ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 18, 2024 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1826 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բավական անհանգիստ առավոտ է սպասվում: Հազիվ թե կարողանաք հետևել նախապես կազմած ծրագրերին. զարմանալի իրադարձություններ շատ կլինեն, շրջապատողներն էլ իրենց ձեր սպասածի նման չեն պահի: Չեն բացառվում մանր-մունր սխալներն ու ցավալի կորուստները:

Բայց շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Այն հատկապես նկատելի կդառնա անձնական հարաբերությունների ոլորտում. մտերիմների հետ լեզու գտնելը կհեշտանա, դուք կզգաք նրանց աջակցությունը: Երեկոն հաճելի ծանոթություններ է խոստանում աշխարհիկ միջոցառումների մասնակցող Խոյերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Լսեք ինտուիցիային, որն անպայման կհուշի, թե ինչով արժե զբաղվել այսօր, իսկ ինչը կարելի է հետաձգել: Հնարավոր է չհասցնեք անել ծրագրած ամեն ինչ, բայց ամենակարևոր առաջադրանքները, միևնույն է, կլուծեք: Օրվա սկզբին լավ է սեփական ուժերին ապավինեք, իսկ ահա օրվա երկրորդ կեսին հեշտությամբ օգնականներ կգտնեք:

Լավ է հետաձգեք լուրջ զրույցներն ու այն հարցերի քննարկումը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են եղել: Մտածեք, թե ինչով կարող եք ուրախացնել ձեզ ու ձեր մտերիմներին. դրական հույզերը հաստատ ավելորդ չեն լինի: Երեկոյան կուզենաք հանգստանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հրաշալի կլինի հանգստի և զվարճանքների համար: Իսկ ահա լուրջ տրամադրվելը շատ Երկվորյակների համար բարդ կլինի: Մտածեք՝ արդյոք չի կարելի հետաձգել ծրագրած գործերը կամ դրանք մեկ ուրիշին հանձնարարել: Եթե նման հնարավորություն չկա, աշխատեք ձեր ուժերը ճիշտ գնահատել ու անհնարինին չձգտել:

Հին ընկերներին հանդիպելու հնարավորություն կունենաք: Նրանց հետ շփումները հաճելի կլինեն, քննարկումների համար թեմաներ կգտնվեն, դուք օգտակար բաներ կիմանաք: Չի հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունը, հատկապես եթե այն անսովոր վայրում անցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը կուրախացնի հաճելի հանդիպումներով: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց վերջերս շատ էիք կարոտում: Որոշ Խեցգետիններ կկարողանան վերականգնել հին կապերը, հաշտվել վեճից հետո: Անցյալում կմնան մտերիմների հետ տարաձայնությունները, դուք արագ կպայմանավորվեք ընդհանուր ծրագրերի շուրջ:

Ցանկացած գործ այսօր հոգնեցնող է թվալու: Իսկ գործեր այսօր շատ կունենաք, քանի որ ստիպված եք լինելու ակտիվ մասնակցություն ունենալ ուրիշների խնդիրների լուծմանը: Հիշեք, որ շտապելու լուրջ պատճառներ չկան, որոշ առաջադրանքների կարող եք ավելի ուշ վերադառնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հավանական են լավ նորություններ: Որոշ Առյուծներ լուրեր կստանան մարդկանցից, որոնց մասին վերջերս շատ էին անհանգստանում: Հին ընկերները կամ պարզապես լավ ծանոթները կարող են անսովոր ու հետաքրքիր բան առաջարկել: Նման դեպքերում կարող եք առանց երկար մտածելու համաձայնել:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ գործերում կարող եք հաջողության հասնել: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ճամփա գնաք ընտանիքի անդամների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հեշտ չի լինի հանգստություն պահպանելը, իրադարձությունները սպասվածի նման չեն զարգանա, նույնիսկ աննշան անհաջողությունները կստիպեն ձեզ լուրջ ապրումներ ունենալ: Բացի այդ, իրենց մասին կարող են հիշեցնել հին խնդիրները, և դրանց լուծման համար պիտի հետաձգեք ծրագրած գործերն ու երկար սպասված հանդիպումները:

Եթե ինքնատիրապետումը չկորցնեք, ապա արագ կհաղթահարեք բոլոր դժվարությունները: Դրանում կօգնի ոչ միայն հարուստ կենսափորձը, այլև նախանձելի հնարամտությունը. դուք հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք հաստատ մեկ ուրիշի մտքով չէին անցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լուրջ զրույցները լավ է հետաձգեք, քանի որ օրը դրանց համար հարմար չի լինի: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ է լինելու, երբեմն նույնիսկ հին ընկերները ձեզ սխալ կհասկանան: Ինքնատիրապետումը պահպանելն էլ հեշտ չի լինի: Շատ Կշեռքների կթվա, թե զրուցակիցները հատուկ են հանում իրենց հավասարակշռությունից:

Իսկ ահա հանգստի, զվարճանքների և չպարտավորեցնող հաճելի զրույցների համար օրը շատ բարենպաստ կլինի: Նոր ծանոթների վրա անմիջապես լավ տպավորություն կթողնեք, նրանք կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը շատ արդյունավետ կանցնի: Դուք կկարողանաք ավարտել ավելի վաղ սկսած գործերը, հանգիստ լուծել վաղուց ուշադրություն պահանջող մանր-մունր առաջադրանքները: Կարող եք զբաղվել կարևոր փաստաթղթեր, պաշտոնական նամակներ ու հարցումներ կազմելով: Դուք ուշադիր կլինեք, արագ ամեն ինչից գլուխ կհանեք ու ոչինչ աչքաթող չեք անի:

Եթե օրվա համար կարևոր բան եք ծրագրել, ապա լավ է ինքնուրույն գործեք, բացառապես սեփական ուժերին ապավինեք: Իսկ ահա հանգստանալը ավելի հաճելի կլինի մտերիմ մարդկանց շրջանում: Եթե հին ընկերները ձեզ անսովոր միջոցառումների հրավիրեն, մի մերժեք նրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր ձեզ համար կարևոր կլինի սեփական ուժերը ճիշտ գնահատելն ու ամպերում չսավառնելը: Իրատես և պատրանքներ չկառուցող Աղեղնավորները ոչ միայն կհասցնեն անել ծրագրածը, այլև հրաշալի գլուխ կհանեն նոր առաջադրանքներից: Չարժե կապվել լուրջ պարտավորություններով կամ առանց մտածելու խոստումներ տալ:

Խորհուրդների կամ աջակցության հարցով լավ է դիմեք նրանց, ովքեր բազմիցս օգնել են ձեզ ու միշտ ձեր կողմից են եղել: Նման մարդկանց հետ շփումները կոգեշնչեն ու կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր կուզենաք ձեր կյանքում նոր բան մտցնել, խախտել իրադարձությունների սովորական ընթացքը: Դուք կարող եք նոր գործերում հավատալ ձեր ուժերին, սակայն աշխատեք չմոռանալ զգուշության մասին ու առաջնորդվել առողջ բանականությամբ: Վառ հույզերի հետևից ընկնելը կարող է տհաճություններով ավարտվել: Իսկ ահա մտածված արարքների համար չեք զղջա:

Օրը հարմար կլինի տնային գործերի, կենցաղային հարցերը լուծելու համար: Չի բացառվում չծրագրված ծախսերի կարիք լինի: Սակայն խոսքը մեծ գումարի մասին չի լինի, բյուջեին վտանգ չի սպառնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը բավական հանգիստ կանցնի: Հազիվ թե կարևոր հաղթանակներ տոնելու կամ գործերում գլխապտույտ հաջողությունների հասնելու հնարավորություն ունենաք: Բայց դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, ուստի լուրջ խնդիրներ չեն առաջանա: Առավոտն արժե նվիրել առօրյա առաջադրանքների լուծմանը, նոր բան կարելի է ավելի ուշ ստանձնել:

Աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից. այսօր այն ինքնազգացողության վատացման պատճառ կարող է դառնալ: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի հանգստի, բուժիչ պրոցեդուրաների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրն արժե սկսել կարևոր գործերից ու լուրջ հարցերը լուծելուց: Հենց առավոտն է բարենպաստ լինելու, այդ հատվածում հրաշալի գլուխ կհանեք ստանձնած ամեն ինչից: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Դրանք տեղին կլինեն, թույլ կտան չծրագրված գնումներ անել, ուրախացնել ձեզ ու ձեր մտերիմներին:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընկերների և մյուս մտերիմների հետ շփվելու համար: Շատ Ձկների համար օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Նոր վայրեր ուղևորությունները ձեզ կոգեշնչեն, բացի այդ, հետաքրքիր ծանոթություններ հաստատելու հնարավորություն կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1826 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0