ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 22, 2024 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2929 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ծանոթ առաջադրանքների լուծումը հեշտ կտրվի, լրիվ նոր գործերից էլ գլուխ կհանեք: Խոյերից շատերին ինտուիցիան կօգնի նպատակին տանող ճիշտ ուղի գտնել, խուսափել սխալներից, որոնք հազիվ թե կարողանային արագ ուղղել: Հավանական են լավ փոփոխություններ գործնական հարաբերություններում. դուք կնկատեք, որ ձեզ ավելի շատ են հարգում ու գնահատում:

Անսովոր հանդիպումներ են սպասվում այսօր ժամանցային միջոցառումների, երեկույթների ու տոների մասնակցող Խոյերին: Չի բացառվում նաև ծանոթությունը, որը ռոմանտիկ շարունակություն կստանա: Սակայն այստեղ շատ բան կախված կլինի ձեր նախաձեռնող լինելուց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը անակնկալներ կբերի, որոնց թվում կլինեն բավական տհաճ անակնկալները: Աշխատեք ինքնատիրապետումը չկորցնել: Եթե չհուզվեք ու չանհանգստանաք, հանգստություն պահպանեք ու կշռադատված որոշումներ ընդունեք, ապա շատ շուտով կհասկանաք՝ ինչպես իրավիճակը դեպի լավը փոխել:

Օրվա առաջին կեսին արժե ինքնուրույն գործել, ոչ մեկից աջակցություն ու օգնություն չսպասել: Իսկ ահա երկրորդը բարենպաստ կլինի այն մարդկանց հետ միավորվելու համար, որոնց նպատակներն ու հայացքները նման են ձերինին: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, որոնք կուրախացնեն ոչ միայն ձեզ, այլև ձեր հարազատներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ հագեցած օր է սպասվում: Նոր առաջադրանքներ կհայտնվեն, որոնց լուծմանն անկեղծ ոգևորությամբ կանցնեք: Ամեն ինչ միանգամից հաջող չի դասավորվի, բայց դուք չեք կորցնի ինքնավստահությունը և սկսած գործի հանդեպ հետաքրքրությունը: Շուտով պարզ կդառնա, թե ինչպես կարելի է հասնել անհրաժեշտ արդյունքի:

Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի: Ոչ միայն մտերիմներին, այլև նոր ծանոթներին կես խոսքից կհասկանաք: Չեն բացառվում համագործակցության առաջարկները: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե համաձայնել դրանց: Երեկոն բարենպաստ կլինի գնումների և գործարքների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Պատրաստ եղեք ուշադրություն հատկացնել մտերիմներին, որոնց համար այսօր շատ կարևոր կլինեն ձեր հոգատարությունն ու աջակցությունը: Որոշ Խեցգետիններ կհետաձգեն սեփական գործերը ընկերներից կամ հարազատներից մեկին ծագած դժվարությունները հաղթահարելուն օգնելու համար: Սակայն սեփական ծրագրերից ամբողջությամբ հրաժարվելու կարիք չի լինի, ժամանակն ամեն ինչին կհերիքի:

Փոքրիկ թյուրիմացությունները չեն բացառվում, բայց կգերակշռեն դրական միտումները: Դա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին: Լավ փոփոխություններ հնարավոր են և՛ աշխատավայրում, և՛ անձնական հարաբերություններում: Գլխավորը, որ պիտի անեք՝ խուճապի չմատնվելն ու ժամանակին նախաձեռնող լինելն է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Շրջապատողները սովորականից հաճախ ձեզ սխալ կհասկանան, նորից ու նորից նույն հարցերը կտան՝ սպասելով մանրամասն բացատրությունների: Դա բավական արագ կսկսի նյարդայնացնել, բայց դուք բոլոր դեպքերում կփորձեք հաղթահարել հույզերը: Դա թույլ կտա խուսափել կոնֆլիկտներից, պայմանավորվել կարևոր բաների մասին, բարդ առաջադրանքին հաջող լուծում գտնել:

Օրը արդյունավետ կանցնի, դուք կանեք բարդ գործերը, հաջողությամբ կավարտեք դժվար ու մասշտաբային աշխատանքը: Երեկոն հաճելի կլինի սիրահարված Առյուծների, նաև նրանց համար, ովքեր առաջին ժամադրության կգնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարդ օր է սպասվում: Իրենց մասին կարող են հիշեցնել հին խնդիրները, որոշ Կույսեր պիտի վերադառնան վաղուց լուծված համարվող առաջադրանքներին; Միանգամից չեք կարողանա ընդհանուր լեզու գտնել կոլեգաների և ենթակաների հետ, հնարավոր են լարված պահեր գործնական շփումներում:

Առավոտյան ոչ այնքան ուժեղ դրական միտումները ժամանակի ընթացքում ավելի նկատելի կդառնան: Բոլոր կարևոր հանդիպումները լավ է օրվա երկրորդ կեսի համար ծրագրեք. այդպես ավելի մեծ կլինեն շանսերը, որ դրանք ձեր ուզածի նման կանցնեն: Չեն բացառվում անսպասելի դրամական մուտքերն ու նվերները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հաջող կդասավորվի, աստղերի աջակցությամբ դուք կկարողանաք ավարտել հին գործերն ու նկատելի առաջընթացի հասնել նորերում: Որոշ Կշեռքներ նոր համախոհներ կգտնեն, որոնց թվում կլինեն շատ ազդեցիկ մարդիկ: Հավանական են եկամուտների արագ աճ խոստացող համագործակցության առաջարկներ:

Հավանական են հետաքրքիր հանդիպումներ: Նոր ծանոթների վրա անմիջապես լավ տպավորություն կթողնեք, շատերը կփորձեն շահել ձեր համակրանքը: Ինտուիցիան միանգամից կհուշի, թե ով է դառնալու ձեր իսկական ընկերը: Երեկոյան լավ է խուսափեք ծանրաբեռնվածությունից. օգտակար կլինի հոգսերից շեղվելը և ուժերը վերականգնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը բավական լարված կանցնի: Դուք շատ բան պիտի անեք, միանգամից պարզ չի լինի, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց հետ կարող եք խորհրդակցել, սակայն ամենալուրջ որոշումները պիտի ինքնուրույն ընդունեք:

Դրական միտումների ազդեցությունը առավել նկատելի կլինի ամենամտերիմների հետ հարաբերություններում: Դուք կարող եք ցանկացած պարագայում նրանց աջակցության վրա հույս դնել: Երեկոն հարմար կլինի մի մարդու հետ հանդիպելու համար, որը ձեզ համար յուրահատուկ թանկ է: Դուք շատ բաների մասին կզրուցեք, կսկսեք ավելի լավ հասկանալ իրար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը կուրախացնի: Շատ Աղեղնավորների այդ հատվածում հաճելի անակնկալներ ու հրաշալի լուրեր են սպասվելու, որոնք կօգնեն ապագայի ծրագրերում որոշակիություն մտցնել: Կարող եք նոր գործեր ստանձնել. դուք արագ կհասկանաք, թե ինչպես է պետք գործել, լուրջ սխալներ չեք անի: Չեն բացառվում դրամական մուտքերը: Դրանք տեղին կլինեն, թույլ կտան շահավետ գործարքներ կնքել:

Օրվա երկրորդ կեսին դուք սովորականից հաճախ եք մտերիմների աջակցության ու հասկացողության կարիքն ունենալու: Աշխատեք ձեր ապրումների ու մռայլ մտքերի հետ մենակ չմնալ, մտածեք, թե ում հետ կարող եք կիսվել դրանցով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կարևոր գործերն աշխատեք երկար ժամանակով չհետաձգել: Օրվա առաջին կեսը հարմար կլինի բարդ հարցերը լուծելու համար: Եթե օգնության կարիք ունենաք, ապա այն միանգամից կստանաք: Այս հատվածը բարենպաստ կլինի փաստաթղթերի հետ աշխատելու, պետկազմակերպություններին դիմելու, հաշվետվություններ կազմելու համար:

Օրվա երկրորդ կեսը նույնքան արդյունավետ չի լինի: Փոխարենը այն կուրախացնի հաճելի անակնկալներով, հոգսերից շեղվելու հնարավորություն կտա: Որոշ Այծեղջյուրների կհրավիրեն անսովոր միջոցառումների: Նրանք հրաշալի ժամանակ կանցկացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը զգուշություն է պահանջում, բայց ընդհանուր առմամբ վատ չի անցնի: Լավ է չշտապեք ֆինանսական հարցերը լուծելիս: Գումարի հետ կապված հարցերում սխալների հավանականությունը մեծ է: Մնացած ամեն ինչում կգերակշռեն դրական միտումները: Ձեզանից պահանջվելու է միայն լուրջ վերաբերվել ստանձնած գործերին, թեթևամտություն չդրսևորել դրանցում:

Հավանական են ոչ մեծ մասնագիտական տարաձայնություններ, վեճեր կոլեգաների հետ: Սակայն դրանք հարաբերությունները չեն փչացնի, չեն խանգարի արդյունավետ աշխատանքին: Իսկ ահա մտերիմների հետ հրաշալի լեզու կգտնեք, նրանց հետ շփումները դրական հույզեր կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հազիվ թե բարենպաստ լինի կարևոր գործերի և լուրջ առաջադրանքները լուծելու համար, ձեզ համար դժվար կլինի տրամադրվելը: Փոխարենը կհաջողվի գլուխ հանել վաղուց ուշադրություն պահանջող մանր-մունր խնդիրներից, որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: Հին ծանոթները աշխատանքին կամ ձեր բիզնես-գաղափարներին վերաբերող հրաշալի խորհուրդներ կտան:

Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ հասկացող ու աջակցող, այլ ոչ թե քննադատող մարդկանց հետ: Շատ Ձկների համար օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, առօրյա հոգսերից շեղվելը, հետաքրքիր վայրերում լինելը: Ուղևորությունները հաճելի կանցնեն, եթե դրանց ընկերների հետ մեկնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2929 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 1.0/1