ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Բեռնաթափման միջազգային օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 161 | 10:00 Ավելացրեց: armenlur

Հունվարի 5-ը Բեռնաթափման միջազգային օրն է

  • Հունվարի առաջին մի քանի օրերի ընթացքում օրգանիզմը հեշտությամբ ձեռք է բերում 3-5 կգ։ Ամեն տարի դեկտեմբերի 31-ին մարդիկ սկսում են իրենց տարօրինակ պահել: Առավոտից մինչև գրեթե երեկո նրանք եփում-թափում են գրեթե ոչինչ չուտելով, իսկ կեսգիշերին մոտ նստում են սեղանի շուրջ և սկսում ուտել: Շատ-շատ են ուտում. խոզի բուզ, տոլմա, բլինչիկ, աղցաններ, լիքը խմում, հարբում են, այնուհետև անցնում տորթերին, մրգերին, չարազին և այսպես մինչև քնելը: Նույնիսկ ֆինանսական դժվար պայմաններում տոնական սեղանը պետք է լիքը լինի։ 
  • Ճարպակալման և ավելորդ քաշի դեմ պայքարի շրջանակներում ՝ Daily-menu.ru կայքը Календарь Событий հետ համատեղ որոշել են հիմնել բեռնաթափման միջազգային օր: Նրանք հորդորում են անհապաղ հունվարի 5-ին նշել թեթև սննդակարգով, որի շնորհիվ մարմինը կազատվի ավելցուկային սննդից, տրամադրությունը կբարձրանա, և դուք նոր տարին կմտնեք առանց ծանրաբեռնվածության:
  • Տոն նշելը շատ հեշտ է. Բեռնաթափման միջազգային օրվա հիմնական կանոնները. սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի հավասարակշռություն, կալորիականության անբավարարություն:
  • Յուրաքանչյուրը կարող է մեկ օր զսպել իրեն հանուն նուրբ մարմնի և առողջության:

Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ  հղումով։

Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 161 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: միջազգային տոներ, 5  հունվար, Բոլոր տոները | Վարկանիշ: 0.0/0