ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 14, 2024 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2348 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին լարված պահերից խուսափել հազիվ թե հաջողվի: Շատ Խոյեր սուր կարձագանքեն տեղի ունեցողին, ապրումներ կունենան ու կհուզվեն դատարկ բաների պատճառով, կվիրավորվեն նույնիսկ անմեղ նկատողություններից: Լավ է հետաձգեք կարևոր զրույցներն ու այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը նկատելիորեն կուժեղանա, կգա հաճելի անակնկալների ու լավ նորությունների ժամանակը: Լավ կանցնեն ոչ մեծ ուղևորությունները. ձեզ համար օգտակար կլինի միջավայրը փոխելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հարմար կլինի աշխատանքային հարցերը լուծելու համար. դուք լուրջ և ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի: Մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին ձեր տաղանդներին, կհասկանան, որ շատ բանի եք ունակ: Չեն բացառվում համագործակցության առաջարկները, որոնք միանգամից կհետաքրքրեն ձեզ:

Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի, դուք ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում առաջ համարյա չէիք հասկանում: Բազում դրական հույզեր կստանան աշխարհիկ միջոցառումների մասնակցող Ցուլերը: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարվածներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հրաշալի օր է նոր նախաձեռնությունների համար, որոնց հաջողությունը կուղեկցի: Շատ Երկվորյակներ գլուխ կհանեն մի բանից, ինչն առաջ ուրիշների մոտ չի ստացվել: Նշանի ներկայացուցիչներին պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նրանք սխալներ չեն անի, արագ կկողմնորոշվեն ոչ միանշանակ իրավիճակներում, ճիշտ որոշումներ կընդունեն:

Ձեր ինտուիցիան այսօր սուր կլինի: Նրա հուշումները կօգնեն կարգավորել նախկինում լարված հարաբերությունները, վերականգնել հին կապերը: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, որոնք կարող են ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Առավոտյան հանգստություն պահպանելը սովորականից բարդ կլինի, դուք չափազանց զգայուն ու կասկածամիտ կլինեք: Հավանական են լարված պահեր այն մարդկանց հետ շփումներում, որոնք նախկինում կես խոսքից հասկացել են ձեզ ու ամեն հարցում աջակցել: Սակայն լուրջ կոնֆլիկտներից ու վեճերից կհաջողվի խուսափել, դուք կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու ձևը:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունն առավել նկատելի կլինի, այդ հատվածը կուրախացնի ձեզ: Հնարավորություն կունենաք զբաղվել ձեզ հետաքրքրող բանով: Ձեզ հաճույքով կընկերակցեն մարդիկ, որոնց սիրում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը բարենպաստ կլինի շփումների համար, հարմար կլինի և՛ գործնական բանակցությունների, և՛ անձնական բնույթի հարցերը քննարկելու համար: Մարդիկ, որոնք նախկինում հակված չէին աջակցել ձեզ, իրենք նախաձեռնող կլինեն ու օգնություն կառաջարկեն: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե նրանց հետ գործ ունենալ:

Գործեր սպասվածից շատ կունենաք: Չի բացառվում պետք լինի զբաղվել լրիվ նոր առաջադրանքների լուծմամբ: Ձեզ միանգամից պարզ չի լինի՝ ինչպես գործել, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչից գլուխ կհանեք: Այսօր ստացած փորձը ձեզ դեռ պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը շատ արդյունավետ կանցնի: Եթե բարդ գործեր ստանձնեք, ապա անպայման գլուխ կհանեք դրանցից, իսկ ինչ-որ մեկի օգնության կարիքը հազիվ թե ունենաք: Մասնագիտական աճի ձգտող Կույսերի համար օգտակար կլինի աշխատանքի մեջ նախաձեռնող լինելը, ինչին կաջակցեն և՛ կոլեգաները, և՛ ղեկավարությունը:

Չեն բացառվում անսովոր առաջարկները, ընդ որում՝ դրանք կարող են անել մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Սկզբում մի փոքր խուճապի կմատնվեք, բայց շատ շուտով ինտուիցիան կհուշի, թե ինչ պատասխան արժե տալ: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ֆինանսական հարցերը լուծելու, գործարքներ կնքելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը հազիվ թե առանց մանր-մունր դժվարությունների ու թյուրիմացությունների անցնի: Ծագած խնդիրներն աննշան կլինեն, բայց դուք դրանց լուրջ կվերաբերվեք: Ցանկալի չէ կարևոր որոշումներ ընդունելը: Ձեզ որոշ ժամանակ է պետք գալու ամեն ինչ կշռադատելու, մի քանի տարբերակ համեմատելու համար:

Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգաք: Օրվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ կբացի գործնական ոլորտում, իսկ Կշեռքները կփորձեն դրանցից ոչ մեկը բաց չթողնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունն այսօր ձեզ շատ պետք կգա: Դուք նոր համախոհներ ու օգնականներ կգտնեք, կկարողանաք ձեր կողմը գրավել նրանց, ումից շատ բան է կախված: Օրվա սկիզբը բարենպաստ կլինի հին գործերն ավարտելու, վաղուց ուշադրություն պահանջող հարցերը լուծելու համար: Ավելի ուշ նոր ու խոստումնալից բան ստանձնելու հնարավորություն կունենաք:

Գումարի հետ կապված ցանկացած հարցի լուծում լավ է հետաձգեք օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածում դուք ուշադիր կլինեք, ուստի ոչ ոք չի կարողանա ձեզ մոլորության մեջ գցել: Այս հատվածը բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը բարենպաստ կլինի կարևոր հարցերը լուծելու համար: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես է լավ գործել. եթե լսեք նրա հուշումները, ապա սխալներ չեք անի: Լավ կանցնեն ձեր անձնական գործերի կամ ընտանեկան խնդիրների լուծման հետ կապված ուղևորությունները:

Հավանական են պիտանի ծանոթություններ: Որոշ Աղեղնավորներ այսօր նոր համախոհներ կգտնեն, կհանդիպեն մարդկանց, որոնց աջակցությունը նրանց դեռ բազմիցս պետք կգա: Մտերիմների հետ լուրջ տարաձայնություններ հազիվ թե առաջանան, իսկ եթե դա տեղի ունենա, փոխզիջման արագ կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը կուրախացնի լավ նորություններով: Շատ Այծեղջյուրներ պատասխաններ կստանան վերջին ժամանակներս անհանգստացնող հարցերին և իրենց ավելի լավ կզգան: Չի բացառվում պետք լինի փոխել ծրագրերը, բայց դա ձեր մեջ բացասական հույզեր չի առաջացնի: Նույնիսկ եթե մտորումների համար շատ քիչ ժամանակ ունենաք, դուք ճիշտ որոշումներ կընդունեք:

Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին: Ինչ-որ մեկը նման իրավիճակում անպայման կբարկանար, իսկ դուք հանգստություն կպահպանեք, բարյացակամ ու համբերատար կլինեք: Անձնական հարաբերություններում լուրջ խնդիրներ հազիվ թե ծագեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դուք մի քանի լավ գաղափար կունենաք, որոնց իրագործմանը կհաջողվի անցնել մոտ ժամանակներս: Ձեզ հաճույքով կօգնեն հին ծանոթները, և դա օգուտ կտա ձեր հարաբերություններին: Օրվա կեսը Ջրհոսներից շատերին աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված լավ նորություններ կբերի:

Երեկոն բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու համար: Նույնիսկ եթե ձեր միջև նախկինում տարաձայնություններ են եղել, այսօր կհաջողվի ամեն ինչի մասին պայմանավորվել, փոխհամաձայնության հասնել: Հավանական են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը կարող է լարված թվալ. սեփական գործերը շատ կլինեն, բացի այդ, շրջապատողները ձեր օգնության կարիքը կունենան: Աշխատավայրում հազիվ թե հաջողվի խուսափել տարաձայնություններից, մասնագիտական վեճեր կլինեն: Սեփական ճշմարտացիությունն ապացուցելու համար ձեզանից շատ ժամանակ չի պահանջվի:

Մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ կլինի. նրանք հաճախ ձեզ կես խոսքից կհասկանան, հաճույքով կարձագանքեն ձեր ցանկացած առաջարկի: Երեկոն բարենպաստ կլինի ոչ մեծ ռոմանտիկ ուղևորության կամ անսովոր միջավայրում ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2348 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0