ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Դեկտեմբերի 5-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 551 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Դեկտեմբերի 5-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 14:30-ից՝ Այծեղջյուրի:

Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:33-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, այնպես որ՝ արժե խուսափել ծանրաբեռնվածությունից, չարժե ռիսկային գործեր անել: Բարենպաստ կլինի հուզական հանգիստը, պարզապես հոսանքով լողալը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խուսափեք ալկոհոլ, շատ կծու ու տաք սնունդ օգտագործելուց: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդը կառողջանա:

Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 10:33-ից, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:

Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարելի է պայքարել արդար գործի համար: Չարը դիմակազերծելու, վախերի դեմ հաղթանակ տանելու ժամանակ է: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, տուն կառուցել, գործերն ավարտին հասցնել, մարել պարտքերը: Օրը ծուլություն ու խորամանկություն չի հանդուրժի: Լավ է, եթե կարողանաք հաղթահարել կասկածները: Լավագույն օրն է վիրահատությունների, ձեռքի աշխատանքի համար: Խորհուրդ չի տրվում վնաս տալ բույսերին, խորամանկել, աղտոտել ջուրը: Լավ նշանները կապված կլինեն մետաղի և էքստրեմալ իրավիճակների հետ: Վատ նշաններ կլինեն կոտրվելու, փչանալու հետ կապված նշանները: Օրվա գույներն են վառ կարմիրը, դեղինը: Ներդաշնակ չի լինի երկնագույնը: Օրվա թվերն են՝ 20, 27, 68: Նախապատվությունը տվեք կծու, կոշտ ուտեստներին, արմատապտուղներին, խուսափեք ալկոհոլից: Չի կարելի խոզի միս, սալ ու քաղցր ուտել: Բարենպաստ կլինեն էքստրեմալ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 551 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0