ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հոկտեմբերի 20
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4151 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատեք լսել ինտուիցիայի հուշումները: Այսօր դրանք շատ օգտակար կլինեն, հավանական են մտքի փայլատակումներ: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ ինքներդ ձեզ ու շրջապատողներին, գլուխ կհանեք ոչ միանշանակ իրավիճակներից, կհասկանաք, թե ինչպես պիտի ձեզ պահեք: Փայլուն գաղափարներ կունենաք, որոնք շուտով կյանքի կկոչեք:

Օրը բարենպաստ կլինի ուսման համար: Կարևոր չէ՝ նոր բան կստանձնեք, թե կվերադառնաք նրան, ինչով նախկինում եք զբաղվել: Կհաջողվի միանգամից մտապահել ամենը, ինչ պետք է, բարդ հարցերից գլուխ հանելու համար էլ լուրջ ջանքեր գործադրելու կարիք չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը վատը չի լինի: Այն հազիվ թե կարևոր իրադարձություններ բերի, բայց լավ կանցնի, դրական հույզեր կպարգևի: Օգտակար կլինի հին գործերին վերադառնալը. դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք, լավ արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ ոչ ոք հաջողության հույս չուներ:

Շրջապատողների հետ հարաբերությունները միշտ չէ, որ հարթ կլինեն, շփման մեջ հնարավոր են լարված պահեր: Սակայն դուք արագ կհասկանաք, թե ինչպես կարող եք լիցքաթափել մթնոլորտը, հարթել սուր անկյուններն ու ձեր կողմը գրավել նույնիսկ նրանց, ովքեր այնքան էլ բարյացակամորեն չէին տրամադրված:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաջող օր է սպասվում: Դուք միանգամից կհասկանաք, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ հենց հիմա, իսկ ինչն է լավ հետաձգել, և ուժերը զուր չեք վատնի: Կարող եք վերադառնալ հին ծրագրերին: Ամենայն հավանականությամբ դրանք կկարողանաք արագ կյանքի կոչել: Օգնություն կառաջարկեն ոչ միայն հին համախոհները, այլև նոր ծանոթները, որոնց հետ արագ ընդհանուր լեզու կգտնեք:

Դրական միտումների ազդեցությունը գերակշռող կլինի ոչ միայն գործնական ոլորտում, այլև անձնական հարաբերություններում: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, իսկ ամենամտերիմներին հաճախ կես խոսքից կհասկանաք: Սիրելին կուրախացնի լավ նորությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Եթե օրվա սկզբի համար լուրջ գործեր եք ծրագրել, ապա պատրաստ եղեք դրանց վրա կենտրոնանալ ու մնացած ամեն ինչ հետաձգել: Աշխատեք ոչ մի մանրուք աչքաթող չանել, նույնիսկ աննշան սխալներ չգործել: Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց դուք արագ կհաղթահարեք դրանք ձեր փորձի շնորհիվ: Շրջապատողների խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն, նույնիսկ եթե դրանք ձեր հին ծանոթները տան:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու լավ նորություններով: Չեն բացառվում անսովոր առաջարկները, որոնց առանց երկար մտածելու կուզենաք համաձայնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք շատ գործերում հաջողությունների կհասնեք, եթե միայն սեփական ուժերին ապավինեք, հաջող պայմաններին կամ ծանոթներից մեկի օգնությանը չսպասեք: Աշխատեք խուսափել ավելորդ խառնաշփոթից ու շտապողականությունից, հետևեք, որպեսզի փաստաթղթերի հետ կապված բոլոր հարցերը ժամանակին լուծվեն: Կարգուկանոնը հատկապես կարևոր կլինի այնտեղ, որտեղ գումարի մասին խոսք կգնա:

Օրը հարմար կլինի ընկերների և մյուս հոգեհարազատ մարդկանց շրջանում հանգստի համար: Կարող եք ուղևորության մեկնել կամ զբոսնել. դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք, բազում վառ տպավորություններ կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Առավոտյան հրաշալի գաղափարներ կունենաք: Մտածածը շատ շուտով կհաջողվի իրագործել: Ընկերներն ու հին ծանոթները հաճույքով կօգնեն ձեզ դրանում: Օրվա առաջին կեսը հարմար կլինի նաև աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հարցերը քննարկելու համար: Նույնիսկ ամենալուրջ զրույցները կարելի է ոչ ֆորմալ միջավայրում անցկացնել. այդպես դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք ու արագ կշահեք զրուցակիցների համակրանքը:

Օրվա երկրորդ կեսին հանգստանալու և հոգսերից շեղվելու հնարավորություն կլինի, օգտվեք դրանից: Ոչ մեծ դադարը կօգնի ձեզ նորովի նայել սովորական դարձած բաներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրն անհանգիստ, բայց լավը կլինի: Նրա սկզբին պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, ուղղեք ուրիշների սխալները, օգնեք նրանց, ովքեր խճճվել են: Դուք կնախընտրեիք ժամանակն այլ կերպ անցկացնել, կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա, բայց պայմանները դա թույլ չեն տա:

Դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք, բայց որոշակի ջանքերի գնով, իսկ հետո կուզենաք հանգստանալ: Շատ Կշեռքների համար օգտակար կլինի մենակ մնալը, վերջին ժամանակների իրադարձությունների մասին մտածելը: Երեկոն լավ նորություններ կբերի, որոնք կարևոր կլինեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Արդյունավետ ու բարենպաստ օր է սպասվում: Դուք կանեք այն, ինչն առաջ անհավանական է թվացել, հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ իրավիճակն անհույս է թվացել: Այնտեղ, որտեղ ուրիշները միայն խոչընդոտներ կտեսնեն, դուք նոր հնարավորություներ կգտնեք ու անհապաղ կօգտվեք դրանցից: Շատ Կարիճների պետք կգան վաղուց ձեռք բերած գիտելիքները:

Օրվա առաջին կեսը նվիրված կլինի գործերին: Երկրորդին մտերիմների հետ շփվելու, նրանց հետ կարևոր հարցերը քննարկելու և պարզապես միասին հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Լավ կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հարմար կլինի կարևոր որոշումների համար: Եթե վերջին ժամանակներս շատ էիք մտածում կյանքում ինչ-որ բան փոխելու մասին, ապա հիմա կարող եք կոնկրետ ծրագրեր կառուցել: Պարզություն ու որոշակիություն կհայտնվի, որոնց կարիքը կար: Դուք չեք շտապի, կսկսեք գործել միայն այն ժամանակ, երբ լրիվ վստահ կլինեք, որ ճիշտ ուղի եք ընտրել: Դա թույլ կտա խուսափել սխալներից, հակասական արարքներ չգործել:

Հավանական են նոր ծանոթություններ: Լավատեսության ու սեփական ուժերի հանդեպ վստահության շնորհիվ դուք շատ գրավիչ կլինեք: Շատերը կուզենան ընկերանալ ձեզ հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հատկապես օրվա առաջին կեսին ինքնատիրապետումը պահպանելը հեշտ չի լինելու: Կարող է թվալ, թե շրջապատողները հատուկ են փորձում ձեր համբերությունը, հանում են ձեզ հավասարակշռությունից, անտակտ հարցեր են տալիս: Աշխատեք բացասական հույզերին չտրվել, պահպանել դրական տրամադրվածությունը: Լավ է խուսափեք քննադատելուց, քանի որ դա լավ չի ընդունվի:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը նկատելիորեն կուժեղանա: Դուք ձեզ ավելի ազատ ու ինքնավստահ կզգաք: Չի բացառվում ձեզ հրավիրեն այն միջոցառմանը, որտեղ վաղուց էիք ուզում լինել: Այն ձեզ չի հիասթափեցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Աշխատեք շրջապատողներին շատ ուշադիր լսել: Շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք լուրջ կվերաբերվեք մյուսների ասածներին, արդյոք հաշվի կառնեք ուրիշների հետաքրքրությունները: Եթե ծրագրել եք կարևոր հարցեր քննարկել, ապա համբերությամբ զինվեք ու պատրաստ եղեք, որ հաջող լուծում միանգամից չի տրվելու:

Դուք մեծ հաջողությունների կհասնեք գործերում, եթե ինքնուրույն գործեք: Եթե ոչ ոք ձեզ չշեղի կամ անտեղի խորհուրդներ չտա, դուք ուղիղ դեպի նպատակը կգնաք ու արագ կհասնեք դրան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը բարդ կլինի, քանի որ սովորականից ավելի զգայուն ու խոցելի կլինեք: Աննշան պատահարը, փոքրիկ թյուրիմացությունը կարող են հանել ձեզ հավասարակշռությունից: Մարդիկ, որոնք լավ գիտեն ձեզ, կփորձեն ձեզ հետ նրբանկատ ու համբերատար լինել: Բայց միայն ամենամտերիմ մարդը կհասկանա, թե ինչ կա ձեր հոգում ու կգտնի ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը:

Կհաջողվի ավարտել հին գործերը, գլուխ հանել այն հարցերից, որոնք երկար ժամանակ չլուծված են մնացել: Մանր-մունր կենցաղային խնդիրներ կառաջանան, բայց կասկած չկա, որ դուք արագ գլուխ կհանեք դրանցից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4151 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0