէ կարգուկանոնի և չեն սիրում լինել ղեկավարի հսկողության ներքո, ինչպես նաև համագործակցելու հակում ունեն:
  • Խոշոր, հաստ և սուր (անկյունաձև) տառերը վկայում են հեղինակի բռնկուն և ազնիվ բնավորության մասին, իսկ անկյունաձև, բայց մանր տառերը բնորոշ են այն մարդկանց, ովքեր գիտական մտածողություն ունեն, կարող են միանգամից մի քանի գործողություն կատարել՝ կենտրոնանալով դրանց վրա մինչև ցանկալի արդյունքի հասնելը:

Տողից շեղումը

  • Երբեմն նայելով տեքստին՝ նկատում ենք, որ հեղինակը տողից շեղվել է դեպի վար կամ վեր:
  • Եթե մարդը գրելու ընթացքում տողից չի շեղվում, ապա կարելի է ենթադրել, որ նա կայուն ու հավասարակշռված անձնավորություն է:
  • Դեպի վեր ուղղված շեղումը խոսում է այն մասին, որ հեղինակը լավատես է, բարյացակամ, հեշտությամբ է հարմարվում նոր միջավայրին:
  • Տողից դեպի վար շեղումը խոսում է հեղինակի հոռետեսության, դյուրահավատության և զգուշության մասին:

Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ  հղումով։

Շնորհավորանքի Բացիկ 1 · Բացիկ 2
Ձեռագրի միջազգային օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 207 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Բոլոր տոները, միջազգային տոներ, Օնորե դը Բալզակ, 23 հունվար | Վարկանիշ: 0.0/0