ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 2, 2024 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1952 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ինտուիցիային ապավինեք, քանի որ հենց նրա հուշումների շնորհիվ կկարողանաք հասնել վաղուց դրված նպատակներին: Օրը հաջող կլինի մասնագիտական տեսանկյունից, շատ աշխատանքային առաջադրանքներից արագ գլուխ կհանեք: Հավանական են դրամական մուտքեր, հաջող գործարքներ ու գնումներ:

Օրը վատը չի լինի անձնական հարաբերությունների տեսանկյունից, սակայն այստեղ համբերատարության կարիք է լինելու: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողներին ճիշտ հասկանալը, նրանց էլ պարզ չեն լինի ձեր արարքների պատճառները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Գործեր սպասվածից շատ կունենաք: Չի բացառվում պետք լինի ժամանակ ծախսել ուրիշների խնդիրները լուծելու, սխալներն ուղղելու վրա: Բայց սեփական հետաքրքրությունների մասին էլ չեք մոռանա: Օրը հարմար կլինի գործնական բանակցությունների, աշխատանքային հարցերը քննարկելու, ինչպես նաև ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները կիսող մարդկանց հետ հանդիպելու համար:

Ոչ մեծ տարաձայնություններ հնարավոր են, բայց ձեզ կհաջողվի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնել, խուսափել լուրջ կոնֆլիկտներից: Որոշ Ցուլեր կհասկանան, թե ինչ է պետք նախաձեռնել, որպեսզի ընտանեկան խնդիրներն անցյալում մնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց ձեզ կհաջողվի հանգստություն պահպանել ու կշռադատված որոշումներ ընդունել: Շատ Երկվորյակների այսօր պետք կգա շրջապատողների, նոր ծանոթների հետ արագ լեզու գտնելու ունակությունը: Չի բացառվում գործնական հարաբերությունների սկիզբը, որոնք ձեր առաջ բազում հնարավորություններ կբացեն մասնագիտական աճի համար:

Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Ձեզ համար թանկ մարդկանց կես խոսքից կհասկանաք, տարաձայնությունների առիթներ չեն լինի: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառման կամ ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Վատ օր չէ աշխատանքի համար: Լավ է սկսեք ավելի վաղ սկսածն ավարտելուց. այդպես կկարողանաք խուսափել ավելորդ շտապողականությունից ու խճճվելուց: Օրվա երկրորդ կեսին կկարողանաք կենտրոնանալ նոր առաջադրանքները լուծելու վրա: Հաջող կանցնեն գործնական ուղևորությունները, որոշ Խեցգետիններ այլ քաղաքներում գործընկերներ ու համախոհներ կգտնեն:

Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Բայց օրը լարված պահերից զուրկ չի լինի. դուք կարող եք սուր արձագանքել աննշան իրադարձություններին, ցանկացած փոքրիկ թյուրիմացություն սրտին մոտ ընդունել: Բայց ուրախության առիթներ էլ կլինեն: Կարևորը դրանք ժամանակին նկատելն է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն արդյունավետ, բայց բավական անհանգիստ կանցնի: Չի բացառվում ստիպված լինեք հետաձգել ծրագրած գործերն ու կենտրոնանալ լրիվ նոր առաջադրանքների վրա: Աշխատեք սեփական ուժերին ապավինել: Ինչ-որ մեկը կփորձի օգնել, բայց ամենակարևոր որոշումները պիտի ինքնուրույն ընդունեք:

Հետաքրքիր հանդիպումներ ու հաճելի ծանոթություններ հավանական են օրվա երկրորդ կեսին: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից հեշտ կլինի: Որոշ Առյուծներ նոր ընկերներ կգտնեն: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Սակայն դրանք ուզածից դանդաղ կզարգանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ հագեցած օր է սպասվում: Կույսերը, որոնք իրենց ժամանակը զուր չեն վատնի, կկարողանան հաղթել հին մրցակիցներին, հաջողությամբ ավարտել բարդ գործերը, որոնք մեծ ուժեր են խլել: Հավանական են դրական փոփոխություններ կոլեգաների և ղեկավարության հետ հարաբերություններում. տարաձայնությունների ու վեճերի առիթները կքչանան:

Արժե զգույշ լինել քիչ ծանոթ մարդկանց հետ շփվելիս: Մի շտապեք նրանց հետ կիսվել գաղտնիքներով կամ պատմել կարևոր ծրագրերի մասին: Աջակցության կամ խորհուրդների հարցով արժե դիմել ամենամտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի ընկերների հետ շփվելու, հանգստի, հասարակ ու հաճելի զբաղմունքների համար: Շատ Կշեռքների համար լուրջ տրամադրվելը դժվար կլինի, հնարավոր են ցավալի սխալներ անուշադրության պատճառով: Սակայն շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք կհասկանաք, թե ինչպես է պետք գործել ու չեք ուզենա հետաձգել ձեր ծրագրերի իրագործումը:

Ամենանկատելի հաջողություններին կհաջողվի հասնել օրվա երկրորդ կեսին: Շատ բան լավ կստացվի, աստղերի աջակցությամբ արագ գլուխ կհանեք շատ բարդ գործերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Այդ հատվածը անսպասելի իրադարձություններով լի կլինի: Չի բացառվում պետք լինի ոտքի վրա փոխել ծրագրերը, արագ որոշումներ ընդունել: Մյուսները նման պայմաններում խուճապի կմատնվեին, իսկ դուք կպահպանեք ինքնատիրապետումն ու ոչ մի րոպե չեք կորցնի հաջողության հանդեպ վստահությունը:

Օրվա երկրորդ կեսը ավելի հարմար կլինի հանգստի և զվարճանքների, քան լուրջ հարցերը լուծելու համար: Դուք ինքներդ չեք ձանձրանա, մյուսների տրամադրությունն էլ կբարձրացնեք: Սիրահարված Կարիճներին ռոմանտիկ անակնկալներ ու հրաշալի լուրեր են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է նոր գործեր սկսելու համար: Ճանապարհին այնպիսի արգելքներ չեն առաջանա, որոնք ձեզ կստիպեն նահանջել. ծագած ցանկացած խնդիր կհաջողվի արագ լուծել: Եթե օգնության կարիք ունենաք, այն ստանալը դժվար չի լինի: Ե՛վ հին, և՛ նոր ծանոթները հաճույքով կարձագանքեն ձեր խնդրանքներին:

Օրը բարենպաստ կլինի նաև ուսման, ցանկացած հետաքրքիր ու ոգեշնչող զբաղմունքի համար: Իսկ այն բացառապես առօրյա հոգսերին նվիրել չարժե, քանի որ արագ կձանձրանաք: Չարժե հրաժարվել, եթե ընկերները անսովոր բան առաջարկեն կամ ձեզ ուղևորության հրավիրեն. դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հաջող կլինի ֆինանսական հարցերի լուծմամբ զբաղված, գործարքներ ծրագրած կամ երկարաժամկետ համագործակցություն կնքելու պատրաստվող Այծեղջյուրների համար: Գումարի հետ կապված հարցերում համարձակ կարող եք ինտուիցիային ապավինել. այն հուսախաբ չի անի: Պետք կգա վաղուց ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք արագ մոտեցում կգտնեք մարդկանց, որոնց աջակցությունն ուզում եք ստանալ:

Օրը հարմար կլինի տնային գործերով զբաղվելու, կարգուկանոն հաստատելու, անպիտան բաներից ազատվելու համար: Շատ ջանքեր չեն պահանջվի, իսկ արդյունքից գոհ կմնաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հեշտ չի լինի հույզերը վերահսկելը, հատկապես օրվա սկզբին: Շատ Ջրհոսներ այդ հատվածում նյարդային ու անհամբեր կլինեն, սուր կարձագանքեն նույնիսկ աննշան իրադարձություններին: Լավ է կարևոր որոշումներ չընդունեք, քանի դեռ ամեն ինչ ինչպես հարկն է չեք մտածել, և խոստումներով չկապվեք:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Դուք կկարողանաք ավարտել ավելի վաղ սկսած գործերը, լուծել կազմակերպչական հարցերը: Այս շրջանը հարմար կլինի նաև զգուշություն, կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող աշխատանքի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Լավ տպավորություն թողնելը, ձեր գաղափարներով հետաքրքրելը դժվար չի լինի: Որոշ Ձկներ նույնիսկ ոչ վաղ անցյալի թշնամիներին կկարողանան համախոհների վերածել: Նախկինում լարված հարաբերություններն ավելի ներդաշնակ կդառնան:

Հազիվ թե այսօր կարողանաք մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ. ուշադրություն կպահանջեն մանր-մունր գործերը: Բայց դուք ոչինչ աչքաթող չեք անի, չեք մոռանա ու իրար չեք խառնի: Օրվա վերջը հաճելի լուրեր է խոստանում ընտանեկան խնդիրների լուծմամբ զբաղված Ձկներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1952 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 2.0/1