ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Բացօթյա զբոսանքի միջազգային օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 380 | 09:00 Ավելացրեց: armenlur

Հունվարի 20-ին նշվում է Բացօթյա զբոսանքի օրը (Take a Walk Outdoors Day)

  • Բացօթյա զբոսանքները հենց այն են, ինչ բժիշկը նշանակել է: Սա լավագույն և, որ ամենակարևորն է, բոլորովին անվճար միջոց է պահպանելու երիտասարդությունը, առողջությունն ու առույգությունը։
  • Կատարյալ է զբոսայգիներում, հրապարակներում և անտառներում զբոսնելը, սակայն ձեր մարմինը նույնպես փողոցներում անշտապ ճեմելը կընկալի որպես բարիք:
  • Օրվա ընթացքում կատարելով 10.000 քայլ, ըստ Առողջապահության միջազգային կազմակերպության խորհրդի, ինքներդ ձեզ մեծ ծառայություն մատուցած կլինեք։:
  • Հենց զբոսանքների սիրահարների և նման ժամանցը խթանելու համար է որոշվել հունվարի 20-ը նշել Բացօթյա զբոսանքի օր։
  • Իսկ ինչպե՞ս նշել: Անշուշտ, հավաքում եք ողջ ընտանիքը և գնում «ձմեռային թարմ օդի» արշավի: Մի խոսքով, ժամանակ անցկացրեք արդյունավետ և օգտակար:
  • Քաղաքների բնակիչները ամենօրյա իրարանցման մեջ այնքան էլ չեն փչացնում իրենց զբոսանքները, այնպես որ Take a Walk Outdoors Day-ը պարզապես կհիշեցնի նրանց անհրաժեշտությունն ու հաճելիությունը: Անկախ տարիքից, սեռից և նախասիրություններից, յուրաքանչյուր մարդ պետք է նշի այդպիսի հիանալի տոնը:
  • Մի մոռացել հիշեցնել ձեր լավ ծանոթ-բարեկամին այս տոնի բացիկով, որ հղումը կգտնեք ներքևում։ Անփորձանք զբոսանք ենք մաղթում։

Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ  հղումով։

Բացօթյա զբոսանքի միջազգային օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 380 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: միջազգային տոներ, 20 հունվար, Բոլոր տոները | Վարկանիշ: 0.0/0